ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աչքաթողության մատնված պայթյունավտանգ երեւույթ

14.09.2018 15:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
Աչքաթողության մատնված պայթյունավտանգ երեւույթ

Հաղարծինի վանք էր երեկ այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառին հետապնդել եւ վանքի դիմաց «դարանակալել» էին հակաեկեղեցական շարժման ակտիվիստները, որոնք հերթական սադրանքը հրահրեցին՝ ի տես զբոսաշրջիկների: Անդրադառնալով վերոնշյալին իրավապաշտպան, իրավախորհրդատու ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆՆ ընդգծում է. «Սուրբ Հաղարծին վանքի դիմաց հավաքված հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առաջ անհայտ եւ հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայոց պետական կրոնի վրա, սրբապղծություն, սադրիչ գործողություններ, հայհոյանքներ, հրմշտոց եւ պետության դեմ ուղղված հանցագործություն, սակայն ոչ մեկին չփռեցին ասֆալտին, ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին եւ այս ամենը, ըստ ականատեսների պնդմամբ, բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ»:

Գեւորգ Սրբազանն ազատվել է Մայր Աթոռում զբաղեցրած պարտականություններից

Եզրափակելով խոսքը` իրավապաշտպանը շեշտում է. «Հորդորում եւ պահանջում եմ իշխանություններին, իրավապահ մարմիններին, բոլոր պատկան մարմիններին վերջ դնել այս անբարոյականության գագաթնակետին եւ գուցե նաեւ դիտավորյալ լռությանը ու աչքաթողության մատնված պայթյունավտանգ երեւույթին, կարդացե՛ք ՀՀ Սահմանադրությունը, տեսե՛ք որն է Հայոց պետական կրոնը եւ հիշե՛ք թե դարեր ի վեր որքան արյուն ենք թափել ու զոհեր տվել հանուն մեր այս կրոնի, հանուն հավատքի եւ Քրիստոնեությանը»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА