ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինված անձը խանութում պատանդ է վերցրել քաղաքացիներին. կա մեկ զոհ

22.07.2018 19:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Զինված անձը խանութում պատանդ է վերցրել քաղաքացիներին. կա մեկ զոհ

Լոս Անջելեսում Trader Joe’s в խանութների ցանցում անհայտ անձը հաճախորդներին պատանդ է վերցրել:

Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ նշելով, որ մինչ այդ  տղամարդը փորձել է ոստիկաններից թաքնվել ավտոմեքենայում, սակայն ՃՏՊ-ից հետո նա դուրս է ցատկել մեքենայից և, կրակելով իրավապահների ուղղությամբ, թաքնվել  խանութում:

Մեկ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 3 մարդ մահացել է

Լոս Անջելեսի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է մեկ կին: Վերջինս վիրավորվել է, երբ հրաձիգը կրակել է խանութը գրավելիս եւ ստացած վնասվածքներից մահացել հիվանդանոցում:

Ոստիկանությունը ձերբակալել է պատանդառուին, իսկ դեպքի վայրը վերցրել հսկողության տակ:

Նրա մեքենայում գտել են վիրավոր կնոջ, ով հոսպիտալացվել է:

Մանրամասները պարզվում են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА