o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

03.08.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ` ԱԱԾ-ԻՆ

Վա՜յ դու բարով, հազար բարով եկար…

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Կառավարման ակադեմիայի` թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ղեկավարում են աղանդավորնեն ու «տաղանդավորները»:

 

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ԳԵՆԵՐԱԼ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱԱԾ-Ի  ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԿԱՐԳԱԴՐԵԼ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գեներալ Սեյրանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գեներալը գործարանի տարածքը ազատել է Շմայսի հորդորով, որպեսզի ԱԱԾ-ի «շնորհքով ներխուժման» իրականացմանը չխոչընդոտեն:

 

ՆԻԿՈԼԸ` ՄԵԾ ՄԻՏԻՆԳԻՆ ԸՆԴԱՌԱՋ

– Էհե՜յ,

Ով քնած է` արթուն կացեք.

Ով արթուն է` ձիե՛ր թամբեք,

Ով թամբեր է`զենքե՛ր կապեք,

Ով կապեր է` էլե՛ք, հեծե՛ք,

Չասեք` Նիկոլը հարյուր օր հետո գող-գող եկավ,

Գող-գող գնաց…

 

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ (ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ` 9 ՀՈԳՈՎ ԱՄԵՐԻԿԱ ԳՆԱԼՈՒ ԵՎ ՓՈՂ ՄՈՒՐԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ինը հոգով գնացինք Ամերիկա փող բերելու, ես էի, Մատին էր, Չատին էր, ոչ վրեն գիր կար, ոչ էլ գույն, լցրեցինք ծակ մեշոկները...

 

ԿՐԿԵՍ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Երեւանի կրկեսից հայտնում են, որ կոմիկ Հայկոյի քաղաքապետ դառնալուց ամենաշատը տխրել է կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը, ով վախենում է, թե մայրաքաղաքը կդարձնեն մեծ կրկես ու իր հացը կկտրեն:

 

ՌԵՏՐՈ

Գեյերն ու աղանդավորներն են խմում, ա՜խ, իմ հայրենիքի ջուրը…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА