ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաշատի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

17.10.2018 17:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտաշատի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,   Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գլխավոր շուկայում տղամարդու դի կա։ 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները շուկայի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտ հայտնաբերել են Վերին Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Համլետ Գաբրիելյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրահարվել է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Երևանի Կենդանաբանական այգու բեզոարյան այծերից մեկը հայտնաբերվել է սատկած վիճակում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА