o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ. «ՀԿԾՀ-Ը ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ ՀԷՑ-ԻՆ ԷՄՕԿ-Ի  ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

29.02.2016 18:05 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ. «ՀԿԾՀ-Ը ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ ՀԷՑ-ԻՆ ԷՄՕԿ-Ի  ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամլո ասուլիսում  հայտարարեց, որ էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում, որի մասին ՀԿ-ը  դեռ ահազանգել է հոկտեմբերին: Հայտնաբերված խախտումներից 4 ամիս հետո ՀԿ-ը  կրկին մոնիթորինգ է անցկացրել  եւ պարզել`  ոչինչ չի փոխվել:

Ավագանու «Իմ քայլի» անդամը դեմ է Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրելուն

Չիլինգարյանը դեռևս հոկտեմբերին արձանագրված խախտումները ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և պահանջել մոնիթորինգ անցկացնել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Կարեն Չիլինգարյանին պաշտոնական պատասխանել են, որ մոնիթորինգ անցկացնելն աննպատակահարմար է: «Ասացին, որաննապատահարմար է, քանի որ ինչպես ցանկացած էլեկտրոնային ժամանակացույցիպարագայում, էլեկտրոնային հաշվիչի ժամանակային ցուցիչը ենթակա է ճշգրտման:Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատասխանել է, որհնարավոր է ճշգրտեն, բայց չեն ճշգրտվում: Սա նշանակում է, որ էլեկտրական ցանցըխախտում է Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները:Էլեկտրական ցանցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովիսահմանած ԷՄՕԿ դրույթները չի կատարել, այն է՝ տարին առնվազն մեկ անգամ պետք էէլեկտրոնային հաշվիչի ժամացույցը ստուգի, բայց չի ստուգվում»,- փաստեց նա:

«Իրավունք»-ը Չիլինգարյանից պարզեց` դիմե՞լ է ՀԿ-ը ՀԾԿՀ` պատժամիջոցներ կիրառելու  ՀԷՑ-ի  հանդեպ, բանախոսը դրական պատասխանեց. «ՀԿԾՀ-ը  պետք է պատժի ՀԷՑ-ին ԷՄՕԿ-Ի դրույթները չկատարելու համար»:

«Տնտեսագիտությունը` այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն է ընկել». Կարեն Ճշմարիտյան

Ի դեպ,  ՀԿ-ի ղեկավարի համար   հասկանալի  չէ` ինչ էներգետիկ ինչ խնդիրների համար է կատավարությունը 30 միլիոն դոլար վարկ վերցնում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА