o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի փորձեք ոտնահարել, կամ խեղաթյուրել տնտեսագիտության հիմունքները․ Կարեն Ճշմարիտյան

27.10.2018 14:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մի փորձեք ոտնահարել, կամ խեղաթյուրել տնտեսագիտության հիմունքները․ Կարեն Ճշմարիտյան

Սիրելի, հարգելի, հարգարժան նախկին և ներկա գործընկեր որոշ տնտեսագետներ,

ինչ ուզում եք, և որտեղ ուզում եք խոսեք, գրեք, հարցազրույցների ու բանավեճերի մասնակցեք, տարբեր պատվերներով, կամ առանց պատվերների` գրքեր ու հոդվածներ հրապարակեք, դասախոսություններ կարդացեք, ելույթներ ունեցեք տարբեր հարթակներում ու լսարաններում, կարծիքներ հայտնեք:

«Նիկոլը երբեք չի ունեցել եւ չունի հստակ կառուցողական տեսլական». Արթուր Թովմասյան

Ոչ ոք չի կարող Ձեզ արգելել, ինչ կուզեք` արեք... ԲԱՅՑ`

խնդրում եմ, առաջարկում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ, հիշեցնում եմ, զգուշացնում եմ` ինչպես կկամենաք. քաղաքական, կամ անձնական շահից ու նպատակահարմարությունից ելնելով երբեք մի փորձեք ոտնահարել, կամ խեղաթյուրել տնտեսագիտության ( այդ թվում` կառավարման ) հիմունքները: Չէ՞ որ այդ նույն դրդապատճառներով երբեք չեք փորձում խեղաթյուրել մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ գիտությունների հիմունքները: Ինչու՞ եք փորձում այլ կերպ վարվել տնտեսագիտության հետ:

Տնտեսագիտությունը շատ լուրջ և խորը գիտություն է, և նրա հիմունքները քաղաքական, կամ անձնական անհրաժեշտությունից կախված չեն փոփոխվում:

Այլևս մի' փորձեք, պարզապես մի' արեք` չե'ք կարող, չի' ստացվի..

Ֆեյսբուքյան իր էջում գրում է էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА