ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

1.800.000 դրամ արժողությամբ հողատարածքը 4 տարվա ընթացքում դարձավ ընդամենը 24.000 դրամ

08.11.2018 17:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
1.800.000 դրամ արժողությամբ հողատարածքը 4 տարվա ընթացքում դարձավ ընդամենը 24.000 դրամ
Մեծարգո պարոն Փաշինյան.
Ես լինելով հեղափոխության ակտիվ, անմիջական մասնակից, հույս ունեի, որ հետայսու մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և երկրում լինելու է արդարադատություն: Ցավում եմ, որ ես անարդարության զոհ եմ դարձել և թոշակառու լինելով կորցրել իմ խնայողությունները` անարդարության պատճառով: Ես թիվ ԱՐԴ1/0654/02/14 քաղաքացիական գործով հայցվոր կողմ եմ, ով տարիներ առաջ իր ապրուստից կատարած խնայողությունների հաշվին տնտեսած գումարը պարտքով տվեց սոցիալական դժվարին պայմաններում հայտնված սույն գործով պատասխանող՝ Հրաչյա Նահապետյանին և մինչ օրս չի կարողանում ետ ստանալ իրեն հասանելիք գումարը: Ես պատասխանողին փոխանցել եմ 1 միլիոն 25 հազար դրամ՝ նոտարով հաստատված կարգով:
Չկարողանալով ետ ստանալ գումարս, 2014 թվականին դիմեցի դատարան: Գործընթացի արդյունքում փաստաթղթային առումով կարծես թե կարողացա վերականգնել սոցիալական արդարությունը. ունեմ իմ օգտին վճիռ: Երկարատև դատական պրոցեսից հետո, պարզվեց, որ պատասխանողը իր անունով գրանցված ունի ընդամենը մեկ տնամերձ հողակտոր՝ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: 2014 թվականին գույքը հանվեց հարկադիր աճուրդի: Ողջ ընթացքում բազմիցս հետաքրքրվել եմ հարկադիր կատարողից գործընթացի ընթացքի մասին, սակայն պատասխանը միշտ եղել է նույնը, որ դեռ գնորդ չկա: Սույն թվականի հոկտեմբերին հարկադիր կատարողից տեղեկացա, թե աճուրդի դրված հողակտորը վաճառվել է ոչ ավել, ոչ պակաս 24.000 դրամով: Հարկադիր կատարողը պնդում է, որ աճուրդի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա ես կարող էի ստանալ ինչ-որ կայքից: Ես լինելով թոշակառու, չեմ տիրապետում ինտերնետային համապատասխան գիտելիքների, հետևաբար նմանօրինակ ճանապարհով ես չէի կարող տեղեկացված լինել այդ ընթացքից: Ինչի արդյունքում ես կանգնել եմ փաստի առջև:
Ես կորցրել եմ իմ տարիների խնայողությունները և չեմ կարողանում ոչ մի ճանապարհով դրանք ետ ստանալ: Վերոգրյալ ամեն ինչի մասին ես կարող եմ ներակայցնել համապատասխան թղթաբանությունը: Մեծարգո պարոն Փաշինյան, հայցում եմ Ձեր օգնությունը, որպեսզի Ձեր անմիջական կարգադրությամբ` վերանայվի իմ խնդիրը: Հասկանանք թե ի՞նչպես է ԴԱՀԿ-ն ընդամենը 4 տարիների ընթացքում այդքան նվազեցրել հողակտորի աճուրդի գինը և ի՞նչու ես, որպես հայցվոր, տուժված կողմ՝ ով ունի իր օգտին վճիռ չեմ տեղեկացվել աճուրդի հանգուցալուծման վերաբերյալ զանգի, կամ նամակի միջոցով:
Հարգանքներով՝ թոշակառու Լուսաբեր Շերբեչյան

 

«ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԲԱՑԵՔ 100 ՏԱՐՎԱ ՆԿԱՐՆԵՐԸ ՈՒ ՆԱՅԵՔ ԿՈՏՈՐՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐԻՆ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА