ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ա. Զուրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանին զինաթափելու մասին

14.09.2018 15:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ա. Զուրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանին զինաթափելու մասին

Լրագրողների հետ հանդիպմանը  ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես Գագիկ Ծառուկյանի ընկեր, նույն խմբակցության պատգամավոր, ինչպե՞ս է վերաբերում այն պնդումներին, թե օլիգարխները, նաև Գագիկ Ծառուկյանը մասնակցություն են ունեցել «Մարտի 1»-ի դեպքերին ասաց, որ իմանալով Գագիկ Ծառուկյանին՝  կարող է հավաստիացնել՝ Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ որևէ քայլ կատարի ժողովրդի դեմ: 

«Ես ձեզ առաջարկում եմ ընթերցել «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ սևը սպիտակի վրա հստակ գրված է, որ երբ հավաք էր տեղի է ունենում, որտեղ որոշվում էր, որ պետք է կրակել ժողովրդի վրա, Գագիկ Ծառուկյանի միակ միջամտությունն էր, որ կանխեց նման որոշումը, ինչը դուր էր եկել նույնիսկ Սերժ Սարգսյանին»,- շեշտեց նա:

Բռնաբարել դատաիրավական համակարգը և խոսել արդարադատության մասին...Արմեն Դանիելյան

 Անդրադառնալով դիտարկմանը, թե հակառակի մասին հրապարակումներ ևս եղել են՝ Արարատ Զուրաբյանն արձագանքեց.

«Այլ հրապարակումներ ևս եղել են, բայց նկատի ունեցեք՝ ապրում ենք ՀՀ-ում, նման իրավիճակներում տեղի է ունենում հայկական իրականությանը հատուկ մի բան՝ ով ում հետ չունի, փորձում է մի բան գցել դիմացինի գրպանը, ինչպես 1995 թ-ին մարդիկ մի բան էին անում, ասում էին՝ «Երկիր» թերթն են գցել գրպանը»,-շեշտեց նա:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ պետք չէ մարդկանց բաժանել հարուստների ու աղքատների:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի թիկնազորը զինաթափելու խնդիր կա, և նա ունի անօրինական զենք հանձնելու խնդիր, Արարատ Զուրաբյանն ասաց.

«Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես ունի պայմանագիր, որում նշվում է, որ ամբողջ կազմը, որը սպասարկում է նրան, նրա բիզնեսները, անվտանգությունն է ապահովում, ոստիկանության աշխատակիցներն են: Ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել պահպանության վարչություն՝ կնքելու պայմանագիր իր և բիզնեսների անվտանգության ապահովման համար»,-եզրափակեց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА