ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանը ներկայումս չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ»

07.11.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայաստանը ներկայումս չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ»

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի արտաքին քաղաքականությունում ստեղծված իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ` սկսած ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների աղմկոտ հայտարարություններից, վերջացրած հայ-իրանական հարաբերություների զրոյացման փորձով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուի անուն. ՀԺ

«ԱՄՆ-Ն ՄՏԱԾՈՒՄ Է, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ  Է ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵԼ»

– Պարոն Բալասանյան, ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն աղմկոտ հայտարարություն արեց` նշելով, թե դաժան իրականությունն այն է, որ արցախյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «օկուպացված տարածքների» մի մասի վերադարձ: Դրան էլ հաջորդեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի ուշագրավ հայտարարությունները Երեւանում: Արդյոք այս ամենն այլեւս անցյալում է, թե՞ ԱՄՆ-ն նոր օրակարգ է ձեւավորում այստեղ:

Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ)

Կարծում եմ` ոչինչ արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների մեջ պատահական չի լինում, եւ այս նոր իրողություններում ԱՄՆ-ն մտածում է, որ հնարավոր է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ազդել: Մենք երբեք չենք էլ թաքցրել, որ վարում ենք բազմակողմ արտաքին քաղաքականություն, բայց այսօր փորձ է արվում ճնշումների միջոցով որոշակի առումով մեզ ասել` ձեր գործն է, բայց լավ կլինի այսպես վարվեք: Այսինքն` տանել դեպի Միացյալ Նահանգների ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, փորձում է ամեն ինչ անել` հարցը ոչ միայն այդ սկզբունքով, այլեւ միջազգային իրավունքի բոլոր երեք սկզբունքների համապատասխան լուծել: Եվ այս առումով ոչ մի դեսպան իր առաքելության ավարտին նման հայտարարություններ չէր արել: Միլսի հայտարարությունը մեզ համար զարմանալի էր ու առավել զարմանալի էր, որ ՀՀ իշխանությունները շատ զուսպ, մի տեսակ անհավես պատասխան տվեցին: Նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի հայտնի պատասխանը, թե` դե հեռացող դեսպան է, մի բան էր ասաց: Մինչդեռ հեռացող դեսպանի մի բան ասելը, ուղղակի, մեսիջ է ուղղված ՀՀ իշխանություններին, որ նոր դեսպանը աշխատելու է` այս ելակետից ելնելով: Կարծում եմ` մենք պետք է մեր ամերիկացի գործընկերներին հստակ հասկացնենք, որ մյուս անգամ նմանատիպ հայտարարություններ չանեն: Ի դեպ, Միլսը նաեւ աչքի է ընկել բազմաթիվ այլ աղմակահարույց հայտարարություններով: Հիշենք իր հորդորը հայ գործարարներին, թե «Իրանի հետ առեւտրական հարաբերություններ սկսելուց առաջ` մի հատ մեզ հարցրեք նոր»: Սա ոչ այլ ինչ է, քան երկրի ներքին գործերին միջամտության փորձ: Ինչ վերաբերում է Ջ. Բոլթոնի հայտնի հայտարարությանը, թե ռուսական զենքի փոխարեն, ամերիկյան զենք գնեք, սա նոր իրողություն է մեզ համար եւ կրկին զարմանալի, որովհետեւ ԱՄՆ-ում կա ընդունված օրինագիծ, որ իրենք պաշտոնապես հակամարտող կողմերին զենք չեն վաճառում:

ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

«ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ Է, ԻՆՉԻՆ ԵՐԲԵՎԻՑԵ ՉԵՆՔ ԲԱԽՎԵԼ»

– Օրեր առաջ էլ ամերիկացի ականավոր քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման, իր հարցազրույցներից մեկում խոսելով ՀՀ-ի մասին, նշել էր, թե Հայաստանում ներքին վիճակը կփոխվի միայն այն ժամանակ, եթե նա կարողանա կտրվել Ռուսաստանից: Ի՞նչ կասեք այս մասին:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե նա փորձագետ է, քաղաքագետ է եւ իր կարծիքն է հայտնում, սակայն մոտ լինելով ԱՄՆ Պետդեպարտամենտին` Ֆուկույաման իր կարծիքը հենց այնպես չէր արտահայտի, եթե այն որոշակի առումով նաեւ չհամապատասխաներ Պետդեպարտամենտի կարծիքին: Այս առումով պետք է ասեմ, որ սա արդեն չափազանց վտանգավոր եւ նոր երեւույթ է, ինչին երբեւիցե չենք բախվել:

Ովքեր են ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին երեք թեկնածուները

Տպավորություն է, որ ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների դեմ է այս ամենն ուղղված, այլեւ` հայ-իրանական, ինչի հետեւանքներն արդեն տեսնում ենք, երբ Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հռչակագրով ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս ուղղությամբ:

Իրանը երբեւիցե չի թաքցրել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն Իրանի հետ աշխատանքի արդյունքում միշտ կարողացել ենք հասնել նրան, որ հայտարարություններից զատ, «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունում միշտ նրանք վերջում չեզոք դիրք են գրավել եւ դեմ կամ կողմ չեն քվեարկել: ՀՀ նախկին իշխանությունները Իրանի դեմ պատժամիջոցների ամենածանր հատվածում` նույնիսկ սեպտեմբերի 11-ից հետո, կարողացել են ամերիկացի գործընկերներին համոզել, ապացուցել, հիմնավորել, որ քանի դեռ հայ-թուրքական սահմանը փակ է, ընդ որում` ԱՄՆ դաշնակից Թուրքիայի մեղքով, մենք դատապարտված ենք ուղղակի եւ ստիպված Իրանի հետ ունենալ ուրույն հարաբերություններ, ուստի` այդ պատժամիջոցները Հայաստանին գոնե չպետք է վերաբերի: Կցանկանայի, որ ներկայիս իշխանությունները եւս Իրանի հետ կապված գոնե այդպիսի քաղաքականություն փորձեին վարել: Իսկ այն օրը, երբ մենք Իրանի դեմ արված հայտարարություններում միանանք Արեւմտյան կոալիցիային, սա ոչ միայն կվնասի Իրանի հետ մեր բազմադարյա հարաբերություններին, այլեւ մեծ վտանգ կարող է ստեղծել նաեւ Իրանում բնակվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների համար: Չմոռանանք, որ այսօր լինելով Իրանի լիիրավ քաղաքացիներ` նրանք այլ ազգային փոքրամասնությունների համեմատ, ունեն որոշակի արտոնյալ կարգավիճակԻնչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-ն բազմիցս ապացուցել է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի փորձի սեպ խրել: Այս մասին է վկայում նաեւ Ջ. Բոլթոնի հայտարարությունը` զենքի հետ կապված:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՈՐՈՇ Է»

«ՊԵՏՔ Է ՕՐ ԱՌԱՋ ՈՒՆԵՆԱՆՔ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ»

– Ի դեպ, հենց Ջ. Բոլթոնն էր առաջարկում Հայաստանին միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին` դրա փոխարեն խոստանալով բացել հայ-թուրքական սահմանը: Որքանո՞վ եք իրատեսական համարում

Չեմ կարծում, թե իրատեսական է: ԱՄՆ-ի ձեռքին եթե լիներ հնարավորություն, նա այսօր էլ կփորձեր բացել այդ սահմանը: Եթե ԱՄՆ-ն սա շեշտում է, մենք էլ կարող ենք հիշեցնել մեր արեւմտյան գործընկերներին, որ Ցյուրիխում 2010 թվականի հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեց նաեւ ԱՄՆ-ի, այսպես ասած, շատ մեծ ցանկության շնորհիվ: Բայց փորձը ցույց տվեց, որ նույնիսկ ԱՄՆ-ն այդ ժամանակ չկարողացավ ստիպել Թուրքիային բացել սահմանը Հայաստանի հետ: ԱՄՆ-ն երբեք չի կարող Թուրքիային որեւիցե բան պարտադրել եւ պետք չէ պատրանքների տրվել:

​​​​​​​Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամը պատգամավորի ռեյտինգային թեկնածու

Խոշոր հաշվով` արդեն կես տարի է, ինչ Հայաստանում նոր իշխանություն կա: Կարելի՞ է համարել, որ առնվազն արտաքին քաղաքականությունը տապալել են այս ամիսներին:

Չէի ցանկանա շատ կտրուկ խոսել տապալվելու մասին, դեռեւս շուտ է այդ մասին դատելու համար: Սակայն Հայաստանը չունի ներկայումս արտաքին քաղաքականության հայեցակարգ, մինչդեռ օր առաջ պետք է ունենանք, որպեսզի հասկանալի լինենք ե՛ւ մեր գործընկերների, ե՛ւ ինքներս մեր համար, թե ուր ենք գնում, ինչ ենք ուզում: Սա շատ կարեւոր է:

«Կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին». ԵՊՀ ՈՒԽ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА