ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ․ ԱՄՆ փոխնախագահ

22.07.2018 14:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մեկնաբանել է նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցած հանդիպումը։

Թրամփը Մեյի հետ հեռախոսով գժտվել է Իրանի պատճառով

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Փենսը նշել է, որ Թրամփն այդ հանդիպումից առաջ պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ։

«Այս շաբաթ ամերիկացի ժողովուրդն ականատես եղավ նախագահի մի շարք հաջողված արտասահմանյան հանդիպումների։ Նա հանդիպեց դաշնակից երկրների ղեկավարների հետ Եվրոպայում և նույնիսկ ՌԴ նախագահի հետ։ Նրա խոսքով՝ նա ավելի շուտ կգնար քաղաքական ռիսկի հանուն խաղաղության, քան կվտանգեր խաղաղությունը հանուն քաղաքականության», - ասել է Փենսը։

Նշենք, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА