o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ի հետ $100 մլն-ի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան

03.08.2018 13:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՌԴ-ի հետ $100 մլն-ի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել: 

ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: 

«100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Դավիթ Տոնոյանը նաև շեշտեց, որ Հայաստանը զենք է ձեռք բերում ոչ միայն ՀԱՊԿ անդամ, այլ նաև այլ երկրներից:

Նախարարը մանրամասներ է փոխանցել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ ունեցած զրույցից: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական և ռազմաքաղաքական հարցեր:

Armenian Mashup 4-ը տարին ամփոփում է նոր տեսահոլովակով (Պրեմիերա)

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА