o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՁԱԽՈՐԴՓԱՆՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՄԱՆ» ՄԵԿՆԱՐԿ

16.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՁԱԽՈՐԴՓԱՆՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՄԱՆ» ՄԵԿՆԱՐԿ

Այսօր Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի իր հրաժարականը, թեեւ նրա խոսնակի մեկնաբանությունը չի բացառում եւ այլ տարբերակներ: Սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը դեռ չտված` ձախորդություններն արդեն անպակաս են:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ԱՅԴՊԻՍԻ ՎԱՏ ՖՈՒՏԲՈԼ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ

Արտաքին քաղաքական խոշորագույն ձախորդությունը պետք է համարել այն, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանից տեղափոխվել է Մոսկվա` հենց արտահերթ ընտրությունների պատճառաբանությամբ: Սոսկ պատճառաբանությամբ, թե պատճառով` դա արդեն այլ հարց է: Դե, իսկ իսկական ձախորդփանոսության հոտ եկավ Հայաստան-Ջիբրալթար ֆուտբոլային խաղից: Հայաստանը պարտվեց մի թիմի, որին պարտվելը գործնականում հնարավոր չէ: ՀՖՖ ղեկավարությունը ստանձնած ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը պատճառաբանում է, թե  20 տարում քանդածը 20 օրում կարգի բերել հնարավոր չէ: Բավականին սին պատճառաբանություն, առավել եւս, որ Հայաստանի ֆուտբոլային թիմն իր կազմով վերջին 30 տարիներին երբեւէ չի եղել այնքան ուժեղ, ինչքան հիմա: Իհարկե, մարզաշխարհի փորձագետները կարող են մանրամասն բացատրել, թե ինչու տեղի ունեցավ այդ խայտառակությունը, իսկ մեզ մնում է արձանագրել, որ պարզապես ձախորդփանոսության ոգին է մտել մեր երկիր եւ հետապնդում է իշխանություններին ամեն քայլափոխի: Իսկ պարոն Վանեցյանի պարագայում դա առանձնահատուկ վառ է, քանզի ԱԱԾ-ն թերեւս դեռ չի ունեցել այնպիսի տնօրեն, որը սովորական հեռախոսակապով, այն էլ ռոումինգով, վարում է գաղտնի խոսակցություններ, եւ որի գաղտնալսածը մինչ օրս չեն կարողանում բացահայտել, բայց ձեռի հետ դրա պատրվակով հալածանքի են ենթարկում ավանդական արժեհամակարգը պաշտպանող մի ՀԿ եւ մի լրատվամիջոց:

 

ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐՆԵՐԻ ՎԱԽԵՐԸ

Թվում է, թե Նիկոլի թավշակրոնները պետք է գոհ եւ ուրախ լինեն, քանզի ԲՀԿ-ն, կներեք արտահայտւթյան համար, հուշագիր է ստորագրել, շուրջ երկու տասնյակ պատգամավոր էլ հրապարակավ Նիկոլի թրի տակով են անցել: ՀՀԿ-ն էլ հայտարարել է, որ մտադիր չէ վարչապետի թեկնածու առաջադրել: Բայց, այնուամենայնիվ, դեպի միակուսակցական համակարգ հաղթարշավի ընթացքում որոշակի վախեր են տանջում թավշակրոն վարչախմբին` հատկապես համակարգային մտածելակերպ ունեցող փորձագետների մակարդակով:

Այսպես, ոչ անհայտ Ստյոպիկ Սաֆարյանը Ֆեյսբուքի տարածքում չի թաքցնում իր վախերը, որ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցով  փափուկ բարձ է դնում, բայց, միգուցե, «հոկտեմբերի 27-ի» տարբերակ է մտմտում: Ի տարբերություն սեփական շողքից վախեցող Ստյոպիկից, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը մատնանշում է, որ ԲՀԿ-ի հուշագրի եւ ՀՀԿ-ի հայտարարությունից հետո էլ վարչապետի հրաժարականի հետ կապված մտավախությունները չեն փարատվել. «Ո՛չ: Դրանք, ինչպես երեւում է, անգամ իշխանության մոտ չեն փարատվել: Բայց այո՛, անխոս, դրանք մեղմացել են...  Բայց չի կարելի կորցնել զգոնությունը: Չի կարելի լիովին թուլանալ»: Մինչ այն պահը, երբ Ազգային ժողովը կլուծարվի, չի կարելի ընդհանրապես ոչնչում վստահ լինել: Այո՛, ռիսկերն այս օրերին նվազեցին, բայց դրանք չվերացան»: 

«Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ շեշտում է. «Ինձ համար հստակ է, որ այսօր արդեն կա կազմակերպված նպատակասլաց դիմադրություն ներկա իշխանության դեմ, որն ուժի մեջ է մնալու` անկախ ընտրությունների արդյունքներից: Դժվարանում եմ ասել, թե ով է եւ քանիսն են այդ դիմադրության իրական սուբյեկտները, բայց հստակ է, որ դա կա, եւ դա հետեւողական նպատակներ ունի եւ չի պատրաստվում հանձնվել: Քաղաքականության մեջ հնարավորություն չկա` ամեն բան մանրամասն վերլուծելու, փաստարկելու, շատ բան հնարավոր է միայն զգացողությամբ կամ մի քանի ոչ մինչեւ վերջ բացատրելի հետքերով վերլուծել միայն: Ես ունեմ հստակ զգացողություն, որ ինչ-որ մեկը կամ «մեկերը» հեռանկարում չեն պատրաստվում թուլացնել ճնշումը, եւ համաժողովրդական աջակցությունը նրանց համար լուրջ արգելակ չէ»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ «ԿԱ՛Մ-ԿԱ՛ՄԸ»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հիշեցնելով, որ Ընտրական օրենսգիրքը ընդունելու համար անհրաժեշտ է ԱԺ որակյալ մեծամասնություն, քանզի դա սահմանադրական օրենք է, շեշտում է, որ հնարավոր չէ միաժամանակ ե՛ւ շտապ ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները (որոնցով, մասնավորապես, կառավարությունը մտադիր է իջեցնել անցողիկ շեմը եւ խորհրդարան անցնող կուսակցությունների նվազագույն քանակը սահմանել չորս), ե՛ւ արտահերթ ընտրություններ անցկացնել դեկտեմբերին. «Պարզապես, վերցրել են խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը եւ բուն նախագծի վրա աշխատել են` առանց խորհրդարանական ուժերի ներգրավման: ԸՕ նման փոփոխությունը, ինչպիսին, որ ենթադրվում է ԸՕ փոփոխությունների հայեցակարգով, լուրջ է եւ ենթադրելու է, որ եթե իշխանություններն ուզում են գնալ այդ փոփոխություններին, ապա պարտավոր են տալ ժամանակ բոլոր քաղաքական ուժերին` պատրաստվելու գալիք ընտրություններին: Այս ժամանակահատվածը պետք է լինի համապատասխան վենետիկյան հանձնաժողովի ռեկոմենդացիաներին, այսինքն` առնվազն 6 ամիս: Այսինքն`  ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է մի կողմից արագացնել արտահերթ ընտրությունների կազմակերպումը, մյուս կողմից` ֆորմալ առումով հավատարիմ մնալ սեփական իսկ ծրագրին, այն է` Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնել: Այս գործընթացները համադրելի չեն, ԸՕ փոփոխությունն այսօր եւ հնարավոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը դեկտեմբերին համադրելի գործընթացներ չեն: Եթե փոխում ենք ԸՕ-ն, ապա նրա վրա պետք է աշխատել բավականին երկար ժամանակ, ներառել քաղաքական կուսակցություններին կարծիքների համար, ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, լրամշակել նախագիծը, ընդունել այն  եւ տալ բոլոր քաղաքական ուժերին ժամանակ պատրաստվելու համար»:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Ի դեպ, պատահական չէ, որ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, փոխանակ ներկա գտնվեր քաղաքապետ Հայկոյի երդմնակալության արարողությանը, շտապել էր Ստրասբուրգ, որպեսզի փորձի մեղմել ԵԽԽՎ ոչ բարեհաճ վերաբերմունքը` այդպիսի շտապողականությամբ անցկացվող արտահերթ ընտրությունների, ինչպես նաեւ առանց համաեվրոպական ընթացակարգի, Ընտրական օրենսգիրքը շտապ փոխելու մտադրության հանդեպ:

 

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ» ԿԱՌՃԱԿԱՏՎԵ՞Ն ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հասցրել է արդեն «օյինբազություններ» անել: Նրա առաջին խոսքերից մեկը վերաբերում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, որից նա հետ կանգնեց, երբ բազում քաղցր խոսքեր հայտնվեցին Ֆեյսբուքում, ու փորձեց իր իսկ բառերի տեսագրությունը ներկայացնել` որպես ամեն ինչը նենգափոխող լրագրողների սրիկայություն: Ու վերջում էլ հասավ այնպիսի աբսուրդի, ինչպիսին է ուղեվարձի հարցը քաղաքային հանրաքվեով լուծելը: Բայց կար եւ մի դրվագ, որով քաղաքապետ Հայկոն ակամա նպաստեց լարվածության նոր օջախի ստեղծմանը` Նուբարեշենի աղբանոց իր այցով եւ այդտեղից հեռարձակված ուղիղ եթերով: Այդտեղ էլ «Սասնա ծռերը» հերսոտեցին, որ «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի հուղարկավորման ընթացքում շատ քիչ լրատվականներ հեռարձակել են հուղարկավորումը, փոխարենը լրատվական դաշտի մեծ մասը լցված էր Հայկոյի «աղբանոցային լայվով»: Ու ընդհանրապես, հենց հուղարկավորությունը դարձավ լարվածության առիթ: «Սասնա ծռերը» դժգոհեցին կառավարությունից ու անձամբ Նիկոլից, որ թույլ չէին տվել հոգեհանգիստը կազմակերպել Օպերայի տարածքում, ու որ ոստիկանությունն անտեսել էր թաղման թափորի համար ճանապարհ բացելը: Ի դեպ, այդ ճանապարհ բացելու վրա էլ եղավ այն  պատմությունը, որը հականիկոլական գրառումների հեղեղներ գոյացրեց սոցցանցերում: «Սասնա ծռերի» գրոհայիններից Գագիկ Եղիազարյանը հենց երթեւեկության կազմակերպման առնչությամբ մասնավորապես գրեց. «Մի հատ 70-100 հազար դոլարանոց մեքենայով եկավ սասուն միքայելյանը: Վարորդը թե` բա քաշեք էս մեքենան անցնենք: Ասացի` հարգելիս, եթե կարգ կա, ուրեմն բոլորի համար է, բարի եղեք այստեղից ոտքով շարունակել ճանապարհը: Երկուսն էլ հերսոտեցին, թե բա` նա գնում է իր ընկերոջ թաղմանը, չեմ ջոգում, էս տեղը չեք բերում: Մի խոսքով, զոռբայությամբ ու իրենց դաստիարակությունը ցուցադրելով` խցկվեցին անցան (հեղինակի ուղղագրությունը պահպանված է- խմբ.)»: Այդ գրառմանը հետեւեցին բազում, այդ թվում եւ ոչ տպագիր արտահայտություններ` «Սասնա ծռերի» անդամների եւ համակիրների կողմից, ինչպես Սասուն Միքայելյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ուր հնչեցին կարծիքներ, որ Փաշինյանը Քոչարյանից ու Սարգսյանից էլ վատն է, իսկ Սասուն Միքայելյանի հասցեին բանը հասավ նույնիսկ սրբապիղծ հայհոյանքների: Կրակի վրա յուղ է լցրել նաեւ այն, որ նիկոլական քարոզչամիջոցները սկսեցին նյութեր տարածել, ուր կասկածի տակ են դնում «Սասնա ծռերի»` քաղաքական գործընթացներին մասնակցելու նպատակահարմարությունը, մասնավորապես, 1in.am-ը հենց Արայիկ Խանդոյանի հուղարկավորության թեմայով «Սասնա ծռերին» մեղադրեց քաղաքական դիակապտության մեջ, իսկ «ծռությունը» հռչակեց ժամանակավրեպ ու ոչ պատեհ երեւույթ: Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն էլ, պատասխանելով դժգոհություններին, թե ինչու վարչապետը չէր եկել հուղարկավորության,  նշեց, որ նա բոլորովին էլ պարտավոր չէ: Ինչեւէ, միգուցե, այդ ամբողջը սոսկ առիթ էր, սակայն այն, որ «Սասնա ծռերի» եւ իշխանությունների հարաբերությունները լարվում են, կարծես թե ակնհայտ է: Ու նման է, որ իշխանությունները ամենեւին էլ ոչ հոժարակամորեն են ազատ արձակել, օրինակ, Պավլիկ Մանուկյանին, ով խոստացել էր Նիկոլին «զիբիլի վեդրո» գցել:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА