o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

29.08.2018 15:48 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Պետք է այնպես անենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքը, կիրառվի. Հայկ Բաբուխանյան

29.08.2017  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Պետք է այնպես անենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքը, կիրառվի. Հայկ Բաբուխանյան

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության կազմակերպած «Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր» վերտառությամբ գիտաժողովին Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունները շատ բարեկամական են  և իրավահավասար:

«Ես կարծում եմ, որ Ղազախստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար մենք ունենք շատ ընդհանուր հարթակներ, և դրանցից մեկը, իհարկե անվտանգության պահպանման ոլորտում համագործակցությունն է»,- նշեց նա:

Հայկ Բաբուխանյանը, խոսելով միջուկային զենքի փորձարկման դեմ պայքարի մասին, նկատեց, որ որոշ երկրների թույլատրվում է այն օգտագործել, որոշներին՝ չի թույլատրվում, իսկ որոշներն ունեն միջուկային զենք, ինչպիսին, օրինակ, Իսրայելն է, սակայն դա չի խոստովանում: Ըստ նրա՝ բոլորը պետք է չօգտագործեն միջուկային զենքը:

«Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր միջազգային նորմեր՝ դրանց բոլոր դրսևորումներով, կիրառվեն անշեղորեն և ամբողջությամբ: Դա վերաբերում է բոլոր հարցերին, այդ թվում,  հարցերին, որոնք վերաբերում են  ազգային ինքնորոշմանը,- նշեց նա՝ հավելելով, որ այլապես ստացվում է, որ մեզ մոտ որոշ միջազգային նորմեր կիրառվում են, որոշները՝ ոչ:

«Ղազախստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար ունենք շատ ընդհանուր հարթակներ». Հ.Բաբուխանյան

 

«Ղազախստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար ունենք շատ ընդհանուր հարթակներ». Հ.Բաբուխանյան

Այսօր ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնը» «Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվան» նվիրված համատեղ գիտաժողով էր կազմակերպել: Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով ողջունելով ներկաներին ասաց.

- Ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել մեզ` Հայաստանի եւ Ղազաղստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի առթիվ: Դրանք շատ կարեւոր տարիների էին երկու երկրների համար, հենց այդ տարիներին մենք համատեղ ուժերով` միասին ստեղծեցինք ՀԱՊԿ-ը, որը անտվատանգության առումով շատ կարեւոր կառույց է, ունեցել ենք նաեւ տնտեսական, քաղաքական զարգացումեր: Եվ այս համատեքստում բնական է, որ մեր երկու երկրների միջեւ այսօր առկա են բարեկամական եւ դիվանագիտական շատ ջերմ հարաբերությունները, որն ինչ խոսք շատ կարեւոր է: Կարծում եմ` Ղազախստանի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար մենք ունենք շատ ընդհանուր հարթակներ, եւ դրանցից մեկը, իհարկե անվտանգության պահպանման ոլորտում համագործակցությունն է:

Մի քանի տասնյակ ուսուցիչներ ԿԳ նախարարի «թեթեւ ձեռքով» սեպտեմբերի 1-ը կդիմավորեն տանը

29.08.2017 20:15  ԹԵՄԱ 

Մի քանի տասնյակ ուսուցիչներ ԿԳ նախարարի «թեթեւ ձեռքով» սեպտեմբերի 1-ը կդիմավորեն տանը

Հաշված օրեր անց` սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցական ղողանջների ներքո` կազդարարեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցիչների համար` կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսուցիչների օպտիմալացման գործում վարպետացած ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում այս խնդրին անդրադարձավ իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ:

– Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել, թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետեւ բոլոր ուսուցիչներին փորձում ենք աշխատանք առաջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժարվեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն` սա գործընթաց է, որը մինչեւ սեպտեմբերի 10-ը կկարգավորենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնակ պետք է լինի` սկսելով Երեւան քաղաքից:

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Կառավարությունը պետք է մշակվի կոնկրետ ծրագիր՝ այս արհավիրքից ազգաբնակչությանը փրկելու համար

29.08.2017  ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը պետք է մշակվի կոնկրետ ծրագիր՝ այս արհավիրքից ազգաբնակչությանը փրկելու համար

ԱՅՍՕՐ ՄԵԿ ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԿԱ ՄԻՆՉև 1500 ԳՈՐԾ.ՈՐԻՑ ԱՌՅՈՒԾԻ ԲԱԺԻՆԸ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐՆ ՈՒՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ,ՈՐԻ ՈՒԺՈՎ և ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՁԻՆՔ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԲՈՄԺԵՐ ՝բխող բոլոր բացասական հետևանքներով:Անհրաժեշտ է, որպեսզի կառավարության կողմից մշակվի կոնկրետ ծրագիր՝այս արհավիրքից ազգաբնակչությանը փրկելու համար, որի վերաբերյալ ունեմ իմ ուրույն դիրքորոշում-առաջարկությունը,որի հեղինակային իրավունքը Սիրով փոխանցում եմ կառավարությանը 
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՋԱՄՏԻ ԲԱՆԿ-ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Բանկիրն անձ է, ով մեկնում է քեզ հովանոցը, երբ արեւ է 
եւ հետ է վերցնում այն, երբ սկսվում է անձրեւը:
Մարկ Տվեն
Բանկը, լինելով փող վաճառող կառույց, ինքն է դնում ու պարտադրում խաղի կանոնները` ամրագրելով այն գործող իրավանորմով: Օրենքի ուժով կողմն ազատ է բանկից փոխառությամբ վերցնելու կամ չվերցնելու գումար եւ, որպես կանոն, կողմն է գնում բանկի դուռը` կնքելու փոխառության եւ վարկային պայմանագրեր: Հետագայում, մտնելով վարկային փոխառության պարտավորությունների տակ, այնուհետեւ չկատարելով կամ թերի կատարելով պայմանագրային պարտավորությունները` արդյունքում կորցնում է ամենն ու համալրում օրենքով բոմժերի քանակը:Պետությունն այս հարաբերություններում ընդունում է չեզոք դիրք եւ չի միջամտում: Ըստ էության, իրավաչափ է ե՛ւ բանկի, ե՛ւ քաղաքացու (իրավաբանական անձի) պայմանագրային իրավահարաբերություններն ու պայմանագրային պարտավորությունների չկատարման ժամանակ իրավական հետեւանքների առաջացումը եւ պետության չմիջամտելու քաղաքականությունը մինչեւ այն պահը, երբ նմանօրինակ գործերը մասշտաբային առումով չնչին տոկոս են կազմում: Բայց, երբ դատական գործերի հրապարակային սակարկությունների առյուծի բաժինը կազմում են գումարի բռնագանձման գործերը, երբ ամբողջ գյուղերով ու թաղամասերով պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով կորցնում են սեփականության իրավունքով իրենց պատկանող միակ տունը, հողը, բիզնեսը, այդտեղ պետության միջամտությունը պետք է լինի պարտադիր պայման: Մասնավորապես.
1. Իր երկրի քաղաքացու, տարիներ շարունակ իրեն հարկ վճարած իրավաբանական անձի փոխարեն պետք է փակի բանկի պարտքը` պարտապանի կողմից որոշակի ժամկետում այն հետ ստանալու պայմանով, իսկ հանցակազմի առկայության պայմաններում` ենթարկել քրեական պատասխանատվության:
2. Անհրաժեշտության դեպքում իր երկրի քաղաքացուն (իրավաբանական անձին) պետական միջոցների հաշվին պետք է իրականացնի նվազագույն տոկոսադրույքով եւ երկարաժամկետ վարկավորում:
3. Օրենքի ուժով պետք է արգելել պարտապանի այնպիսի գույքի օտարումը` պարտավորությունները չկատարելու դեպքում, որը վերջինիս միակ ապրելու տեղն է կամ` ապրուստի միակ միջոցը:
4. Օրենքի ուժով պետք է կիրառվի ֆորսմաժորի ինստիտուտը:
Օրինակ 1. Եթե փոխառությամբ վերցված գումարն օգտագործվել է հացահատիկ ցանելու, բայց կարկուտի, ջրհեղեղի, երաշտի հետեւանքով անձը չի ստացել դրա եկամուտը, ապա դրա ռիսկի կրողը չի կարող տվյալ անձը լինել: 
Օրինակ 2. Եթե անձը ներկայացնում է բիզնես-ծրագիր, որը հաստատվում է բանկի կողմից եւ տրամադրվում է համապատասխան գումար, սակայն ոչ տվյալ անձի մեղքով տվյալ բիզնեսից վերջինս չի ստանում եկամուտ, ապա տվյալ ռիսկը հավասարապես պետք է բաշխվի կողմերի միջեւ:
Երկրում պարարտ հող է ստեղծված բանկերի համար` պարտապանի սնանկության հաշվին ստանալու գերշահույթ, որը, ըստ իս, կործանարար է լինելու երկրի համար:
«Վարկ» եզրույթը ծագել է լատիներեն credo բառից, որը նշանակում է վստահություն:
Այսօր վարկերի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են քայքայվում ու բռնում օտար ճանապարհներ կամ համալրում նպաստառուների ցուցակը:
Ակնհայտ է, որ ամուր եւ կայուն բանկային համակարգը ձեռքբերում է, որն առկա է երկրում, բայց դրա օգտակար գործողության գործակիցը վաղը լինելու է զրո, քանի որ իրական սպառողը` երկրի քաղաքացին, իր կամքից անկախ դառնում է ոչ վստահելի, դառնում է անկանխատեսելի` կորցնելով գեներով եկած ու փոխանցված ամենասրբագույնը` օջախը, ընտանիքը` բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով, քանի որ դրանից հետո այլեւս կորցնելու ոչ մի բան չունի:
Որպես վերջաբան` պետական լիազոր մարմնի փորձագետները կարող են եւ պարտավոր են համալիր փորձաքննություն անել եւ հաշվել, թե այս գործառույթների արդյունքում ինչ է կորցնում պետությունը եւ ինչ է շահում:
Հարգելի ընթերցող, մի քանի օրից կավարտվի 2016 թվականը: Շնորհավոր բոլորի գալիք Նոր տարին: 2017թ.-ը թող լինի խաղաղության եւ բեղմնավոր աշխատանքի, բարեկեցության տարի, որի կրողն ու պատասխանատուն պետք է լինի կառավարությունը: Ցանկալի է, որպեսզի ստորեւ ներկայացավ:

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Լեվոն Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջ:

 

ԶԱՐՄԱՆՔ

29.08.2017  

 ԶԱՐՄԱՆՔ

 

Այս երկուշաբթի զարմացել եմ ոչ միայն ես, այլ նաեւ մեր երկրի քաղաքացիներից շատ-շատերը: Ոչ, «Նաիրիտի» հրդեհը ոչ ոքի չզարմացրեց, քանզի պարապուրդի եւ անտերության մատնած քիմգործարանում ամեն ինչ էլ հնարավոր է: Զարմանալի են ԱԻՆ-ի հավաստիացումները, որ հրդեհի ծուխը վտանգավոր չէ առողջության համար, քանզի իբր թե այրման հետեւանքով միայն ջուր եւ ածխաթթու գազ է արտանետվում: Դեռ մի բան էլ գլուխ են գովում, որ 113 հրշեջները կրակի օջախից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա առանց պաշտպանիչ միջոցների են աշխատում... Լավ, հիմա ձե՞զ հավատանք, թե` մեր աչքի տեսած սեւ ծխի այլանդակ ամպերին: Եթե այդ այլանդակ սեւ ծուխը անվնաս է, ապա պարոն Լեւոն Ալթունյան, էլ ինչո՞ւ եք պայքարում ծխախոտի ծխի դեմ: Սակայն գլխավոր հարցը պետք է ուղղել ԱԻ նախարարին` պարոն ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ, մի՞թե ձեզ թվում է, որ քաղաքացիները պետք է ձեր գերատեսչության հավաստիացումներին հավատան, թե ծուխն անվնաս է: Համ էլ, գրողը տանի, այդ ինչո՞ւ գոնե աչքաչափով ԱԻՆ-ի շքեղ ավտոմեքենաներն ավելի շատ են, քան հրշեջ տեխնիկան:

Ինչպես հայտնի է, ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԻ հրդեհից հետո Հայաստանի որսորդների միջավայրում կամավորական շարժում է ծավալվել, որ անտառի մատույցներից նաեւ բավականին հեռու որս չանեն, որպեսզի փրկված կենդանիների գլխաքանակը չպակասի: Բայց արի ու տես, որ կան բացարձակ անխիղճ մարդիկ: Այսպես, օգոստոսի 28-ի գիշերվա ժամը 2:30-ին արգելոցի Կաքավաբերդ տեղամասում հայտնաբերեցին «Նիվա» ավտոմեքենա` Գառնի գյուղի երկու բնակիչներով, ովքեր հոսանքահարության միջոցով աղետյալ այդ տարածքում որսացել էին 533 կարմրախայտ... Զարմանալի է, ուր է հասնում մեր որոշ հայրենակիցների ագահությունը` ախր, ձեր ձեռքը ոչ միայն  Հայաստանը, այլեւ ամբողջ մոլորակը չի դիմանա, պարզապես չի հերիքի:

Բայց անցնենք փոքր-ինչ պոզիտիվ լուրի: Հայրենի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ տեղեկացնում է, որ ԱԺ աշնանային նստաշրջանին արդեն ներկայացվելու է օրինագիծը, որով փողոցում աղբ թափողները կտուգանվեն կլորիկ գումարով: Վերջապես տեղի է ունենում այն, ինչը վաղուց պետք էր` գրպանին հարվածելով` խոզից չտարբերվող որոշ քաղաքացիների հետ պահել խոզությունից: Թե չէ, զարմանալիորեն նույնիսկ ոչ մի ծառ, ոչ մի սրբավայր չի մնացել, որ ամբողջովին պատված չլինի աղբով: Պատկերացնո՞ւմ եք չէ, այդ կեղծավորներին` սկզբում աղոթում են սրբավայրում, իսկ վերջում այն օգտագործում աղբանոցի տեղ:

Ա՜Խ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐԸ

29.08.2017  ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ա՜Խ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐԸ


(ՋԵՐՄՈՒԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՍԵՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՐԻՇ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ ՎԱՃԱՌԵԼՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ջերմուկ գրուպից հայտնում են, որ Ջերմուկում «Ջերմուկից» բացի ուրիշ հանքային ջուր չեն վաճառում, քանի որ «Ջերմուկն» էլ ա լավ «Բջնի»:
**
ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՓՈՍ
Ըստ կրթության նախարարի` դպրոցներում օպտիմալացումը անխուսափելի է, քանի որ դեմոգրաֆիկ այսպիսի աճի արդյուքում դպրոցների երեխաների թիվը շուտով կհավասարվի դպրոցի աշխատակազմի թվաքանակին:
**
ՄՈՌԱՆԱԼ ՀԵՐՈՍՏՐԱՏԻՆ
Ըստ հայագետների` Բագրատյանին հայոց լեզուն անպատվելու համար դեռ երկար կհիշեն, բայց Հերոստրատի չափ չեն հիշի…
**
ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
(ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՄՆ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԵԼԱԳԱՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԷԻՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կենդանաբանների` եթե արեւի խավարումը ԱՄՆ-ում դարձավ որոշ կենդանիների խելագարության եւ տարօրինակ դրսեւորման պատճառ, ապա դրանում արտառոց ոչինչ չկա, քանի որ դեռեւս արեւի խավարումից շատ առաջ այնտեղ արդեն հանրապետական փղերը եւ դեմոկրատ էշերը վաղուց են խելագարվել:
**
ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԿԱՎ ԻՐ ՏԵՂԸ
(«ԵԼՔ»-Ի` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` «Ելքի» կուսակցությունների միակ ելքը քաղաքական ապահարզանն է… 
***
ԻԼ-86-Ը ՉԻ ԼԻՆԻ ՆՎԻՐԵՆՔ ՁԵԶ, ՊՐԾՆԵՆՔ
Ռուսաստանի հակահրդեհային պաշտպանության վարչությունից հայտնում են, որ «Նաիրիտ» գործարանի հրդեհը մարելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը այս անգամ ՌԴ-ից ոչ միայն ԻԼ-86 ինքնաթիռ է պահանջել, այլ նաեւ մի տիեզերանավ:
***
ՎԵՐՋԻՆ ԹԻԹԻԶՈՒԹՅՈՒՆԸ
(ՀՀ ԱԻՆ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՐԺՈՄԻ ՇՐՋԱՆԻ ՀՐԴԵՀԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության` Հայաստանը շատ է կարողանում իր հրդեհները հանգցնի, որ հիմա էլ Վրաստանին է օգնության ձեռք մեկնում:

Քոչարյանի խոսնակը Փաշինյանի մասին. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА