o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գնում ենք ընտրության` թույլ չտալու, որ վտանգ սպառնա մեր երկրի անվտանգությանը». Վ. Բաղդասարյան (Տեսանյութ)

21.11.2018 15:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գնում ենք ընտրության` թույլ չտալու, որ վտանգ սպառնա մեր երկրի անվտանգությանը». Վ. Բաղդասարյան (Տեսանյութ)

Հաշված օրեր են մնացել նախընտրական քարոզարշավի մեկնարկին, որին ընդառաջ լայնորեն քննարկվում է, թե որ քաղաքական ուժերն ինչ շանսեր ունեն խորհրդարանում լինելու, ինչու որոշեցին առհասարակ մասնակցել հապճեպ կազմակերպված խորհրդարանական ընտրություններին եւ հանուն ինչի են ուզում ներկայացված լինել Ազգային ժողովում: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9-ը ընտրատարածքից ՀՀԿ ցուցակով ռեյտինգային պատգամավորի թեկնածու առաջադրված ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

Վահրամ Սահակյանը մշակույթում կատարվող տարօրինակ երեւույթների եւ իր նոր ներկայացման մասին

- Նախ ասեմ, որ ոչ միայն ընտրարշավին է հաշված օրեր մնացել, այլ ընդհանրապես այս օրերին տեղի ունեցող քաղաքական գործընթացներից բոլորը, ցավոք, հաշված օրերում են տեղի ունենում: Ընդհանուր մթնոլորտը հաշվի առնելով` այն ենթադրությունները, որոնք կային` հաջորդ խորհրդարանի հետ կապված, դրա պատասխանները կարելի է համար արդեն տրված: Ինչ վերաբերում է առհասարակ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, առաջին հերթին հարց պետք է հնչեցնել,  թե ո՞ւմ էր ավելի շատ պետք, որպեսզի շուտափույթ ընտրություններ կազմակերպվեին: Արդյոք այստեղ նեղ քաղաքական շահեր կային, թե՞ ընդհանուր պետականության շահի արդյունք է: Բնականաբար, նեղ քաղաքական շահեր կային եւ նման շուտափույթ ընտրություններով մենք չենք կարող հասնել այն արդյունքի, որոնք հասնում են ժողովրդավարական երկրները: Ինչեւիցե, փաստն արձանագրված է, բայց սա այն դեպքը չէր, որ Հանրապետական կուսակցությունն իր ձեռքերը լվանար, մի կողմ քաշվեր եւ լիներ դիտորդի դերում: Եվ այսօր մենք չենք գնում ընտրության հանրությունից իշխանություն եւ պաշտոններ հայցելու: Գնում ենք ընտրության ընդդիմադիր մեր կերպարը կերտելով, որպեսզի այն բոլոր բացթողումները, որը եղել է ժամանակին, թույլ չտանք, որպեսզի հաջորդ իշխանությունները կրկնեն: Այո, ընդունում ենք, որ բացթողումներ եղել են, որովհետեւ հակառակ դեպքում` այս իրավիճակը չէր կարող լինել: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ չենք գնում ընտրության հայհոյելու եւ վայրահաչելու, ինչպես նախկինում եղել են որոշ ընդդիմադիրներ կամ քաղաքական ուժեր, այլ գնում ենք կառուցողական ճանապարհով` դրականը նկատելու, բայցեւ թույլ չտալու, որ վտանգ սպառնա մեր երկրի անվտանգությանը: Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակով լինենք խորհրդարանում, որեւէ խոչընդոտ չենք հանդիսանալու մեր երկրի առաջընթացին: Մեզ համար կարեւորագույն խնդիրը մեր երկրի անվտանգությունն է, արցախյան հիմնախնդիրը, մեր ազգային արժեքների պահպանումը, որը թույլ չենք տա ոտնահարել: Դարեր ու հազարամյակներ շարունակ մեր ազգային արժեքները եղել են այն այցեքարտը, որով ներկայացել ենք աշխարհին, եւ այսօր այդ արժեքների դեմ ուղղված քայլերն անթույլատրելի է: Նման փորձեր կատարողները, ազգային արժեքները վտանգողները պետք է ապագայի եւ ընդանրապես` սերունդների առջեւ պատասխանատվություն կրեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА