ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են Երեւանի վարչական շրջանների լավագույն եւ վատագույն ղեկավարները. արդյունքներն ամփոփվեցին

20.07.2018 17:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ովքեր են Երեւանի վարչական շրջանների լավագույն եւ վատագույն ղեկավարները. արդյունքներն ամփոփվեցին

Անկախ ներքաղաքական զարգացումներից, Iravunk.com-ում 4 ամիս շարունակ ընթացավ քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեին գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր են 2800-ամյա Երեւանի վարչական շրջանների լավագույն եւ վատագույն ղեկավարները:

Երբ հրապարակի բոցաշունչ ելույթը համադրվում է իրականության հետ

Հարցմանը մասնակցեց շուրջ 41 881 մարդ, որոնց տրված ձայների հիման վրա էլ ձեւավորվեց լավագույն եւ վատագույն եռյակները` ամենաշատ եւ ամենաքիչ հավաքած ձայների սկզբունքով: Այսպիսով`

Երեւանի վարչական շրջանների լավագույն ղեկավարներն են.

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար ՌՈՒՍԼԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ ձայների 47.62%-ով:

Ավան վարչական շրջանի ղեկավար ՄԱՆՎԵԼ ՋԱՎԱԴՅԱՆԸ՝ ձայների 46.4%-ով:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ձայների  3.07%-ով:

Երեւանի վարչական շրջանների վատագույն ղեկավարներն են.

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար ԱՐԱ ՍԱԴՈՅԱՆԸ` ձայների  0.03%-ով:

էրեբունի վարչական շրջանի ղեկավար ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ձայների 0.05%-ով:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ` ձայների  0.05%-ով:

Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ստացել է ձայների 0.11%-ը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար ԱՐՄԵՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԸ` 2.31%-ը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` 0.16%-ը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՐԳՍՅԱՆԸ`  0.06%-ը,  Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար ՎԱՂԻՆԱԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ` 0.06%-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար ԱՐՏԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` 0.1%-ով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА