ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՈՍԿՎԱՆ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ

17.10.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՈՍԿՎԱՆ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ

Կարծես թե Եվրոպայի հետ հարաբերությունների հարցով Հայաստանին հերթական լուրջ փորձությունն է սպասվում: Դեռ միայն վերջերս էր, որ Եվրոպայից հնչեցին չթաքցված մտահոգություններ, որ խորհրդարանին պարտադրելով՝ նոր ընտրությունների գնալն անթույլատրելի են համարում, եւ հիմա էլ դրան գումարվեց Վենետիկի հանձնաժողովի հետ կապված սկանդալը:

ԱՄՆ-Ն ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

 

ՈՉ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԿՄՆԱ

Խոսքը ՀՀ նոր «Ընտրական օրենսգրքի» մասին է, որով պետք է անցկացվեն սպասվող ընտրությունները: Այն կարճ ժամկետների պատճառով անգամ չի ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին, սակայն արդեն մտնում է ընդունման փուլ: Մինչդեռ, ինչպես այդ մասին նախօրեին հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը. «Ես նոր եմ վերադարձել Ստրասբուրգից, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն անփոփոխ ... Կա՛մ պիտի գնան հին «Ընտրական օրենսգրքով», կամ եթե «Ընտրական օրենսգիրք» է փոխվում, իսկ «Ընտրական օրենսգրքով» լրջագույն ռադիկալ փոփոխություններ են  արվում, մասնավորապես` ընտրակարգ եւ այլն, դրանից հետո պետք է անցնի 6 ամիս ժամանակ»:

Այս սկզբունքի իմաստն այն չէ, որ ինչ-որ երկրի ինչ-որ քաղաքական ուժ, կոնկրետ դեպքում՝ Հայաստանում ՀՀԿ-ն մի քանի ամիս ավել կամ պակաս կմնա խորհրդարանում: Այլ այն է, որ ոչ միայն ընտրապայքարի մեջ մտնող ուժերը այլ նաեւ ընտրողը ժամանակ ունենա հասկանալ, թե նոր պայմաններում ինչպես են մասնակցելու ընտրություններին, կամ ընտրողն ինչպես է իր ձայնը առանց սխալվելու տեղ հասցնելու: Մինչդեռ, եթե ընտրությունները լինեն հին օրենսգրքով, ապա դա տեղային հեղինակությունների համար է ճանապարհ բացում, եւ հարց է, թե գործող իշխանությունն ինչ վերջնական քվե կստանա: Իսկ 6 ամսից նոր օրենսգրքով անցկացնելով, հարց է, թե Փաշինյանի ներկայիս վարկանիշից ինչ կմնա: Կարճ ասած, ՀՀ ներկայիս իշխանությունները այլ ելք, քան հայտարարվածի պես ընտրությունների գնալու, չունեն: Եվ այստեղ է, որ ապագայի համար լուրջ խնդիր է ուրվագծվում: Իհարկե, ամենեւին էլ հակված չենք այն մտքին, որ հապճեպ ընդունված նոր օրենսգրքով իրականացվող ընտրությունները առաջ կբերեն եվրոպական պատիժներ: Չէ, կարելի է եվրոպացիներին ինչ-որ բաներ խոստանալ, եւ վերջ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հայաստանյան հիշատակված այդ բոլոր անցուդարձերը, նախ՝ խորհրդարանին պարտադրելով՝ Փաշինյանի վարչապետ դառնալը, ապա նույն  ուժային պարտադրանքով՝ ԱԺ-ն ցրելը եւ, վերջապես, նման ընտրությունները տեղը տեղին փաստագրվում եւ պահվում են եվրոպական, ասենք՝ նաեւ ամերիկյան, ռուսական եւ այլ գզրոցներում: Արդյունքում. խնդիրը, որ ունեցել ենք սկսած 1996թ. խայտառակ ընտրություններից, շարունակելու է հետապնդել Հայաստանին: Այն է, մեղմ ասած՝ կասկածելի լեգիտիմությամբ իշխանության փաստը: Ընդ որում, ամենածանր պահին, երբ ՌԴ-ԱՄՆ-Եվրոպա եռանկյան ներսում հակասություններն ու հակամարտությունները հասել են գագաթնակետին, իսկ հարավկովկասյան տարածաշրջանն ու, մասնավորապես՝ Հայաստանը այդ իրադարձությունների ամենասուր կիզակետերից մեկն է: Իսկ ամենավտանգավորն այն է, որ բառացիորեն աչքի առաջ սրվում է նաեւ ղարաբաղյան թեման:

Էրդողանի աշխատակազմը պատասխանել է Փաշինյանին

 

ՄԽ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՄՆ-Ը ՓԱԿԱԳԾԵՐ ԲԱՑԵՑ

Այստեղ թերեւս արժե անդրադառնալ նախօրեին վարչապետի ունեցած, սակայն բավականին աղքատիկ լուսաբանման արժանացած մեկ հանդիպման մասին: Այսպես, երկուշաբթի Փաշինյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենտին: Պաշտոնական լրատվությունը խոսում է քննարկված տարաբնույթ հարցերից եւ միայն վերջում «վախվորած» ներկայացնում, թե՝ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային մարտահրավերների եւ մի շարք այլ հարցերի շուրջ»:

Այն, որ Քենտի այցը կարելի է համարել մոտ ժամանակներս սպասվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի նախապատրաստական փուլ, դժվար չէ կռահելը: Բոլթոնի այցը, իհարկե, հիմնականում ուղղված է լինելու Իրանին: Բայց ահա Քենտը ցույց տվեց, թե նաեւ ինչ օրակարգի վրա են կենտրոնանալու՝ «միջազգային արդի իրավիճակից» եւ «տարածաշրջանային մարտահրավերներից» զատ, նա նաեւ քննարկել է արցախյան թեման: Ընդ որում, կարելի է ենթադրել, թե ինչ ուղղվածությամբ, հաշվի առնելով հետեւյալը: Մինչ Հայաստան գալը, Քենտը այցելեց նաեւ Ադրբեջան՝ այնտեղ հանդես գալով նման մտքերով. «Ադրբեջանում բոլորը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ...»: Նաեւ. «Այս ամիս, երկու շաբաթից ՄԽ համանախագահները կկատարեն այց տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ զորքերի հակամարտության գոտում լարվածության մակարդակը նվազել է»:

Ակնարկը թափանցիկ է՝ քանի որ «հակամարտության գոտում լարվածության մակարդակը նվազել է», ապա Հայաստանը չի կարող լարվածությունը պատճառ բերելով, չշարունակել բուն կարգավորմանը միտված բանակցությունները: Համենայնդեպս, ՄԽ-ն էլ ակտիվորեն գործում է: Վերջապես, եթե, ըստ ամերիկյան ներկայացուցչի, Ադրբեջանում «շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ...», դա մեզ համար դառնում է պարտադրանք՝ իսկ Հայաստանում, ինչ է, պատրաստ չե՞ն: Եթե Քենտի այցն իրոք նախապատրաստական էր, ապա ենթադրելի է, որ նույն տրամաբանության մեջ կլինի նաեւ Սպիտակ տան ամենաազդեցիկ ֆիգուրանտներից մեկի՝ Բոլտոնի այցը: Ինչ պահանջներով, դա այլ հարց է, իսկ էականն այն է, որ դրանց Հայաստանը կդիմավորի նվազագույն դիմադրողականությամբ: Իսկ այն, որ Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպան  Ռիչարդ Միլսը «EVN Report»-ին տված հարցազրույցում բացահայտորեն խոսեց հողեր վերադարձնելու անհրաժեշտության մասին՝ ազատագրված շրջանները համարելով «գրավյալ տարածքներ». պաշտոնական գործիչի շուրթերից մինչ այս չլսված նման մտքերն արդեն ոչ թե նույնիսկ ակնարկ է, այլ՝ ԱՄՆ-ի հստակ դիրքորոշման ցուցադրություն (մոռանանք Թրամփին, ով խոսում էր առաջիկա ամիսներին աարցախյան գործընթացի «նոր հնարավորություններից»): Թե ինչու նման սկանդալային հայտարարությունը վստահվեց հենց Միլսին, դա էլ է հասկանալի. նա հեռացող ֆիգուրա է եւ կարելի է նմանի միջոցով այսպիսի սկանդալներ դնել շրջանառության մեջ: Ամեն դեպքում շեշտենք, որ Բոլթոնի այցի ընթացքում արցախյան թեմայի քննարկման ենթադրությունը հաստատեց նաեւ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ (1999-2001թթ), Կենտուկիի համալսարանի դիվանագիտության ու կոնֆլիկտների լուծման հարցերով պրոֆեսոր, դեսպան Քերի Կավանոն, ում ոչ կոմպետենտ կամ ոչ տեղեկացված հաստատ չես համարի:

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱՀՈԳԻՉ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ

Եվ այս ամենն այն դեպքում, երբ ՄԽ մյուս ներկայացուցիչներից եւս լավատեսական սպասելիքները թույլ են, ինչը, թերեւս, կզգացվի նաեւ Բոլթոնի այցին զուգահեռ սպասվող ՄԽ-ի սպասվող տարածաշրջանային այցի շրջանակներում: Ճիշտ է, համանախագահ երկրներից՝ Ֆրանսիայի նախագահն օրերս Հայաստանում մի լավ պարեց, սակայն այն, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հանդիպեց ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ, հուշում է, որ Բաքուն փորձում է առավելագույնս չեզոքացնել այն հնարավոր դրեյֆը, որը Մակրոնը կարող է կատարել Հայաստանի ուղղությամբ՝ Արցախի հետ կապված: Ընդ որում, դրան հասնելը դժվար չէ, հաշվի առնելով, որ Մակրոնը Ադրբեջանին 500 միլիոն եվրոյի նավեր վաճառելու միտք ունի, որն ամեն մի պարից ավելի նախընտրելի է: Առավել եւս, որ հայաստանյան այդ պարերի պատճառով նա հայտնվեց ծիծաղելի վիճակում. Չեչնիայից Կադիրովը Մակրոնին եւ Փաշինյանին հրավիրել է պարի փառատոնին մասնակցելու, եւ եթե նման հրավերները շարունակվեն, երկու առաջնորդները միգուցե սկսեն մտածել քաղաքականության փոխարեն բեմական արվեստով զբաղվելու մասին: Ի դեպ, պատահակա՞ն էր Չեչնիայի ղեկավարի այդ հրավերը, թե՞ այդ կերպ Մոսկվան հերթական անգամ հասկացնել տվեց, որ ճիշտ չի համարում ֆրանսիացիների հետ Հայաստանի քաղաքական պարերը: Համենայնդեպս, մեկ այլ կնճռոտ փաստ եւս ի հայտ եկավ՝ նախօրեին Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը տեղեկացրեց, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել: Ճիշտ է, այն տրամաբանական բացատրությամբ, թե Հայաստանում նախատեսված օրերին պարզապես խորհրդարան չի լինի, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստ անցկացվի: Բայց փաստն այն է, որ այդ մասին հայտարարվեց այն պահին, երբ ո՛չ Փաշինյանն էր հրաժարական տվել եւ ո՛չ էլ 100 տոկոսանոց փաստ է՝ ԱԺ-ն կցրվի՞, թե՝ ոչ: Ավելին, վեհաժողովը հոկտեմբերի 29-30-ին է, իսկ այդ պահին գործող ԱԺ-ն դեռ լինելու է: Մի խոսքով, սպասելիքները ՄԽ համանախագահ երեք երկրներից էլ ոչ լավատեսական հարթությունում են: Եթե դրան գումարում ենք նաեւ վերը հիշատակված ոչ լեգիտիմության պատմությունը, այդ սպասելիքներն էլ ավելի մռայլ տեսք են ստանում: Առավել եւս, հաշվի առնելով Մամեդյարովի վերջին հայտարարությունը, թե. «Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության...»: Դե ուրեմն՝ կապ ունի՞ այդ «խաղաղության պատրաստը» այս ափալ-թափալ ընտրությունների հետ...

ԵՐԿՐՈՐԴ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԸ ԵՎՍ ՀՆՉԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԴ ԱՅՑԻ ՖՈՆԻՆ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА