ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մոռացա հարցնեմ` Սորոսը ո՞նց ա, Սորոսը…»

14.11.2018 00:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մոռացա հարցնեմ` Սորոսը ո՞նց ա, Սորոսը…»

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած ու «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային պատգամավորի թեկնածու առաջադրված ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆՆ անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալին՝ գրել է. «Շարմազանովը մեծ-մեծ խոսում է, որ ինքը կոռուպցիայի մեջ չի եղել, բիզնես չի ունեցել(էդ հլը հարց է). մեկդ հիշացրեք թող չմոռանա, որ երկիրը թալանող ուժի խոսնակն է եղել, երկիրը քանդող ուժի արածները լղոզողն է եղել, ինչն ավելի ծանր է, քան բիզնես ունեցող ու հարկ չվճարող որևէ բիզնեսմեն կամ մանր ու միջին կոռուպցիոներ»։

«Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք»

Արձագանքելով վերոնշյալին՝ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի խորհրդական ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գրում է. «Ժողովուրդ բռնվեք«Ժառանգությունից» թռած, Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանած Սանասարյան Դավիթը ո՛չ ավել, ո՛չ պակաս պատասխանել է Շարմազանովին: Ուրեմն՝ պաշտոնապես պահանջում եմ Սանասարյանից ստուգել բոլոր պետական գնումները եւ հայտարարել Շարմազանովը որեւէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցե՞լ է, թե՝ ոչ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ ,որ Շարմազանովը պետական բյուջեից որեւէ լումա չի յուրացրել, որեւէ պետական գնման գործընթացի չի մասնակցել ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի: Եթե հակառակը կարող ես ապացուցել ապացուցի, եթե՝ չէ, ուրեմն՝ օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի»:

Դավիթաշենում ՀՀԿ-ն երրորդն է

Որպես հետգրություն՝ Գ. Պետրոսյանը նաեւ ընդգծել է. «Որեւէ տեղ ցույց տվեք Շարմազանովի ելույթ կամ հարցազրույց, որտեղ վերջինս իր աջակցությունն է հայտնել կոռուպցիային կամ արատավոր երեւույթներին, այլ ընդհակառակը մշտապես քննադատել է եւ ասել, որ բոլորը օրենքի առաջ հավասար պետք է լինեն եւ օրինախախտները անխտիր պիտի պատժվեն: Իսկ եթե չհրապարակեք նման արտահայտություն, որտեղ նա աջակցում է ձեր ասած երեւույթներին, կարող ենք ձեր անունը կամ ազգանունը փոխել, քանի որ ձեր տրամաբանությունից ելնելով կարող ենք արձանագրել, որ դու ոչ թե Դավիթ Սանասարյանն ես, այլ գրանտակեր սորոսյանը : Մոռացա հարցնեմ՝ Սորոսը ո՞նց ա, Սորոսը»:

Ոստիկանությունն արձագանքում է Դավիթ Շահնազարյանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА