o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

26.10.2018 15:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Սիրելի դավթաշենցիներ,
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ դադարեցնում եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։
Չեմ ուզում ծեծված խոսքերով ասել, թե այս 6 տարվա ընթացքում ինչ ենք արել կամ ինչ ձեռբերումներ ունենք։ Արել եմ այն, ինչ պետք է անեի՝ որպես թաղապետ ու որպես Դավթաշենում ծնված, մեծացած ու Դավթաշենը սիրող մարդ։ Կան բաներ, որ կցանկանայի անել, սակայն չեմ կարողացել կամ չեմ հասցրել, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ 
Շնորհակալ եմ բոլորիդ։ Չեք պատկերացնում, թե պաշտոնավարմանս հենց առաջին օրվանից մինչ այժմ որքան եք ինձ օգնել Դավթաշենը արդյունավետ կառավարելու գործում՝ ձեր օրինապաշտությամբ, պատասխանատվությամբ և Դավթաշենի նկատմամբ ձեր վերաբերմունքով։ 
Շնորհակալ եմ նաև իմ "չեմպիոն" աշխատակազմին, որը եղած հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը, որպեսզի դավթաշենցին իրեն հարմարավետ զգա, որպեսզի Դավթաշենը լինի թիվ մեկը։ 
Հավատացնում եմ, շատ դժվար էր բոլորիս կողմից հարգված պարոն Արթուր Գևորգյանից ստանալ փայլուն ժառանգություն, այդ բարձր նշաձողը պահպանել ու եղածի վրա ավելացնել։ Կարծում եմ՝ դա մեզ մոտ ստացվեց։ 
2008 թվականից սկսած մեր թաղամասը տարեցտարի ավելի հարմար ու բարեկարգ է դարձել։ Ու այսօր առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ հաջորդ թաղապետին թողնում եմ մայրաքաղաքի լավագույն վարչական շրջանը:
Հույս ունեմ, որ հաջորդ թաղապետը կլինի պրոֆեսիոնալ, արդյունավետ, Դավթաշենը նույնքան կսիրի, որքան իր նախորդները և կկարողանա է՛լ ավելի զարգացնել ու առաջ տանել մեր հրաշալի թաղամասը։ Իսկ ես՝ որպես Դավթաշենի բնակիչ, միշտ պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի մեր Դավթաշենը դառնա ավելի ու ավելի լավը։

Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Սիրով ձեր
Ռուսլան Բաղդասարյան

Այս մասին գրում է վարչական շրջանի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА