ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը զսպաշապի՞կ, թե՞ անցաթուղթ դեպի նոր խորհրդարան

19.10.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը զսպաշապի՞կ, թե՞ անցաթուղթ դեպի նոր խորհրդարան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից ընդամենը շաբաթներ առաջ հնչող խիստ քննադատությունը, Երեւանի ավագանու ընտրական եւ հետընտրական կրքերը միանգամից ջրվեցին, երբ դեռեւս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր ստորագրեցին: Թե արդյոք ամեն ինչ սկսեց դուր գալ քննադատող պատգամավորներին այս հուշագրից հետո, այդ թվում եւ կառավարության ներկայացրած հրատապ Ընտրական օրենսգրքի նախագիծը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:

ԲՀԿ-ՈՒՄ «ՀՐԱԴԱԴԱՐ Է»

Ընտրական օրենսգրքի նախագծում մեր որոշակի առաջարկներ հաշվի են առնվել, բայց մենք կանգնած չենք այն տեսակետի վրա, որ եթե մեր բոլոր առաջարկությունները, ըստ ամենայնի, չեն ներառվել, ուրեմն` մենք դեմ քվեարկենք օրենսգրքին: Ի վերջո, Ընտրական օրենսգրքի կատարելության չափանիշը պետք է լինի հետեւյալը` որքանո՞վ է այն կարողանում առկա իրավակարգավորմամբ նպաստել, որ ժողովրդի ձայնը հասնի իր նպատակին: Այսինքն` ժողովրդի իրական ընտրությունը ձեւակերպվի որպես վերջնական արդյունք: Եթե Ընտրական օրենսգիրքը կշարադրվի այնպես, որ մեր ժողովրդի կամքը, ցանկությունը, քաղաքական հավակնությունները նույնությամբ կարտացոլվեն ընտրությունների արդյունքում, մենք կհամարենք, որ կրկնում եմ` ունենք հարաբերական իմաստով կատարյալ օրենսգիրք:

Իմ քայլը դաշինքի ներսում հիմա էլ պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար․ «Ժամանակ»

Այսինքն` կարելի՞ է ասել, որ Ն. Փաշինյանի եւ Գ. Ծառուկյանի միջեւ ստորագրված հուշագրից հետո մեղմվել են «Ծառուկյան» խմբակցության նախկին պահանջները:

Եթե ասեմ, որ հուշագիրը բացարձակապես փոխում է մեր հայացքները, այդպես չէ: Մենք ունենք որոշակի պնդումներ, որոնք անելու ենք նաեւ հուշագրից հետո, բայց, այո, որոշակի առումով այն հղկում է մտցնում մեր քաղաքական հավակնությունների ու դիրքորոշումների մեջ: Հուշագիրն ավելի լայնամասշտաբ փաստաթուղթ է, եւ այնտեղ կողմերը շրջանցել են մանր-մունր անձնական, ներկուսակցական, ներքաղաքական կամ քաղաքական ամբիցիաները: Այստեղ մենք ունենք մի գերխնդիր` բոլոր ուժերը մեկտեղել` Հայաստանի Հանրապետությունն այս վիճակից դուրս բերելու համար: Իհարկե, որեւէ հուշագիր ի զորու չէ հարյուր տոկոսով փարատել այն բոլոր մտավախությունները, որ ունեն բոլոր քաղաքական ուժերը, բայց գոնե այն զսպաշապիկ է քաղաքական անհարկի հավակնությունները գործի դնելու համար: Բոլորս պետք է մեկտեղվենք, շարժվենք առաջ` դեպի բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան:

Ռեֆորմիստների կուսակցությունը կգումարի արտահերթ համագումար

Պարոն Պետրոսյան, նախ` լինելով կառավարության կազմում, ապա` դուրս գալով, բայց իշխանության հետ հուշագիր ստորագրելով կարծում եք` կհաջողվի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին հանդես գալ ընդդիմադիր դիրքերից եւ հավատացնել հանրությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:

Մենք քարոզարշավին մասնակցելու ձեւաչափը արտացոլել ենք հուշագրում, որի համաձայն` կողմերը պարտավորվում են քարոզարշավը ծավալել ՀՀ ընտրական օրենսգրքի եւ նաեւ այլ օրենքների, ինչպես նաեւ կոռեկտության սահմաններում: Այսինքն` մենք կարող ենք քննադատել, այսօր էլ իմ որոշ ելույթներում, ֆեյսբուքյան հրապարակումներում քննադատական կարծիք հայտնում եմ, մասնավորապես կառավարության կադրային քաղաքականության եւ գործադիրի ներքո ուժերը ոչ նպատակային ու ոչ անմնացորդ օգտագործելու վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ քարոզարշավը պետք է վերածել թշնամանքի մթնոլորտի: Մենք հիմա էլ ենք կատեգորիկ դեմ ՀՀ բնակչությանը սեւերի եւ սպիտակների բաժանելուն, նրանց մեջ սեպ խրելուն, քաղաքացիական համերաշխությունը սասանելուն, մարդկանց հեղափոխականի-հակահեղափոխականի տարանջատելուն: Մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ եւ պետք է միասնաբար, հարգելով իրար, ունենալով մեր սեփական քաղաքական օրակարգերը, քարոզչական միջոցները, հնարքները, չխախտենք մեր երկրի անսասանությունը:

Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար վերջնաժամկետը դեկտեմբերի 21-ն է. Տիգրան Մուկուչյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА