o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ալիեւը որոշակի հույսեր է կապում Փաշինյանի կառավարության հետ». Արտակ Զաքարյան

19.10.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ալիեւը որոշակի հույսեր է կապում Փաշինյանի կառավարության հետ». Արտակ Զաքարյան

Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև գարուն. Փաշինյան

«ԱՌԱՋԻԿԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՊԵՏՔ Է»

– Պարոն Զաքարյան, ՀՀ վարչապետը հրաժարական տվեց եւ, ըստ էության, ամեն գնով երկիրը տանելու է հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների` անկախ նրանից Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ կունենան կոնսենսուս, թե` ոչ: Լինելով ՀՀԿ անդամ, ըստ Ձեզ, այս իրավիճակում կուսակցությունը պե՞տք է մասնակցի ընտրություններին:

Մենք դեռեւս չունենք որոշում այս հարցում, քանի որ առկա ոչ ստանդարտ իրավիճակը ենթադրում է հաշվի առնել բոլոր հանգամանքները: Իմ կարծիքով` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել պետք է: Որքան էլ որ հանրությունը ոչ միարժեք վերաբերի ՀՀԿ-ին, որքան էլ նրա հասցեին հնչեն արդարացի եւ անարդարացի քննադատություններ, այնուամենայնիվ, իրական քաղաքական-գաղափարական ուժի պայքարը չի կարող կանգ առնել մեկ կետում: Մենք պետք է, շտկելով սխալներն ու հենվելով ձեռքբերումների վրա` դուրս բերենք ՀՀԿ-ն այս իրավիճակից եւ ցույց տանք, որ նրա առաքելությունն ու դերակատարումը Հայաստանի Հանրապետության կյանքում կարեւոր ու էական է

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում հստակ ամրագրված էր, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեին մեկ տարվա ընթացքում, բայց, կարծես թե, Նյու Յորք եւ Դուշանբե կատարած ուղեւորություններից հետո` որոշվեց արագացված ռեժիմով գնալ ընտրությունների: Հնարավո՞ր է, որ դրսում ակնարկել են Փաշինյանի ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու մասին:

Վարչապետի ընտրությունն իրավական առումով Սահմանադրությանը համահունչ է եղել, եւ չեմ կարծում, որ նման հարց կարող էր առաջանալ դրսում: Արտահերթ ընտրությունները բացառապես մեր երկրի ներսում առկա քաղաքական կոնյուկտուրայով պայմանավորված ցանկություններ են: Ն. Փաշինյանը ցանկանում է ունենալ բացարձակ իշխանություն, որը ժողովրդավարական համակարգի համար առանց հակակշիռների` խնդրահարույց կարող է լինել: Ընտրությունները որքան շուտ, այնքան լավ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ ժամանակի ընթացքում վարչապետի թիմը կարող է կորցնել հանրային վստահության մակարդակը: Կարծում եմ` շտապողականության միակ պատճառը սա է, եթե, իհարկե, հետագայում չպարզվի, որ տարածաշրջանում կա այլ` արագ լուծում պահանջող հայտնի հիմնախնդիր, որի համար կարիք կա բացարձականացնելու իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանի դուստրը փա՞բ է կառուցում

«ՀԱՊԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՊԱԿԱՍ ԿԱՐԵՎՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ»

Փաստացի Փաշինյանը հետաձգեց իր հրաժարականը` հանուն Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման, մինչդեռ իր հրաժարականով տապալեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը հայաստանյան ներքաղաքական զարգացումներով պայմանավորված` Երեւանից տեղափոխվեց Մոսկվա: Չե՞ք կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում էլ ավելի է խորանում առկա անվստահությունը:

Ես շատ եմ կարեւորում հայ-ռուսական հարաբերությունները, եւ նրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ՀԱՊԿ-ը: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը պակաս կարեւոր չի կարելի համարել, քան ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն էր: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր գործնական նշանակությունը Հայաստանի համար: Մեր խորհրդարանն իր պատրաստակամությունն է հայտնել վեհաժողովի պատշաճ մակարդակով անցկացման համար, եւ լավ կլիներ, որ գործադիր իշխանությունը իր որոշումներում հաշվի առներ ՀԱՊԿ ԽՎ-ը Հայաստանում անցկացնելու հանգամանքը:

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

Մեր երկրի համար, որպես արդյունք, ի՞նչը կառանձնացնեք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից, բացի այն, որ հայկական երաժշտության ներքո Մակրոնն ու Թրյուդոն պարեցին ու Եռագույն դրոշը հիշեցնող գուլպաներ նվեր ստացան:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը մեր երկրի արտաքին քաղաքական կյանքում կարեւոր իրադարձություն էր եւ այն Հայաստանում անցկացնելու համար պետք է բարձ գնահատել նախորդ իշխանությունների եւ արտգործնախարար Նալբանդյանի ջանքերը: Թե ի՞նչ է տվել այն քաղաքական առումով, կախված է նրանից, թե գործադիր իշխանությունը հետագայում որքանով կարող է կյանքի կոչել ձեռքբերված երկկողմ ու բազմակողմ պայմանավորվածությունները` ի նպաստ պետության արտաքին քաղաքական շահերի:

Անդրանիկ Քոչարյանի մտավախությունը

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ»

– Ի դեպ, մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական հարցերով` Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ուշագրավ հայտարարություն է արել` նշելով, թե դաժան իրականությունն այն է, որ արցախյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «օկուպացված տարածքների» մի մասի վերադարձ: Ի՞նչ կասեք այս մասին:

Չկա այն 800 միլիոնը, որը բազմաթիվ անգամ շեշտում էր Փաշինյանը. Վահան Բաբայան

Նախ օկուպացված տարածքներ գոյություն չունեն: Ո՛չ Արցախի պաշտպանության բանակը եւ ո՛չ էլ Հայաստանի զինված ուժերը տարածքներ չեն օկուպացրել: Արցախյան հիմնախնդրի լուծման ողջ էությունն այն է, որ պետք է առաջին հերթին իրացվի Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքը` ազատ կամարտահայտության հիման վրա, հստակեցվի վերջինիս կարգավիճակը եւ միջազգայնորեն տրվեն անվտանգության հստակ երաշխիքներ: Սա է խաղաղ կարգավորմանը տանող իրական քայլերը, որոնց մասին պետք է խոսել:

9:1 հաշվով պարտությունից հետո Փաշինյանը 28 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Իտալիա

Ամերիկացի դիվանագետի կողմից հենց այն ժամանակ է հնչում նման տեսակետ, երբ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթը, իսկ առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի այցը: Արդյոք կարո՞ղ է հայտարարությունը կապված լինել այս այցերի հետ եւ առհասարակ ի՞նչ կարելի է սպասել հայաստանյան այս ներքաղաքական խառը իրադրության մեջ ամերիկյան պաշտոնյաների այցից:

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

Առաջիկայում Հարավային Կովկասի շուրջ աշխարհաքաղաքական կրքերը թեժանալու միտում ունեն, եւ իշխանափոխությունից հետո միջազգային հիմնական դերակատարներին հետաքրքրում է, թե ի՞նչ դիրքորոշումներ է ունենալու Հայաստանը:

– Դիվանագիտության մեջ պատահական ոչինչ չի ասվում, միգուցե Ռ. Միլսի հայտարարությունն ուղղված է կրկի՞ն տարածքների հանձնման գործընթացն օրակարգ բերելուն:

Նման հարց հայաստանյան օրակարգում չի եղել եւ չի կարող լինել:

Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը․ «Հրապարակ»

«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

– Ամեն դեպքում, կարելի՞ է ասել, որ արցախյան հիմնախնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններին դառնալու է նոր իշխանությունների լակմուսի թուղթը:

Ցավոք, առաջիկա ընտրություններն առաջինն են լինելու Հայաստանի պատմության մեջ, որտեղ որեւէ էական նշանակություն չեն ունենալու կարեւորագույն հարցերի լուծումների եւ իրատեսական ծրագրերի մասին խոսելը: Մենք ունենք հասարակության մի ակտիվ հատված, որին հետաքրքրում են միայն պոպուլիստական հայտարարությունները: Շատ բարդ է լինելու ընտրողների հետ արդյունավետ երկխոսությունը, կարծիքների ու դիրքորոշումների շուրջ ռացիոնալ քննարկումներ կազմակերպելը: Ընտրություններից հետո, երբ հասարակական կրքերը հանդարտվեն, էյֆորիան ու էմոցիաները հետ քաշվեն, այն ժամանակ կպարզվի ժողովրդի իրական ցանկությունները: Մենք միշտ զգայուն ենք եղել արցախյան հիմնախնդրի նկատմամբ, եւ համոզված եմ, որ դրա համար պետք է պայքարել մինչեւ վերջ: Եթե նոր իշխանություններն ազնվորեն տեր կանգնեն արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծմանը, ապա մենք այդ հարցում միշտ նրանց կողքին կլինենք, եթե ո՛չ, ապա կլինի նաեւ համապատասխան արձագանք:

«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ, ապա չէին զոհվի»

Նոր իշխանության օրոք այս ամիսներին ունենք ընդամենը ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների մեկ վերելակային հանդիպում եւ ոտքի վրա ինչ-որ պայմանավորվածություններ Ալիեւի հետ: Չկան բանակցություններ, չկա ԵԱՀԿ Մինսկի խմբից հանդիպման նախաձեռնություն: Ինչո՞ւ եւ ի՞նչ վտանգներով է հղի այս ամենը:

Վերելակային զրույցները եւ ոտքի վրա ձեռքբերված պայմանավորվածությունները երկար տեւել չեն կարող, քանի որ դրանք դեռեւս ոչինչ չեն նշանակում: Դրանք շատ արագ ի չիք կդառնան, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո սկսվեն իրական բանակցությունները: Փաշինյանն ի պաշտոնե պարտավորված է լինելու մտնել բանակցային շատ բարդ գործընթացի մեջ, որտեղ կա՛մ ստիպված է լինելու գնալ զիջումների, կա՛մ էլ, ավելի կոշտացնելով դիրքորոշումը` մեծացնելու է ռազմական նոր բախումների հավանականությունը: Իմ տպավորությամբ` ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաեւ Ալիեւը որոշակի հույսեր են կապում Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

ՌԴ փորձագետները զգուշացնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական անգամ զենքի որոշ տեսակներ գնել, ընդ որում` ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Բելառուսից: Մտավախություն չունե՞ք, որ մինչ մենք պատրաստվում ենք ընտրությունների, Ադրբեջանում էլ պատրաստվում են Արցախյան հիմնախնդրի ուժային լուծմանն` իրենց հարմար սցենարով:

Ադրբեջանի ցանկացած գործողություն ինքնին մտահոգություն է: Այն միշտ ուղղված է եղել, եւ լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության դեմ: Անկախ նրանից թե ումից է ձեռք բերում զենքը, մեր զինված ուժերը եւ պետությունն ամբողջապես պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն դիմագրավելու Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Առավել եւս համապետական ընտրական գործընթացների ժամանակ:

Այսպես շարունակվել չի կարող, և այսպես չի՛ շարունակվելու․ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА