ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ՕՐԻՆԱՉԱՓ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

14.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ՕՐԻՆԱՉԱՓ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Իջեք, հասել ենք: Արդեն մազութային սուլթանատի բռնապետը իրեն թույլ է տալիս միջազգային հարթակներում մեր երկիրն անվանել բռնապետություն: Մինչդեռ մշտապես մեր փաստարկներից մեկն այն էր, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները հարգվում են, իսկ Ադրբեջանը դասական միջնադարյան բռնակալություն է: Ու ցավալին այն է, որ հենց մեր հարազատ «սիրո եւ համերաշխության» հեղափոխականներն են լեզու դրել թշնամի պետության ղեկավարի բերանը:

ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

 

ԱՅՆ, ԻՆՉ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստն իսկ արդեն խայտառակություն է, որը նշանակում է` մեր ազգային անվտանգությունը շատ խոցելի է: Դրանից դասեր կքաղե՞ն թավշակրոն իշխանությունները` դժվար թե, քանզի նրանց մտայնությունն այն է, որ գաղտնալսման փաստում ինքնին ոչ մի արտառոց բան չկա: Չէ՞ որ նույնիսկ Անգելա Մերկելին գաղտնալսողներ են եղել...

Իսկ բովանդակությունը արդեն այնպիսի խայտառակություն է, որ վկայում է` դատարանների աշխատանքին չմիջամտելու մասին ժողվարչապետի հավաստիացումները կեղծիք են: Եթե երկու ուժային կառույցների ղեկավարներ վարչապետի ներգրավմամբ քննարկում են, թե ինչպես, ինչ ձեւակերպումներով, ինչ հերթականությամբ կալանավորել նախկին նախագահին եւ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին, ինչպես վարվել նախկին պաշտպանության միանգամից երկու նախարարների հետ, ու նաեւ բացահայտվում է փաստը, որ դատավորը խորհրդակցում է ԱԱԾ տնօրենի հետ, տնօրենն էլ` վարչապետի, նշանակում է, որ ունենք ոչ թե դատավորներ, այլ բացահայտ կամակատարներ: Ձայնագրության իրավական վերլուծությունը հայտնաբերում է ՀՀ Սահմանադրության եւ օրենքների այնպիսի բազմաթիվ դրույթների կոպտագույն խախտումներ, որ պարզից էլ պարզ է` խոսքը պետական ամենաբարձր մակարդակով կատարված ծանր հանցագործությունների մասին է: Հանցագործությունների` ընդդեմ արդարադատության: Եվ, ի դեպ, ինքը` Նիկոլ Փաշինյանը, գործնականում հաստատեց, որ միջամտում է դատավորների ու իրավապահ մարմինների գործունեությանը: Նա կառավարության հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Յուրի Խաչատուրովի հարցով անձամբ միջնորդել է, թեեւ այդ հարցը պետք է լուծեին բացառապես դատաիրավական հարթությունում ու բացառապես սահմանադրության եւ օրենքների հիման վրա: Այսինքն` նա խոստովանում է, որ տեղի է ունեցել քաղաքական ուղղորդում: Իսկ քաղաքական դրդապատճառներով քննչական եւ/կամ դատական որոշումների ընդունումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում` ամենաուղղակի իմաստով: Եվ միանգամայն օրինաչափ է, որ ԵԽԽՎ-ում մոնիթորինգի շրջանակներում շատ ուշադիր հետեւում են այդ սկանդալին` քաղաքական ազատությունների եւ իրավական պետության նորմերի կոպտագույն ոտնահարման դիտանկյունից: Փաշինյանի թիմից ոմանք, զորօրինակ, Ալեն Սիմոնյանը ակնարկներ էր անում` իբր գիտի, որ թելերը տանում են դեպի Ռոբերտ Քոչարյան ու ընդհանրապես նախկին իշխանություններ, եւ անգամ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին մեղադրեց` իբր ԵԽԽՎ-ում վերջինս այդ հարցի շուրջ հանդես է եկել այն ժամանակ, երբ պարզ չէր` գաղտնալսումն իրական է, թե` կեղծ: Ի պատասխան` Արփինե Հովհաննիսյանը բավականին մանրամասն ներկայացրեց մոնիթորինգի հանձնաժողովի ժամանակացույցը, որից բխում էր, որ հարցը քննարկվել է արդեն այն ժամանակ, երբ հաստատված էր ձայնագրության` իրական լինելը: Իսկ մյուս փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պահանջեց Ալեն Սիմոնյանից, որ եթե որեւէ բան գիտի, ապա անհապաղ ներկայանա նախաքննական մարմին եւ ցուցմունք տա:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

 

ԹԱՎՇԱԿՐՈՆ ԽՈՒՆՏԱՅԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ

Ինքը` Նիկոլ Փաշինյանը, գերխնդիր ունի Երեւանի ավագանու ընտրություններում ստանալ ընտրողների ամբողջ ցուցակի 50 տոկոսից ավել քվեները, այլապես կստացվի, որ նա ժողովրդին չի ներկայացնում եւ պարզ ուզուրպատոր է: Մինչդեռ, ըստ Գելափի հարցումների, որպես քաղաքապետի թեկնածու առավելագույն վարկանիշ ունի Նաիրա Զոհրաբյանը, իսկ Հայկ Մարությանը զիջում է ոչ միայն ԲՀԿ ներկայացուցչին, այլեւ Արտակ Զեյնալյանին եւ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսինքն` առանց Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությանը ընտրարշավին, Հայկոն` որպես քաղաքապետի թեկնածու, պարզապես զրո է: Եվ Փաշինյանն էլ գերխնդիր ունի, որպեսզի երեւանցիները ընտրեն այն, Արշակ Սադոյանի ասած` պոլի փետին, որի անունն ինքն է տվել: Ու այդ պատճառով է, որ հեղափոխական «թավիշը» եւ «սերն ու համերաշխությունը» փոխակերպվեց սեւի ու սպիտակի, հեղափոխականների եւ հակահեղափոխականների հակադրության: Եթե անգամ հենց Փաշինյանի կառավարության անդամ Արտակ Զեյնալյանն է դիտվում որպես սեւ, մնացյալի մասին էլ խոսք չկա: Դե, իսկ ձայնագրությունում առկա խայտառակ բացահայտումը հանգեցրեց Փաշինյանի, շատ մեղմ ասած, անհավասարակշիռ ելույթներին, որոնց ընթացքում նա հաջողացնում է ամեն օր հանդես գալ խոստովանություններով, որոնք ապացուցում են սահմանադրական կարգը տապալելու միջոցով իր եւ իր թիմակիցների կողմից իշխանության զավթման իրողությունը: Դե, եթե ասում է, որ զզվել է դատավորների զանգերից, որ որ մի դատավորը կհամարձակվի իրեն ասել չէ, որ եթե մայիսի  8-ին պատգամավորներն իրեն չընտրեին, ապա պարզապես տուն չէին հասնի, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի` կլինեն հաշվեհարդարներ օլիգարխների եւ նախկին պաշտոնյաների ընտանիքների նկատմամբ, որ... Այդտեղ ո՞ր մեկը թվարկես` ամբողջը ծանրագույն  պետական հանցագործության քրեական գործի լրացման նյութ է: Իսկ հիմա խորհրդարանը ստեղծեց Քննիչ հանձնաժողով, որը հենց գաղտնալսման խայտառակ իրողության հետաքննությամբ պետք է զբաղվի, Ռոբերտ Քոչարյանը վստահաբար խոսում է տեղի ունեցած հանցագործության փաստի մասին եւ խոստանում այսուհետ ավելի կոշտացնել իր դիրքորոշումը, որ ներքաղաքական դաշտում «Քաղաքացիական պայմանագիրը» մնացել է բացարձակ մենակ, ու չի կարող հույս դնել նաեւ այն ուժերի վրա, ում հետ միասին կառավարություն է կազմել: Այսինքն` ներքաղաքական կատարյալ մեկուսացման պատկերը ակնհայտ է: Բայց առկա է եւ արտաքին մեկուսացման հանգամանքը: Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Դոնալդ Թրամփը Փաշինյանին մտադիր չէ ընդունել, իսկ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ ռուսների մուտքը արտոնելուց հետո ամերիկացիներն էլ ավելի գազազած են: Բրյուսելից եկավ սաստող ազդակ, որ չի կարելի հանրային ակտիվությունով փոխարինել խորհրդարանական ժողովրդավարությունը, իսկ ԵԽԽՎ-ն հետաքննելու է այն երեւույթները, որոնք բնորոշ են ոչ թե ժողովրդավար, այլ բռնապետական վարչակարգին: Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նման է, որ Մոսկվայում ամենեւին էլ հակված չեն հավատալ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի արցունքներին եւ ապացույցներ են պահանջում...

ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ Է «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ի դեպ, ինչ վերաբերում է ռուսներին, ապա «Իզվեստիա» թերթի տեղեկացմամբ եւ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովին արված հղումով հայտնվել է, որ սպասվում է Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երեւան: Այդ առնչությամբ Ֆեյսբուքում այժմ հա պտտում են Նիկոլ Փաշինյանի թիմի «վատ երազը»` որ Պուտինը Երեւանում ցուցադրաբար հանդիպելու է Քոչարյանի հետ... Իսկ արտաքին քաղաքական մեկուսացման պատկերն ամբողջացնելու համար մնում է նշել, որ, կարծես թե, Փաշինյանի վերջին հույսը Ֆրանկոֆոնիայի համաժողովն  է, եւ դրան ընդառաջ նա հասցրեց անգիր արած ֆրանսերեն ելույթ հնչեցնել: Բայց դե նախ Ֆրանսիայի քաշային կատեգորիան զիջում է ե՛ւ Գերմանիային, ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ Ռուսաստանին, իսկ օբյեկտիվորեն չեն երեւում նախադրյալներ, թե հանուն ինչի ֆրանսիացիները հանկարծ պետք է սիրեն Նիկոլի սիրուն աչքերը:

ՀԱՏՈՒՑՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ԱԺ-ում ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` պատգամավորների 1/4-ի ստորագրությամբ 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ քննիչ հանձնաժողով ստեղծելու  որոշումն ընդունվեց: Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց Քննիչ հանձնաժողով` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են 5 անդամ` ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը` «Ելք»-ից եւ 1-ը` ՀՅԴ-ից: Եվ հանձնաժողովի ստեղծումը նաեւ հետաքրքիր նախապատմություն  ունի: ՀՀԿ առաջատար գործիչները Քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին բարձրաձայնում էին դեռ սեպտեմբերի 11-ից սկսած: Եվ ահա սեպտեմբերի 12-ի ուշ երեկոյան հանկարծ Գլխավոր դատախազությունը որոշեց քրեական գործ հարուցել` ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ ղեկավարի գործողությունների առնչությամբ: Ընդ որում, քրգործը հարուցվեց` պաշտոնական լիազորությունները գերազանցելու հոդվածով: Արմեն Աշոտյանը ուղղակիորեն հայտարարեց, որ գործնականում գիշերով քրգործի հարուցումը նպատակ ուներ խափանել խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը: Եվ հարց հնչեցրեց` այդ ինչի՞ց եք վախենում: Դե, իսկ ինչու պետք է փորձեին խոչընդոտել, դա էլ է հասկանալի: ԱԺ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր` հենց արդարադատության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրելու, իսկ դատախազությունը հիմք է ընդունել ավելի թեթեւ` պաշտոնական լիազորությունները գերազանցելու հանցակազմը, որն, անշուշտ, ավելի հեշտ է «ջրել»: Համ էլ, այդ ինչո՞ւ գաղտնալսման փաստի առնչությամբ քրգործի հարուցման հետ միաժամանակ չհարուցվեց եւ այդ երկրորդ գործը, թեեւ հիմքերի առումով ոչինչ չի փոխվել: Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանն այս ամենի առնչությամբ հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան, ներողություն խնդրեն ժողովրդից, ինչպես նաեւ` իրենից: Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է նաեւ, որ «Հայաստանում ծնվում է բռնապետ»` նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դե, իսկ նրա հնչեցրած զգուշացումը, որ Նիկոլ Փաշինյանը փոշմանելու է, առավել քան  լուրջ պետք է ընդունել: Իսկ երբ  ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրին, թե կիսում է արդյոք Ռոբերտ Քոչարյանի տեսակետը` բռնապետի ծնվելու մասին, նա ասաց, որ իր կարծիքով Փաշինյանի վերջին հայտարարություններն ու գործողությունները ազդարարում են Հայաստանում քաղաքական տեռորի փուլի մեկնարկի մասին: Իսկ ԲՀԿ-ն այս ամբողջ պատմության մեջ իրեն բավականին զգուշավոր եւ «շուստրիավարի» է դրսեւորում: Թեեւ ակնհայտ է, որ «թփերի տակ»  ՀՀԿ-ի եւ այլ «հակահեղափոխականների» հետ դավադիր պայմանավորվածությունների գնալու մասին Նիկոլի ակնարկը, նախեւառաջ, ԲՀԿ-ի հասցեին էր, ԲՀԿ-ն եւ վերջինիս առաջնորդը չեն շտապում վերջնական դիրքավորվել: Այսպես, Ծառուկյանը Քոչարյանի վերաբերյալ ասել էր, որ կողջունի նրան, եթե ողջունի ժողովուրդը: Իսկ ԱԺ Քննիչ հանձնաժողովի ստեղծման քվեարկությունը հետաքրքիր պատկեր տվեց` ՀՅԴ-ն զորակցեց ՀՀԿ-ին, ԲՀԿ-ականները հնչեցրին դրան այդքան էլ կողմ չլինելու մասին իրենց դիրքորոշումը, բայց... Թեեւ, եթե ԲՀԿ-ական պատգամավորները դեմ քվեարկեին, հանձնաժողովի ստեղծումը կտապալվեր, նրանք գերադասեցին պարզապես չքվեարկել: Եվ երբ քվեարկության արդյունքով երեւաց, որ որոշումն ընդունվել է, նրանցից չորսը հայտարարեցին թե դեմ են քվեարկել: Այսինքն` իրականում նրանք ուզում էին, որ ստեղծվի այդ հանձնաժողովը, բայց իրենք կարողանային նույն Նիկոլին ասել, որ դեմ էին: Ստանդարտ, նույնիսկ ավանդական ԲՀԿ-ական «շուստրիություն» է, եւ, խոշոր հաշվով, կոնկրետ ԲՀԿ-ի առնչությամբ Նիկոլն իրավացի էր` ասելով, որ խաղեր են տալիս:

ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍՏՎԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА