o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՊԿ-ի շուրջ սկանդալը վկայում է ՀՀ կառավարության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին»

07.09.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՀԱՊԿ-ի շուրջ սկանդալը վկայում է ՀՀ կառավարության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին»

Ռուսաստանյան քաղաքական հեռուստածրագրերի ակտիվ մասնակից, գրող, լրագրող, արեւելագետ, «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան  ԴՄԻՏՐԻ ԿՈՍԻՐԵՎՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին` ընդգծելով, որ իր դիտարկումները բացառապես ռուսաստանյան արձագանքների եւ տպավորությունների համատեքստում են:

Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի. Մարգարիտ Եսայան

«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

- Նախեւառաջ ասեմ, որ հաճախ եմ ելույթ ունենում ռուսաստանյան հեռուստաընկերություններով եւ միշտ նախապես հետաքրքրվում, թե ինչ թեմայի շուրջ է քննարկում լինելու: Եվ երբ կազմակերպիչներն ասում են, որ այսինչ թեման է, որն իմը չէ, մերժում եմ մասնակցել, որովհետեւ կոնկրետ թեմայի մասին պետք է խոսի նա, ով հստակ բան ունի ասելու: Դրա համար ինձ համար դժվար է անդրադառնալ հայաստանյան հարցերին, որովհետեւ երբեք չեմ եղել այնտեղ: Ես, իհարկե, մեծ հաճույքով կասեի` ինչ եմ մտածում, բայց այն իրականում չի լինի գնահատական ներսից:

– Պարոն Կոսիրեւ, հենց դրա համար են հետաքրքական Ձեր գնահատականները Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ, որովհետեւ այն կլինի օբյեկտիվ տեսակետ դրսից:

– Այդ դեպքում կխոսեմ ոչ այնքան Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների, որքան դրանց վերաբերյալ ռուսաստանյան արձագանքների մասին, որոնք տեղ են գտել մեր ԶԼՄ-ներում: Հարցն այն է, որ Ռուսաստանն այնքան էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում, սա է այսօր հստակ եւ հասկանալի: Թեպետ այնպես չէ, որ նախկինում շատերն էին հասկանում: Ի վերջո, աշխարհը մեծ է, իհարկե, հայերը մեզ համար շատ կարեւոր են, նրանք Ռուսաստանում ամենուր են, եւ շատերն օգտակար աշխատանքով են զբաղված, բայց մենք ունենք բազմաթիվ այլ խնդիրներ: Օրինակ, մենք շատ վատ գիտենք, թե ինչ է կատարվում Ֆինլանդիայում: Ի դեպ, այն մեր հարեւան երկիրն է, եւ մենք ունենք մեծ սահման իրենց հետ: Միեւնույն ժամանակ, վստահ չեմ, որ մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում Հնդկաստանում, որը մեր ընկերն ու դաշնակիցն է: Իսկ այնտեղ նույնպես տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ես պատրաստվում եմ գնալ այնտեղ եւ իրենց հարցեր տալ, ինչը բնական արձագանք է, որ մենք պետք է հետաքրքրվենք, թե ինչ է կատարվում իրենց մոտ, եւ եզրակացություններ անենք: Եվ բնական է, որ Ռուսաստանի ողջ ժողովրդին կամ բոլոր փորձագետներին հետաքրքիր չէ այս ամենը: Սա երեւի թե լավ է, բայց կարեւորն այն է, որ ճիշտ հասկանանք, ինչի համար էլ մեզ պետք է ավելի ու ավելի հաճախ բացատրեն` այդ թվում նաեւ մեր ԶԼՄ-ներով:

«ՍՊԱՍԵՆՔ, ՈՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՂՄՈՒԿԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑԵՐԸ ԴՐՎԵՆ ԼՈՒՐՋ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

– Այն, որ առանց ՀԱՊԿ գործընկներին տեղեկացնելու, Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, ըստ Ձեզ, տրված բացատրությունները բավարա՞ր էին:

– Յուրաքանչյուր սկանդալային իրավիճակ, ինչը հանգեցնում է ծայրահեղ հետեւանքների, վկայում է ՀՀ կառավարության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Լուրջ հարցերը որոշվում են կամաց եւ հանգիստ, առանց աղմուկ-աղաղակի: Իսկ երբ այն վերածվում է հրապարակային «բալագանի», նշանակում է, որ ինչ-որ մեկը ճիշտ չաշխատեց, ինչ-որ մեկի մոտ մի բան չստացվեց: Դրա համար սպասենք, թե երբ խոսակցությունը խառնաշփոթից եւ փողոցային աղմուկից կտեղափոխվի լուրջ հարթության վրա: Այդ ժամանակ էլ, ով հասկանում է այս ամենից, մի խելացի միտք կարտահայտի:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարող են շրջադարձային փոփոխություններ տեղի ունենալ:

– Արտաքին քաղաքականությունը փոփոխվում է միշտ եւ բոլորի մոտ: Ավելին` մեր արտաքին քաղաքականությունն էլ կարող է փոխվել եւ ոչ միայն Հայաստանի նկատմամբ , այլ ում նկատմամբ ասես: Բայց մենք լավ հասկանում են, թե ռուսական արտաքին քաղաքականությունն ինչով է առաջնորդվում, եւ որքանով է այն պայմանավորված նրանով, թե ինչ է տեղի ունենում մեծ տերությունների  հարաբերություններում: Այս առումով մեզ հետաքրքիր են ԱՄՆ-ն, Չինաստանը եւ այլն, մեզ հետաքրքիր է սկիզբ առնող ամերիկյան քաղաքացիական պատերազմը եւ Չինաստանի գործողությունները: Ընդ որում` այս շարքում մենք ամենամեծ տերությունը չենք, օրինակ, տնտեսությամբ 11-րդն ենք, եթե չեմ սխալվում, իսկ մեր ազդեցությամբ աշխարհում առաջին տասնյակում ենք, բայց սա չի նշանակում, որ մենք սկսելու ենք ինչ-որ բան թելադրել: Տեսնում ենք, գնահատում, եւ եթե պետք լինի, ինչ-որ բան կփոխենք:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

– Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես Դուք նշեցիք, կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը Ն. Փաշինյանից որոշակի հարցերի պատասխաններ ու բացատրություններ է ակնկալում:

– Այդ հանդիպման մասին կարդացել եմ ԶԼՄ-ներից: Չգիտեմ անգամ մեր, թե Ձեր լրատվամիջոցներից մեկն էր գրել, բայց ասված էր, որ Հայաստանը խնդրել է այդ հանդիպման համար: Հավանաբար, երբ հանդիպեն, մենք կիմանանք` ինչ հարցեր են քննարկվել, ինչ են խոսել, եւ մենք ինչ ենք պատասխանել: Միայն մի բան գիտեն, որ այդ կամ այլ հանդիպում չի փոխի այն իրավիճակը, որը կա Մոսկվայում: Հայերը Մոսկվայում ոչ թե շատ են, այլ նաեւ նկատելի, հրաշալի մարդիկ են, որոնք ինձ օրինակ շատ պետք են, որովհետեւ կան ապրանքներ, որոնք հենց հայերից եմ գնում: Դեռ մի բան էլ ավելին` Մոսկվայում ամենօրյա օգտագործվող որոշ ապրանքներ  կան, որոնք  հայերի մենաշնորհն են: Սա շատ հետաքրքիր է, եւ այն կլինի միշտ այդպես, քանի դեռ ուզում են տեղացիները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА