ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները հայտնել են, թե որն է առողջության համար ամենավտանգավոր դիետան

26.09.2018 12:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները հայտնել են, թե որն է առողջության համար ամենավտանգավոր դիետան

Կետոգենային դիետան, որը տարածված է հայտնիների եւ մարզիկների շրջանում, ոչ այնքան օգնում է օրգանիզմին, որքան մեծացնում է լուրջ հիվանդությունների զարգացման վտանգը, պարզել են Բոստոնի Բրիգամ Ուոմենսի հիվանդանոցի դիետոլոգները: Այս մասին հաղորդում է Science Alert-ը:

Յուղոտ ձկան գործածումը մեծացնում է կենսաթոշակային տարիքում լավ առողջության հավանականությունը

Մարդկանց մի քանի խմբերի աղիների միկրոֆլորայի եւ ներքին օրգանների վիճակի հետազոտության շրջանակում գիտնականները հանգել են եզրակացության, որ կետոգենային ցածր ածխաջրածնային դիետան՝ մեծ քանակությամբ ճարպերի եւ չափավոր քանակությամբ սպիտակուցների պարունակությամբ, ոչ միյն օրգանիզմին ստիպում է ճարպերը որպես էներգիայի աղբյուր օգտագործել, այլեւ «վերավարժեցնում» է մարսողական համակարգը, ինչը հեռանկարում կարող է հանգեցնել անորեքսիայի եւ մարսողական օրգանների աշխատանքում խնդիրների:

Սակայն քաշի կտրուկ կորուստը ամենասարսափելին չէ, որ կարող է տեղի ունենալ: Հետազոտողները պարզել են նաեւ, որ կետոգենային դիետան կարող է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ծայրաստիճան տատանումներ առաջացնել, ինչը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների զարգացման՝ ընդհուպ դիաբետի:

Գիտնականները նշում են, որ կետոգանային դիետան լավ է, եթե դրան հետեւում ես կարճ ժամանակահատվածում՝ երկու շաբաթից մինչեւ մեկ ամիս, սակայն այս դիետային մշտապես հետեւելը կարող է հանգեցնել սթրեսի, որին օրգանիզմը կարող է չդիմանալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА