ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե փորձի դավադրություններ անել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը. Ն. Փաշինյանը՝ ԱԺ ընտրությունների մասին

22.10.2018 15:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե փորձի դավադրություններ անել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը. Ն. Փաշինյանը՝ ԱԺ ընտրությունների մասին

Եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վաղը՝ հոկտեմբերի 23-ին լրանում է վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետ ընտրելու առաջին շաբաթը: Եվս մեկ շաբաթ է պետք, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան:

«Կարո՞ղ են արդյոք լինել դավադրություններ, տեսականորեն՝ այո: Բայց եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, ես նորից այս ճանապարհով պետք է դիմեմ ձեզ, որ հավաքենք, ժողովուրդը հավաքվի և իր խոսքն ասի: Հետևեք իրադարձություններին, լինենք մշտական կապի մեջ, որպեսզի ըստ անհրաժեշտության շատ արագ կարողանանք կազմակերպել: Առաջիկա մեկ շաբաթը շատ վճռական է լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Միասեռականության մասին Բելոռուսի, ՌԴ-ի, Մոլդովայի եւ ՀՀ-ի ղեկավարների կարծիքները. տեսանյութ

Նա հույս հայտնեց, որ քաղաքական ուժերն սրան հակասող գործողություններ չեն անի. «Եթե անեն, դա կլինի իրավիճակը ապակայունացնելու և դրանից բխող հետևանքների քայլ»:

«Ես ուզում եմ նորից ասել, որ այսօրվա Սահմանադրությամբ իմ հրաժարականով ԱԺ-ն լուծարելուց բացի այլ տարբերակ գոյություն չունի: Սահմանադրական փոփոխություններ պետք է անեին, բայց մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև կարող էին լինել մեկնաբանություններ, թե ես կառչել եմ վարչապետի աթոռից և որևէ կերպ չեմ ուզում բաժանվել: Այս նրբություններն ինձ համար շատ կարևոր են»,- ասաց Ն. Փաշինյանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА