o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԵՐՔԸ ԾԱՌԻ ՎՐԱ ԽԱԿ-ԽԱԿ ՉԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ»

26.09.2018 22:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԲԵՐՔԸ ԾԱՌԻ ՎՐԱ ԽԱԿ-ԽԱԿ ՉԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ»

Պատկան այրերը պնդում են, որ ոռոգման հետ կապված որեւէ խնդիր այլեւս չկա: Բայց ահա ոռոգման ջրի խնդրի հետ կապված` Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետ Գարուշ Հակոբյանը հետեւյալն է պնդում.

Քաղցրաշենի գյուղապետը չի հավատում իր համագյուղացիներին

- Ասում են՝ ոռոգման ջրի խնդիր էլ ոչ մեկ չունի, խի՞ են սուտ խոսում, թե՞ ընտրողաբար են մոտենում գյուղերին: Սաղ բերքը վարի գնաց, ո՞վ է պատասխան տալու: Ասեցին ջրառը լինի, սաղ հարցերը կլուծվեն: Եկեք տեսեք, ոնց է հողը տասը տեղից ճաք տալիս: Մեռանք Կառավարությանը դիմելով, ոչ մի արդյունք, խաբելով էսօր-էգուց են անում: Էսօր մի խումբ գնացել էր Կառավարություն բողոքի, էսպես որ շարունակվի, ամբողջ գյուղն է ոտքի կանգնելու: Եկեք տեսեք ինչ վիճակ է, բերքը ծառի վրա խակ-խակ չիր է դառնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА