o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Վարդանյանի հետազոտության արդյունքները մտահոգիչ են

31.08.2018 15:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Արթուր Վարդանյանի հետազոտության արդյունքները մտահոգիչ են

Այսօր հերթական անգամ առանց ստույգ պատճառաբանության կրկին հետաձգվել է Նորք Մարաշի զինված խմբի գործով աղմկահարույց դատավարությունը:

Ըստ մեղադրանքի` զինված խմբի գործով պարագլխուխ հանդիսացող Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, հայտնի փաստաբան Լեւ Գրուպ փաստբանական ընկերության հիմնադիր Լեւոն Բաղդասարյանը iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով նիստերի հետաձգմանը փաստեց.

«Ալեքս Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք», «Սաս Գրուպ» և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

- Այս գործով սպառվել են դատավարական բոլոր ողջամիտ ժամկետները: Ա. Վարդանյանը շուրջ 1.5 տարի ունի առողջական որոշակի խնդիրներ` տաքություն, որովայնի շրջանում խրոնիկ ցավեր:

Փաստաբանի կողմից միջնորդության էր արվել, որպեսզի Վարդանյանը լրացուցիչ հետազոտվի եւ ըստ պաշտպանյալի տված տեղեկատվության` հետազատության արդյունքները մտահոգիչ են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА