ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը հաստատեց՝ նրա վարչապետությանը կողմ են քվեարկել ազատ կամարտահայտման բացակայության եւ ճնշման պայմանների ներքո»

26.09.2018 11:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փաշինյանը հաստատեց՝ նրա վարչապետությանը կողմ են քվեարկել ազատ կամարտահայտման բացակայության եւ ճնշման պայմանների ներքո»

ՄԱԿ-ում ՀՀ վարչապետի ելույթի կապակցությամբ մի քանի արձանագրում է կատարել քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Նիկոլ Փաշինյանը կառավարության չքաղաքականացված անդամներին հորդորեց նախընտրական շրջանում արդյունավետ աշխատել

1) Վարչապետի ելույթի առաջին և խոշոր բաժինը հատկացված էր Հայաստանի վերջին ամիսների ներքաղաքական կյանքին, թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած գործընթացներին: Ելույթի այդ բաժնում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետ է ընտրվել այն պայմաններում, երբ խորհրդարանում ունեցել է միայն չորս վստահելի ձայն ներառյալ իրենը: Նման հայտարարությամբ ՀՀ վարչապետը միջազգային բեմից արժեզրկեց ոչ միայն ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի, այլ նաև «Ելք» դաշինքի իր մյուս գործընկերների կողմ ձայներն ու հովանավորությունը, որոնց կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելուց հետո միայն ՀՀԿ-ն պատրաստ եղավ ապահովել նրա վարչապետության համար անհրաժեշտ ձայները: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ խորհրդարանը չունենալով այլընտրանք իրեն վարչապետ է ընտրել և չի ներկայացրել ու չի ներկայացնում ժողովրդի կամքը: Նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը նախ հաստատեց այն փաստը, որ ՀՀ ԱԺ-ի պատգամավորների մեծամասնությունը նրա վարչապետությանը կողմ է քվեարկել ազատ կամարտահայտման բացակայության և ճնշման պայմանների ներքո: Բացի այդ 2017 թվականին ընտրված խորհրդարանի լեգիտիմությունը հարցականի տակ առնելով նաև հարցականի տակ առավ նույն ընտրություններում իր և իր դաշինքի հավաքած ձայների օրինականությունը:

2) Նրանից հետո երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սրանից ուղղակի 20 տարի առաջ՝ 1998 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ հնչեցրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, դա շարունակաբար ներառված է եղել ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջաններում Հայաստանի նախագահների ելույթներում: ՀՀ վարչապետի ելույթում, միայն ընդհանուր կերպով ակնարկ էր կատարվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիայի 70-ամյակին առանց ընդգծելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

3) Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցին ՀՀ վարչապետի ելույթից բացակայում էին հակամարտության կարգավորմանն ու լարվածության մեղմացմանն ուղղված հստակ առաջարկները: Բարձրացված հարցերը, այդ թվում բանակցային գործընթացին Արցախի ներգրավվածությունը և ռազմական լուծման գաղափարից հրաժարվելու կապակցությամբ Ադրբեջանին ուղղված կոչերն իրենց բովանդակությամբ, որևէ նորություն չէին պարունակում և անցյալում էլ ներառված են եղել ՀՀ նախագահների ելույթներում: Նաև հերթական անգամ որևէ ակնարկ չկատարվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների գործադրման անհրաժեշտության, որոնց մեջ են մտնում հրադադարի խախտման մեխանիզմների տեղադրումն ու միջազգային դիտորդների թվի հավելումը: 

«Ի դեպ, ՀՀ վարչապետը միայն հիմնվելով Արցախյան հիմնահարցի վրա կարծես թե մոռացավ միջազգային հանրությանը կոչ անել դատապարտելու Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների դեմ Ադրբեջանի բանակի հաճախակի տեսք ստացած ոտնձգությունները», - նկատում է քաղաքագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА