o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հավաքվել ենք ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

22.09.2018 13:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հավաքվել ենք ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզպետարանում հանդիպում է անցկացնում համայնքապետերի հետ:
Հանդիպման սկզբում մարզպետ Գարիկ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց մշակաբույսերի վերաբերյալ:

«Էս պահի դրությամբ մարզում ինչքան կաթիլային ոռոգվող այգի կա, և ինչքան հակակարկտային ցանց ու կայան կա, ով կարող է այդ տվյալը տալ», - հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

«Հպարտ քաղաքացին զզված է». Գուրգեն Եղիազարյան

Արձագանքելով մարզպետ Գարիկ Սարգսյանն  ասաց, որ բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա:

«40 հազար ի՞նչ», - հարցրեց Փաշինյանը:

«Հեկտար, կարծեմ», - պատասխանեց մարզպետը, ապա ուղղեց խոսքը. «40 հեկտար»:

«Իսկ այգինե՞ր: Ո՞վ կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞», - հարցրեց Փաշինյանը:
Հանդիպմանը ներկա էր գյուղվարչության պետի տեղակալը, որը ևս հստակ թիվ չտվեց:

«Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում և ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Պետք ա սկսենք ստեղից», - հայտարարեց Փաշինյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА