ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

09.11.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՈՎ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՍԻՉԸ (ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ` Ե՛Վ ԻՆՔԸ, Ե՛Վ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ԵՆ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎՎԵՐՋԻՆԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՔՊ-ից հայտնում են, որ վերոնշյալ երկու թեկնածուներից մեկը, ըստ ընտրության արդյունքի, կընդունի մյուսի կրոնը:

 

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ (ՆԻԿՈԼԻ` ՍԵԼՖԻԻ ՁՈՂՈՎ ԱՐՑԱԽԻ ԴԻՐՔԵՐ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ռազմական փորձագետների` ինչքան էլ Հեյդարի որդի Իլհամը զինվի, մեկ ա, վերջում թքելու ա Վովայի որդի Նիկոլի սելֆիի փայտիկին:

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ, ԿԱՄ ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Էս ինչ զուլում երկիր ա, մարդ կա` գեմորոյ ունի, մարդ կա` գայմորիտ, էդ խի՞ պիտի մենակ իմը գեյմորիտ լիներ:

 

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԳԲՏ ՖՈՐՈՒՄԸ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Հայ ավանդական ընտանիքի պաշտպաններ» համաշխարհային կազմակերպությունից հայտնում են` եթե օրվա իշխանությունը գեյերի հայաստանյան հավաքը չչեղարկեր, ինքն էր «գեյմ օվեր» լինելու:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ԱՆՆԱՆ

Помню как сейчас-лечу я, лечу

 

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՐԳԸ (ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԻՐԵՆ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Սիլվա՛, ինչո՞ւ գացիր, Սիլվա՛ինծի նայի՛ր,

Լսէ ինծի, հոգի՛ս, լսէ ձայնը սրտիս,

Սիլվա, Սիլվա, ինչո՞ւ կ'երթաս այդպէս:

 

ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ ընտրատեխնոլոգների` այս ընտրությունների շեմին ՀՅԴ-ի ոչ անունը կա, ոչ էլ` ամանումը...

 

ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ (ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԲԱԶՄԱՄԱՐԴ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր ա, եթե նախկին իշխանությունները ընտրություններին օգտագործում էին հատ ու կենտ քրեական հեղինակությունների պոտենցիալը, ապա նիկոլականները համաներմամբ դեպի ընտրություններ գործուղեցին մի ամբողջ դիվիզիա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА