o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոլորս ենք պարտվելու` այս ճանապարհով գնալով. Ռուդիկ Հյուսնունց

30.07.2018 18:02 ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Բոլորս ենք պարտվելու` այս ճանապարհով գնալով. Ռուդիկ Հյուսնունց

Ռոբերտ Քոչարյանի եւ միաժամանակ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը կարո՞ղ է ազդել Հայաստանի պաշտպանունակությանը, այսինքն` Արցախի ֆիզիկական անվտանգության վրա, ինչի մասին կանխատեսումներ այս օրերին շատ է լսվում: Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻՆ, ով հետեւյալ մտավախություն հայտնեց.
- Խիստ մտահոգ ենք նմանատիպ երեւույթներով: Վտանգ կա, որ նման երեւույթները կարող են խարխլել մեր պետական ինստիտուտները: Արցախի առաջին նախագահը, ով պետության խորհրդանիշն է եւ մարդ, ով կարողացել է պատերազմի ժամանակ տարածքներ ազատագրել, անվտանգության գոտիներ ստեղծել, հաղթանակներ կերտել, այսօր մեղադրվում է սահմանադրական կարգի խախտման մեջ: Ինչը վիճահարույց հարց է, բայց արդեն իսկ կանխակալ ձեւով մեղադրանքներ են ներկայացվում: Որովհետեւ ե՛ւ ՀՀ առաջին նախագահն էր այդ պրոցեսների մեջ, ե՛ւ ներկա վարչապետը, ե՛ւ երկրորդ եւ երրորդ նախագահները: Եվ այսօր ողջ պետական ինստիտուտները մտնելու են վիճահարույց խնդրի մեջ, որը մեզ լավ տեղ չի տանելու: Ես կարծում եմ, որ իրականում մտահոգիչ է սա, որովհետեւ մեր ներքին միասնականությունն է խաթարվելու: Մենք պետք է մեր խնդիրները հեռու պահենք հանրային ավելորդ հնչեղություն տալուց: Բայց այսօր մենք կարծես ամեն ինչ անում ենք, որ աշխարհը քննարկի մեր ներքին խնդիրները: Եվ տվյալ պարագայում անհնար է, որ այստեղ հաղթող լինի. բոլորս ենք պարտվելու` այս ճանապարհով գնալով:

​​​​​​​«Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր Պողոսին»

Հ.Գ. Առավել մանրամասներ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА