o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆԳ ՊԱՏՃԱՌ abcfinance.am ԿԱՅՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

21.09.2018 22:30 ԹԵՄԱ
ՀԻՆԳ ՊԱՏՃԱՌ abcfinance.am ԿԱՅՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնը գործարկել է abcfinance.am նորացված կայքը: Թե ինչ նորույթներ կան կայքի այցելուների համար, պատմել է Կենտրոնի ֆինանսական կրթության եւ հաղորդակցման մասնագետ ՄԱՐԻԱՄ ՏԵՐ–ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Դիլիջանում տրանսպորտի աշխատանքը դադարեցվում է․ պատճառը հայտնի է

 

Նշեք հինգ պատճառ, թե ինչու է հարկավոր օգտվել abcfinance.am կայքից:

Մ. Տեր-Սահակյան. նախեւառաջ, կայքի մատչելիությունը: Նույնիսկ ֆինանսների հետ ոչ մի կապ չունեցող մարդը, կարդալով մեր հրապարակած նյութերը, հասկանում է, թե ֆինանսական որ պրոդուկտները նա կարող է օգտագործել, ինչ պետք է դրա համար ձեռնարկի եւ ինչպես պետք է անհրաժեշտության դեպքում պաշտպանի իր շահերը: Այդ ամենը մենք բացատրում են մատչելի եւ հասկանալի լեզվով: Երկրորդ պատճառը մեր հաշվիչներն են` ավանդային, վարկային, կենսաթոշակային եւ աշխատավարձի: Ինչո՞վ են դրանք լավը: Սովորաբար, երբ մարդիկ դիմում են, օրինակ, ֆինանսական կազմակերպություն վարկ ստանալու նպատակով, նրանց չեն բացատրում տարբերությունը անվանական եւ փաստացի տոկոսադրույքների միջեւ: Կամ բացատրում են, բայց ոչ այդքան հասկանալի: Եվ մարդ տեսնում է, ասենք, 18% տոկոսադրույք: Դա նրան ձեռնտու է, նա պայմանագիր է ստորագրում, իսկ երբ սկսում է վճարել, ստացվում է 20-23% տոկոսադրույք, բայց նա չի հասկանում, թե ինչու: Մեր կայքում հաշվիչի միջոցով կարելի է հաշվել փաստացի տոկոսադրույքը, պարզել, թե որքան գումար է հարկավոր հետագայում վճարել եւ այլն: Երրորդ` «Ֆինանսական Տեղեկատու»-ի (www.fininfo.am) առկայությունը: Այս բաժինը մեր հպարտությունն է: Այն թույլ է տալիս ժամանակ տնտեսել, չվազել տարբեր բանկերով` անհրաժեշտ պրոդուկտ եւ պայմաններ որոնելով եւ չկողմնորոշվել բարեկամների եւ ծանոթների միջոցով: Դուք մեր կայքում այցելում եք «Ֆինանսական Տեղեկատու» բաժինը, գրում եք ձեզ անհրաժեշտ պրոդուկտի պայմանները եւ ստանում եք բանկերի ցուցակ, որոնք տրամադրում են պրոդուկտը կամ ծառայությունը` ձեզ անհրաժեշտ պայմաններով: Ապա կարող եք ընտրել ձեզ համար առավել հարմար տարբերակը: Չորրորդ` քանի որ կայքը նախատեսված է լայն լսարանի համար, մենք ունենք բաժին կյանքի տարբեր իրավիճակների համար, որոնք ֆինանսական պրոդուկտների կարիք ունեն: Դա կարող է լինել ուսման վարկ, «Մատչելի բնակարան» ծրագրով հիփոթեք, ապահովագրություն եւ այլն: Մենք խորհուրդներ ենք տալիս` ինչպե՞ս գործել այս կամ այն իրավիճակում: Վերջապես, հինգերորդ պատճառը, թե ինչու է օգտակար օգտվել թարմացված abcfinance.am կայքից, իրադարձությունների օրացույցի առկայությունը: Ինչպես գիտեք, մենք բազմաթիվ ֆինանսական միջոցառումներ եւ ծրագրեր ենք իրականացնում: Այդ միջոցառումներն անցկացվում են խաղերի, սեմինարների, քննարկումների, մրցույթների տեսքով: Մենք կարեւորում ենք հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն այդ միջոցառումներին, քանի որ դա թույլ է տալիս մարդկանց կիրառական գիտելիքներ ձեռք բերել: «Օրացույց» բաժնում նշված է մեր միջոցառումների ցուցակը: Հրավիրում ենք բոլորին միանալ abcfinance.am կայքին եւ համանուն սոցիալական էջերին տեղեկանալու ֆինանսական անցուդարձին անմիջական եւ նորարար ձեւաչափով, ինչպես նաեւ մասնակցելու առցանց մրցույթներին եւ խաղերին:

 

Ի՞նչ նորամուծություն կտեսնենք կայքում:

Մ.Տեր–Սահակյան. ֆինանսական պրոդուկտների եւ ծառայությունների ամբողջ տեղեկատվությունը, որը եղել է մեր կայքում, պահպանվում է: Անշուշտ, կլինեն նաեւ նոր բաժիններ, օրինակ, «Իմ էջը»: Դա անձնական կաբինետի պես բան է, որտեղ այցելուները կկարողանան պահել իրենց հետաքրքրող տեղեկությունը: Ենթադրենք, օգտվելով հաշվիչից, իսկ մեր կայքում կան ավանդային, վարկային եւ կենսաթոշակային հաշվիչներ, հաճախորդը կարող է հաշվել վարկի կամ ավանդի տարեկան տոկոսադրույքը եւ պահել այն` հետագայում օգտագործելու համար: Այսպիսով, յուրաքանչյուր այցելու կարող է ձեւավորել անձնական անկյունը` ելնելով անհատական նախընտրություններից: Կայքում հայտնվել է նյութի տարածման բաժանորդագրության հնարավորություն: Եթե ձեզ հետաքրքիր են ֆինանսական շուկայի լուրերը, ապա, բաժանորդագրվելով մեր լրատվական հոսքին, կարող եք ստանալ ողջ տեղեկատվությունը: Մենք ունենք նոր բաժին, որը նախատեսված է կամավորների համար: Հաճախ ենք մեր նախագծերին մասնակցություն ունենալու հայտեր ստանում տարբեր անհատներից, եւ այժմ մեր կայքում կլինի բաժին, որտեղ կարելի է ներկայացնել հայտ կամ թողնել կոնտակտային տեղեկատվություն: Այդ ամենը պահվում է տվյալների մեր բազայում: Ճիշտ պահին մենք կարող ենք ընդգրկել ցանկացողներին մեր նախագծերում եւ նշել նրանց մասնակցությունը հավաստագրերով, որ նրանք որպես կամավորներ օգնել են մեզ այս կամ այն նախագծի իրագործման հարցում: Կայքում կհայտնվի ֆինանսական թարմացված բառարան: Ֆինանսական եզրերն ինքնին բավականին բարդ են, եւ մարդիկ հիմնականում շրջանցում են ֆինանսների թեման հենց այն պատճառով, որ ամեն ինչ բարդ է եւ անհասկանալի: Քանի որ մեր խնդիրն է պատմել ֆինանսների մասին պարզ եւ մատչելի լեզվով, մենք կարծում ենք, որ կայքում անընդհատ թարմացվող բառարանի առկայությունը չափազանց կարեւոր է: Մենք բարելավել ենք դիզայնը, նախապատվությունը տվել ենք գունային զուսպ երանգներին, փոխվել է նաեւ կայքի կառուցվածքը: Կայքը դարձել է ավելի պարզ եւ ճկուն: Կարծում եմ` օգտատերերը կգնահատեն այն:

​​​​​​​Երկրում այլակարծության ճնշման համար Նիկոլը պետք է դատվի. Բաբկեն Հարությունյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА