ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրիի մանկատան բակում գտնված երեխաների մայրը զղջացե՞լ է կատարվածի համար. Մանրամասներ

20.10.2018 13:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Գյումրիի մանկատան բակում գտնված երեխաների մայրը զղջացե՞լ է կատարվածի համար. Մանրամասներ

iravunk.com-ը» անդրադարձել էր հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երկու բարուրված նորածին տղա երեխաների պատմությանը: Իսկ երեկ ՀՀ ոստիկանության կայքէջի փոխանցմամբ՝  պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին:

12-րդ դասարանի աշակերտուհին երկու անգամ փորձել է ինքնասպան լինել. կանխել է մայրը

Գյումրիում տարածված տեղեկությունների համաձայն, վերջինս իրապահներին հայտնել է, որ չի հասկացել, թե ինչպես է նման քայլի գնացել, որ եղել է շոկի մեջ, ու չի հասկացել արարքի լրջությունը: Ըստ նույն տեղեկությունների 18-ամյա մայրը զղջացել է կատարվածի համար, սակայն հետ վերադարձնել եւս չի ցանկացել :

Թե որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը` կպարզի քննությունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА