ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն վարչապետ… այս իրականությունից որտե՞ղ փախչենք...». ազատամարտիկի այրուն զրկում են աշխատանքից

20.09.2018 01:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Պարոն վարչապետ… այս իրականությունից որտե՞ղ փախչենք...». ազատամարտիկի այրուն զրկում են աշխատանքից

Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանի գիտաշխատող ԱՐՄԱՆՈՒՇ ԲԱԿՈՒՆՑԸ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ
նկատի առնելով կառավարության ղեկավարի զբաղվածությունը, ստիպված է գրավոր ձեւով ներկայացնել իրեն հուզող խնդրի մասին:

Ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական

«Ես զոհված ազատամարտիկի այրի եմ: 1996թ-ից Գորիսի զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց կազմակերպության նախագահ եմ, ունեմ բարձրագույն կրթություն (ավարտել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը 1982թ-ին):

2008թ-ի սեպտմեբեր ամսից ընդունվել եմ աշխատանքի՝ որպես Սերո Խանզադյանի տուն- թանգարանի վարիչ: Նշեմ, որ հենց այդ տարին է որոշվել մեծ գրողի Գորիսյան տունը վերածել թանգարանի: Ուզում եմ տեղյակ լինեք, որ այդ պահին Խանզադյանի տունը, տարածքը շատ անմխիթար վիճակում էր, կիսաքայքայված՝ ներսից եւ դրսից, ավելացրած դրան տունը նաեւ օտարված էր՝ վաճառված էր ոմն գորիսեցու: Այդ ժամանակվա ղեկավարների կողմից տունը հետ է գնվել՝ իրավական հարթակում հարցերը կարգավորելուց հետո Խանզադյանի տունը, դրվել է Գորիսի քաղաքապետարանի հաշվեկշռում: 2011 թ-ից Սերո Խանզադյանի տուն-թանգարանը ենթարկեցվել է Գորիսի մշակույթի կենտրոնին՝ գիտաշխատողի 1 հաստիքով: Անցյալ տասը տարիներին ես եմ եղել թանգարանի միակ աշխատողը...Այդ ընթացքում տարբեր դրամաշնորհներով տարածքը, դարպասները, շենքի ներսում մեկ սենյակ վերանորոգվել է: Մշտապես թանգարանը բաց է եղել, մենք այնտեղ Գորիսի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս Թեհմինա Մարությանի, նրա ղեկավարությամբ գործող «Միրհավ» գրական ակումբի հետ համատեղ միջոցառումներ ենք կազմակերպել նվիրված Ս. Խանզադյանի ծննդյան օրվան եւ այլ առիթներով: Եղել են գրական զանազան հանդիպումներ գրողների, արվեստագետների, հարազատների, գրողին ճանաչող եւ գնահատող տարբեր մարդկանց հետ: Միաժամանակ մենք հավաքագրման աշխատանքներ ենք կատարել՝ կապ ենք հաստատել գրողի ժառանգների, բարեկամների հետ՝ այստեղ եւ Երեւանում, գրողին վերաբերող իրերը, մասունքները, գրքերը, լուսանկարները, գրողի հետ հանդիպման հիշողությունները լրացնելով՝ թանգարանի կայացման համար: 2015թ-ի հոկտեմբերից մինչեւ 2016թ-ի սեպտեմբեր ամիսը Խանզադյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի վերանորոգման ծրագրերի տրամադրած դրամաշնորհով գրողի տունը կարելի է ասել ամբողջությամբ վերանորոգվել է: Այս տարվա հուլիսի 7-ին եղել է թանգարանի հանդիսավոր բացումը:

Այժմ խնդրահարույց հարցի մասին. Այս տարվա հուլիսի վերջին Գորիս քաղաքի ավագանու նիստում որոշվել է քաղաքի Ս. Խանզադյանի տուն-թանգարանին երկու հաստիք հատկացնել՝ վարիչի եւ գիտաշխատողի: Միաժամանակ այդ նիստում որոշվել է, որ թանգարանի գիտաշխատողը պետք է լիակատար տիրապետի ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, որպեսզի օտարազգի այցելուներին պատշաճ ձեւով բացատրի գրողի կյանքը եւ գործունեությունը: Եվ հետեւաբար ինձ ծանուցում է ուղարկվել, որ ես 49 օրվա ընթացքում պետք է սովորեմ ռուսերեն եւ անգլերեն, հակառակ դեպքում իրենք միակողմանի իմ հետ ունեցած աշխատանքային պայամանգիրը կխզեն: Լեզուների իմացության առաջարկությունը հավանաբար արվել է համայնքի ղեկավարի կողմից ինձ աշխատանքից հեռացնելը արդարացնելու նպատակով: Չնայած ես ունեմ բավականաչափ ռուսերենի եւ անգլերենի իմացություն՝ թանգարան այցելողներին գրողի գրական եւ հասարակական- քաղաքական գործունեությունը ներկայացնելու համար, որի մասին նրանք վկայել են իրենց գրառումներով՝ տպավորությունների մատյանում:

Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի․ Փոստանջյան

Իմ խնդրանքին, որ թանգարանին հատկացվող վարիչի հաստիքը կարող են ինձ հատկացնել, գիտաշխատողի հաստիքը հատկացնելով օտար լեզուներ կատարյալ տիրապետող մեկ ուրիշի՝ պարոն Առուշ Առուշանյանը պատասխանել է, որ ինքը չի ուզում վարիչի հաստիք պահել: Ինքը կամենում է, որ լինի մեկ գիտաշխատող եւ մեկ պահակ: Ավելացնեմ, որ արդեն սեպտեմբերի 17-ին, առանց իմ ռուսերենի եւ անգլերենի իմացությունը ստուգելու՝ Գորիսի մշակույթի կենտրոնից ինձ հիշեցվել է, որ ես մինչեւ սեպտեմբերի 20-ն եմ աշխատանքի մեջ, 20-ից ես աշխատանքից հեռացված եմ...Երբ ես այդ մասին համայնքի ղեկավարին հարցում կատարեցի հեռախոսով, եւ ոչ միայն հեռախոսով, այլ իր հետ հատուկ այդ առիթով հանդիպման ժամանակ, որ ես զոհված ազատամարտիկի այրի եմ, որ տղաս ոտքի ջարդվածք եւ այլ առողջական խնդիրներ ունի՝ չի աշխատում, ես այլ եկամտի աղբյուր չունեմ, մնում եմ գործազուրկ, ինձ պատասխանեց որ դա իրեն չի վերաբերվում: Պատճառաբանում է նաեւ, որ դու լավ աշխատող չես՝ թանգարանի տարածքի խոտահանման, շենքի հավաքարարի աշխատանքները լավ չես կատարել այդ ամենը դու պետք է գիտաշխատողի աշխատանքի հետ համատեղ կատարեիր՝ մինիմալ 55 000 աշխատավարձով, որպեսզի մեր աշխատանքային չափորոշիչներին համապատասխանեիր, մենք աշխատող մարդիկ ենք... մեզ քո նման աշխատող պետք չէ: Ավելացնեմ, որ այս տարվա մայիս-հունիս ամիսներին նույնպես միջոցառումներ են եղել թանգարանում՝ նվիրված Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման 100-ամյակին եւ Ս. Խանզադյանի մահվան 20-րդ տարելիցին:

Հիմա ես Ձեզ եմ դիմում պարոն վարչապետ, ու՞մ են վերաբերվում իմ ընտանիքի հոգսերը, այս իրականությունից որտե՞ղ փախչենք... », - ասված է տիկին Բակունցի նամակում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА