o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանյան բանկերը սառեցնում են իրանցիների բանկային հաշիվները»

19.11.2018 02:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանյան բանկերը սառեցնում են իրանցիների բանկային հաշիվները»

Վերջին օրերին Հայաստանում բնակվող շատ իրանցիներ, այդ թվում նաև իրանահայեր իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրություններ ու նամակներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը օրերս ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների հավանական ազդեցությանը հավելել էր. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստանի համար հնարավորություն էր բացատրել այն մարտահրավերները, որոնք երկրի առջեւ կանգնած են, ինչպես նաեւ նրանց կողմից թելադրված քաղաքականությունը»: Ըստ երեւույթին հայ պաշտոնատարների ներկայացրած բացատրությունն այնքան էլ համոզիչ չի եղել ամերիկյան կողմի համար, քանի որ նոյեմբերի 15-ին եւ 16-ին ԱՄՆ պետքարտուղարության եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խմբի Հայաստան կատարած այցից ու հանդիպումներից անմիջապես հետո Հայաստանում ընկերություններ գրանցած իրանցի շատ առեւտրականներ ու գործարարներ, նաեւ երկքաղաքացիություն ունեցող իրանահայեր հայաստանյան որոշ բանկերից իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրություններ ու նամակներ են ստացել»:

«Քոչարյանը Փաշինյան չէ, ուստի` պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկը» եւ սպասել թեժ աշնան»

Քաղաքագետը նաեւ ընդգծում է, որ համաձայն այս լուրի, որին նաեւ անդրադարձել է BBC-ն, իրանցի առեւտրականներին ու գործարարներին երեք օր ժամանակ է տրվել փակելու իրենց բանկային արտարժութային հաշիվները, որից հետո նրանց հաշիվները սառեցվելու են. «Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության շուրջ 60 տոկոսը գոյանում է երկու երկրի միջեւ գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակումից, իսկ մնացյալ 40 տոկոսն իրականացվում է իրանական ընկերությունների միջոցով Հայաստան կատարվող արտահանումների հաշվին: Հիշյալ ընկերությունների բանկային հաշիվների սառեցմամբ եւ դրան զուգահեռ Հայաստանում գործող իրանական «Մելլաթ» բանկի անունն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում հայտնվելով, լրջորեն վտանգվում է Հայաստանում իրանական ընկերությունների գործունեությունը: Դրան զուգահեռ անորոշ է մնում Հայաստանի եւ Իրանի միջեւ գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի ճակատագիրը: Թեեւ այդ պայմանագրով երկու երկրների միջեւ դրամային որեւէ փոխանցում չի իրականացվում, ինչը ենթադրել է տալիս, որ այդ ոլորտում հայ-իրանական համագործակցությունը զերծ է մնալու Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցությունից, սակայն նկատի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղարության եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը Հայաստանում նաեւ հանդիպել է ՀՀ էներգետիկայի փոխնախարարի պաշտոնակատարի հետ, չի բացառվում որ պատժամիջոցներն անուղղակի կերպով կարող են տարածվել այդ բնագավառում»:

ՍԴ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

Ռ. Մարգարյանը եզրափակելով խոսքտ՝ հիշեցնում է, որ Իրանը Հայաստանից բացի գազի վաճառքի համաձայնագիր ունի Իրաքի հետ. «ԱՄՆ-ն անցած շաբաթ պաշտոնապես հայտարարեց, որ նկատի առնելով Իրաքի յուրահատուկ պայմանները 45 օրով հիշյալ երկրին ազատում է Իրանի դեմ պատժամիջոցները գործադրելուց, սակայն Հայաստանի դեպքում դեռ նման հայտարարություն չի եղել»:

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Ֆրանսիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա անցկացրեցին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА