o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանում նրանք, ովքեր ասում էին ձեր դաշնակիցներն ենք, պարզվում է` խաբել են մեզ»

09.11.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայաստանում նրանք, ովքեր ասում էին ձեր դաշնակիցներն ենք, պարզվում է` խաբել են մեզ»

Հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ ռուս քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

– Պարոն Միխեեւ, վերջերս պաշտոնական այցով Երեւանում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Եվ մի շարք աղմկահարույց հայտարարությունների կողքին նշեց նաեւ, թե ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը: Ըստ էության, առաջարկելով Հայաստանին ամերիկյան սպառազինություն: Ի՞նչ կասեք այս մասին:

Նրանց անհրաժեշտ է գայթակղել Հայաստանին, որպեսզի կարողանան ներքաշել ամերիկյան քաղաքականության ազդեցության տակ եւ ստիպեն, որ աշխատի ամերիկյան քաղաքական նախագծերի վրա: Զենքի մասին խոսակցությունները պետք է ընդունել այս համատեքստում: Այսինքն` կարող էր զենքի առաջարկ լինել, կարող էր մեկ ուրիշ առաջարկ լինել, սա արդեն երկրորդական է: Ամերիկացիների գլխավոր նպատակը հենց գայթակղելու տարբերակ գտնելն էր, ինչի համար էլ Բոլթոնն այցելեց Կովկաս` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Ի՞նչ էր Բոլթոնը փնտրում Կովկասում, երբ Վրաստանի հետ իրենց հարցերն արդեն որոշել են, ու այն ամերիկյան ազդեցության տակ է, մնում էր իրականացնել հետեւյալ նպատակը` Իրանի դեմ ճնշումները ավելացնել եւ Ռուսաստանին էլ կտրեն Կովկասից: Իսկ թե ինչ պատճառաբանությամբ, բնական է, որ պետք է խոսեն լավ զենքից, գրանտներից, աշխատավարձերից, չգիտեմ էլ ինչերից: Հայաստանը լինի, կամ` այլ պետություն, սա նշանակում է մի բան` ներքաշվել աշխահաքաղաքական խնդիրների մեջ: Այս դեպքում այլ երկրի համար կարող էր այն ձեռնտու լինել, բայց Հայաստանի համար կնշանակի դեմ դուրս գալ միանգամից Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Ընդ որում` այս ֆոնին, դժվար թե, լավանան հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հատկապես, որ ԱՄՆ-ն այդ հարաբերությունների խնդրի լուծման հետ իրականում կապ չունի: Խնդիրն այն է, թե ինչպես խաբեն Հայաստանին: Հիմա ասում են զենքի մասին, կանցնի ժամանակ` այլ խայծ կտան:

Նիկոլ Փաշինյանի դուստրը փա՞բ է կառուցում

«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՏԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

– Ի դեպ, հենց Ձեր մատնանշած հարաբերություններին էլ է անդրադարձել Ջ. Բոլթոնը, կոպիտ ասած, Հայաստանին առաջարկելով հայ-իրանական հարաբերությունները փչացնելու դիմաց բացել սահմանները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Իրատեսական համարո՞ւմ եք:

Անկեղծ ասեմ, չեմ հավատում ամերիկացիների կարողություններին, թե լուծելու են Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող հարցեր: Ըստ իս, իրենք ուղղակի ի վիճակի չեն, ինչպե՞ս են, ասենք, հաշտեցնելու Հայաստանին Ադրբեջանի հետ: Միայն մի միջոց կա` Հայաստանին համոզելու են, որ Արցախը տան Ադրբեջանին եւ վերջ: Եթե Հայաստանի համար սա նորմալ գին է, ուրեմն` հայերի որոշելիքն է: Իրականում ուրիշ միջոց` Հայաստանին Ադրբեջանի հետ հաշտեցնելու, գոյություն չունի, եւ ամերիկացիներն էլ ոչ մի ուրիշ բան չեն հնարել: Այս առումով ամերիկյան քաղաքականությունը պարզ է` կերակրել բոլորին խոստումներով, իսկ հետո` օգտագործել այդ երկրներին իրենց հետաքրքրությունների համար: Մտածել, թե ամերիկացիները սկսելու են հայերի շահերով առաջնորդվել, նման օրինակներ չգիտեմ: Մինչդեռ պարզ է, որ նրանց պետք է կաշառել հայաստանյան իշխանությանը, քաղաքական էլիտային, փորձագետներին, որպեսզի ժողովրդի շրջանում արդարացում գտնեն, թե ինչու է պետք է գնալ զիջումների: Չեմ լսել ոչ մեկի կողմից հիմնավորում, թե ամերիկացիները ինչու պետք է օգնեն Հայաստանին հարթել հարաբերությունները Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ: Ասում են` կարող են օգնել, բայց ինչպե՞ս, ի՞նչ միջոցով, ո՞րն է այդ ֆարշ տարբերակը: Հայաստանին համոզելու են Արցախը տալ Ադրբեջանին, իսկ դրա դիմաց փող ու անվտանգության երաշխիքնե՞ր են տալու: Սա, իհարկե, Հայաստանի ընտրությունը պետք է լինի, բայց պետք է հասկանալ, որ անգամ այս դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն լավանալու: Ակնհայտ է, որ սա չի նշանակելու, թե լուծվում է հիմնախնդիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ այստեղ ոչ մի «սուպեր» բաղադրատոմս դեռ չեմ տեսնում: Ամերիկացիներն ուզում են խաբել հայերին, որպեսզի իրենց սեփական խնդիրները լուծեն: Իսկ թե ինչպես այն կազդի Հայաստանի ներքին իրավիճակի կամ նրա եւ այլ երկրների միջեւ հարաբերությունների վրա, սա նրանց ամենաքիչն է հուզում:

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ԽԱՂ ԽԱՂԱԼ»

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ հենց հիմա Հայաստանում ակտիվացավ ամերիկյան ազդեցությունն ու ամերիկյան պրոպագանդան:

Ինչու, որովհետեւ Հայաստանում իշխանություն է փոխվել: Ակնհայտ է, որ ամերիկացիները գնահատում են սա որպես հնարավորությունների պատուհան: Բոլորն էլ լավ գիտեն, որ այն իշխանությունը, որը կա այսօր Հայաստանում, ունի բավականին չինովնիկներ, որոնք կապ ունեն ամերիկյան ծրագրերի հետ` իրենց կրթությամբ, իրենց ստացած գրանտներով, ունեցած պրակտիկայով: Եվ ամերիկանցիներն էլ հասկանում են, որ պահը եկել է, որպեսզի կյանքի կոչեն իրենց քաղաքականությունն այդտեղ: Դրա համար պետք է անեն որոշակի առաջարկներ եւ դրանք առաջ մղեն հայ հանրության շրջանում:

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

Բայց մյուս կողմից էլ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի լավ են, քան երբեւէ:

ՀՀ կառավարությունը փորձում է խաղալ երկու խաղ միանգամից: Կարող է, չեմ բացառում, որ անկեղծ մտածում են, որ պետք է հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն: Մյուս կողմից էլ` փորձում են մտերմանալ ԱՄՆ-ի հետ: Բայց պետք է հասկանալ հասարակ բան` որ կա որոշակի սահմանագիծ: Ամերիկացիները վաղը կարող են ասել` այ հիմա պետք է վատացնեք հարաբերությունները ՌԴ-ի հետ, հիմա` աշխարհաքաղաքական հետեւյալ քայլերն անեք, եւ ՀՀ կառավարությունը ստիպված է լինելու անել ընտրություն: Եվ ձեզ վստահեցնում եմ, որ կոմպրոմիս գտնել ռուս-ամերիկյան, ԱՄՆ-Իրան բավական բարդ հարաբերություններում, ծայրահեղ դժվար է: Իսկ հարց չի՞ առաջանում, թե ԱՄՆ-ին Հայաստանում ինչն է հետաքրքիր, փո՞ղը, իհարկե` ոչ: Նրանք ուղիղ ասում են, որ իրենց այդտեղ երկու հարց է հետաքրքիր` Հայաստանին հեռացնել ռազմավարական դաշնակից Ռուսաստանից եւ երկրորդ` ՀՀ-ի միջոցով ճնշում գործադրել Իրանի վրա: Իրենց ուրիշ բան հետաքրքիր չէ, իրենց հետաքրքիր չէ Հայաստանի տնտեսությունը, ներդրումների ռեսուրսները եւ այլն: Այնպես որ, Հայաստանը պետք է կատարի ռազմավարական ընտրությունը, ինչը կլինի բավական ռիսկային:

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

«ԵԿԵՔ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵՆՔ` ՄԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ»

– Մոտ մեկ ամիս անց ՀՀ-ում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Կարծում եք նոր Ազգային ժողովում տեղ կգտնե՞ն հակառուսական ուժերը:

Իհարկե, որոշ հակառուսական ուժեր կլինեն, հատկապես, որ ներկա իրավիճակը ցույց տվեց, որ մենք չենք հասկանում, թե ով է այդտեղ հակառուսական: Նույնիսկ նրանք, ովքեր ասում էին, եւ մեզ թվում էր, թե մեր դաշնակիցներն են, մեզ խաբեցին: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք` այո, նրանք, ովքեր ասում էին մեր դաշնակիցներն են, պարզվում է` խաբել են մեզ: Ուստի` ինչ ուժեր կլինեն խորհրդարանում, չգիտեմ, բայց Ն. Փաշինյանը եւ իր կողմնակիցները կոռուպիցիայի դեմ պայքարի առումով ունեն բավական մեծ աջակցություն հայաստանյան հանրության շրջանում, եւ սա նորմալ է: Իսկ թե աշխարհաքաղաքական առումով ինչ քայլեր կանի Ն. Փաշինյանը, ցույց կտա ժամանակը: Ինձ մի փոքր զարմացնում են, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց քարտ բլանշ է ներկայացրել Փաշինյանը, եւս պատրաստվում են ընտրությունների:

Վարչապետին պետք է ազատագրել Սորոսի ճիրաններից, ցույց է նախատեսվում. Նարեկ Մալյան

Կարծում եք` նոր ձեւավորված խորհրդարանում կարո՞ղ է կրկին բարձրացվել ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը:

Ուղղակի վստահ եմ, որ այնտեղ կգտնվեն մարդիկ, ովքեր կբարձրացնեն այդ հարցը:

Իսկ արցախա-ադրբեջանական սահմանում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

Դժվար է ասել, բայց հիմա լարվածությունը բավականին նվազել է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ամերկացիներն այդ ուղղությամբ ինչ քայլեր կձեռնարկեն, եւ հայաստանյան իշխանություններն ինչպես կարձագանքեն դրան:

Պաշտոնից ազատում՝ վարչապետի որոշմամբ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА