ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ. Նաիրա Զոհրաբյան

17.10.2018 15:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ. Նաիրա Զոհրաբյան

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք  հավատարիմ են իրենց քաղաքական պայմանավորվածությանը, և ենթադրեց, որ երկու շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կցրվի. «Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, 2 շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման։ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չի առաջադրելու և  2 շաբաթ հետո մենք կմտնենք արտահերթ ընտրությունների ժամանակացույցի մեջ»։ 

«Ես տեղափոխվում եմ Սյունիք». ի՞նչ է որոշել Նաիրա Զոհրաբյանը

Պատասխանելով այն հարցին, թե լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին գլխավորելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը, Զոհրաբյանը հակադարձեց. «Ո՛չ, Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ։ Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։

ՀԳ. եթե հաշվի առնենք, որ վերջին 15 տարիներին ԲՀԿ-ն իշխանության մեջ ունեցել է բազմաթիվ նախարարներ, օգտագործել է այդ լծակները, ունեցել բազում արտոնություններ, պարզապես չենք կարող համաձայնվել, որ պարոն Ծառուկյանը եւ նրա թիմից շատերը օլիգարխ չեն: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА