o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թշնամու հերթական ագրեսիան պետք է պայմանավորել Երեւանի իրադարձություններով»

27.07.2016 12:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թշնամու հերթական ագրեսիան պետք է պայմանավորել Երեւանի իրադարձություններով»

Վերջին օրերին սահմաններին կրկին սրացում է նկատվում: Արդյունքումª ունեցանք նաեւ կորուստներ: Ինչպե՞ս հասկանանք այս իրավիճակը, առավել եւս, որ նորից օրակարգում է առաջիկայում Սարգսյան-Ալիեւ մակարդակով հերթական հանդիպման հարցը: Այս ամենի հետ կապված` մեկնաբանություններ խնդրեցինք ԼՂՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ հետ, ով նախ անդրադարձավ սահմանային լարվածությանը` նկատելով.

«Խնդիրները նախկինների վրա բարդելով՝ առաջ երբեք չեն գնա». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

- Կարծում եմ, որ առաջին հերթին թշնամու հերթական ագրեսիան պետք է պայմանավորել Երեւանի կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններով: Թշնամին քնած չէ եւ ցանկացած հարմար առիթով իր մասին հիշեցնել է տալիս: Իսկ, առհասարակ, որ թշնամին մշտապես էլ դիմում է ագրեսիվ քայլերի, նորություն չէ: Ժամանակավոր հանդարտությունը գուցե պայմանավորված էր նրանով, որ Մինսկի խմբի համանախագահները նախաձեռնում էին ինչ-որ բանակցություններ, հանդիպումներ: Բայց, այնուամենայնիվ, ազերիներն առիթը ներկայանալու դեպքում իրենց ագրեսիվությունը կրկին դրսեւորում են: Դրան, իհարկե, կրկնում եմ, գումարվել է երեւանյան դեպքերը, որն անհարկի, շատ վատ ազդեցություն են թողել, եւ կարծում եմ, որ սահմանային վերջին մեկ շաբաթվա լարվածությունը հենց դրանով էլ պետք է պայմանավորել:

«Երկուստեք առաջարկվող առաջարկներն անընդունելի են»

- Տիկին Մխիթարյան, խոսեցիք բանակցություններից եւ հանդիպումներից, եւ առաջիկայում, թերեւս, մեկն էլ օրակարգում է. ըստ տարբեր աղբյուրների` այս անգամ եւս ՌԴ նախագահի միջնորդությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն օգոստոսի առաջին կեսին կրկին կհանդիպեն: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Կարծում եմ` լուրջ սպասելիքներ չպետք է ունենանք: Որովհետեւ երկուստեք արվող առաջարկները կողմերի համար մնում են անընդունելի: Ալիեւը շարունակում է անընդհատ պնդել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը: Իսկ դա, բնականաբար, երբեք հայ ժողովրդի համար ընդունելի տարբերակ չի կարող լինել: Պարզ է, որ ՀՀ նախագահն էլ առաջարկելու է մեր տարբերակը, որ միայն Արցախի կարգավիճակ ստանալու դեպքում կարող ենք գնալ բանակցությունների: Դա էլ նրանք չեն ընդունում: Այնպես որ առանձին ակնկալիքներ չենք կարող ունենալ. այնպիսի քաղաքական փակուղու մեջ ենք հայտնվել, որ պարզ է` բանակցությունները կձգվեն դեռ շատ երկար: Մինչեւ որ երկու կողմն էլ կարողանան գտնել փոխզիջման գնալու ուղիներ:

- Փոխզիջման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Առաջին հերթին աշխարհը եւ հենց նույն Մինսկի խմբի համանախագահները պետք է նպաստեն, որպեսզի Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը լուծվի: Բայց ինքնորոշումն առանց տարածքների հստակեցման հնարավոր չէ. մենք չենք պատկերացնում ինքնորոշում ասենք Ավստրալիայի տարածքում: Մենք պետք է ունենանք այն տարածքը, որը մենք ամրագրել ենք մեր Սահմանադրության մեջ, որը այսօր Ադրբեջանը չի ընդունում: Այ, սա քաղաքական փակուղի է իրոք, որ մեծ դժվարություններ է իր մեջ պարունակում: Կարծում եմ , որ պետք է աշխարհը պարտադրի, որ նրանք ճանաչեն մեր ինքնորոշումը մեր տարածքի վրա: Իհարկեª նրանք առաջարկում են նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը` չհաշվել բոլոր յոթ շրջանները, որոնք կան այսօր: Բայց դրանք մեր անվտանգության գոտին են, ինչպես նաեւ` Հայաստանի հետ կապն ապահովում է Լաչինը եւ Քյալբաջարը, բայց նրանք համառորեն պնդում են, որ այդ շրջանները չեն ուզում թողնել մեր տրամադրության տակ: Իսկ դա նշանակում է, որ մեկ անգամ եւս գնում ենք դեպի պատերազմ. այլընտրանք չկա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА