ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւր է մեր առաջվա սիմպո ջահել Նիկոլը. ամենաշատ like հավաքած հարցերի շարանըՙ Փաշինյանին

17.07.2018 17:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւր է մեր առաջվա սիմպո ջահել Նիկոլը. ամենաշատ like հավաքած հարցերի շարանըՙ Փաշինյանին

Ուղիղ եթերով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ամենաշատ like ստացած 15 հարցերի: Տասնյակ շատ ավելի լուրջ ու կարևոր հարցեր հավանում չհավաքելու պատճառով մնացին անպատասխան։

Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում 2 նախագահ, 3 քարտուղար. Տիգրան Մուկուչյան

Նկատենք, որ շատ լայք են հավաքում նաեւ այն հարցերը, որոնք ծիծաղելի հումորային եւ ինչու չէ տրամաբանությունից դուրս են լինում։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․

Nelson Beglaryan

Պարոն Փաշինյան Ծառուկյանին ասեք ինձ նիվա նվիրի։

Anna Berberyan

Բա որ ձեր հաղորդումը ժեստերի լեզվով թարգմանվի, ինչ լավ կլինի։

Արթուր Գևորգյան

Վանաձորի քաղաքապետը իրո՞ք տենց դուխով է, որ ասում ա՝ հրաժարական չեմ տա։

Բագրատ Արիստակեսյան

Պարոն Փաշինյան, ճիշտ ա՞, որ Դևը բռնում ա` Ձեզ, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին, ասում ա` էս ինչ թազա սաստավ ա…

(իհարկե զուտ հումոր)

Արա Արտաւազդի

Գիտեմ, որ ինձ ամէնաշատը յուզող հարցը էստեղ գրեմ, լայք չի հաւաքելու դրա համար, ուրիշ հարց տամ՝ Էսօրուայ ԱԱ-ի եզրափակիչ խաղին ով կը խփի գոլ։ Նախապէս մերսի քեզ, Փաշինեան Նիկոլ

Armen Nikoghosyan

Ամեն օր հետևում եմ քաղաքականությանը մի բոլ մեռսի քեզ Փաշինյան Նիկոլ։

Արթուր Գևորգյան

Խնդրում եմ հարցերին պատասխանելու ժամը փոխեք հա՞, վաղը ֆուտբոլի ֆինալն է։

Movsisyan Rouben

Մենք սև ենք։ Թրաշով ավելի սև։ Չենք ժպտում։ Օտարերկրացիները մեզ տենալուց կկարծեն ծայրահեղականներ ենք։ Թրաշը չի խթանում տուրիզմի զարգացմանը, թրաշվեք։

Արամ Մանուկյան

Էն շմայսին մի բան տվեք, թող տանի հանձնի, մեղքա, պարապա մնացել։

Վերև Ներքև

Պարոն Փաշինյան, Ձեզնից վառվածները ի՞նչ դեղ կարող են օգտագործել։ Մածունը չի օգնում, ասում են)))

Lilush Petrosyan

Շնորհակալեմ ձեզ, պարոն Փաշինյան, 400 հազարանոց ակտս ջրելու համար։

Samvel Ghazaryan

Նիկոլ ջան, 38 տարեկան եմ, տնեցիք կյանքս կերել են՝ ուզում են պսակեն, էդ հարցը ո՞նց ա լուծվելու։

Mara Chilingarova

Երբ եք սափրվելու՞՞՞ մորուքը ձեզ ծերացնում է։ Ո՞ւր է մեր առաջվա սիմպո ջահել Նիկոլը։

<<Մեր տունը>> ՀԿ-ն յուրովի հանդես կգա անկախության օրվան նվիրված միջոցառմանը

Artur Nersisyan

Պարոն Փաշինյան, անիմաստ կոմենթ գրողների պահով ի՞նչ եք պատրաստվում անել։

Merry Poppies

Լավ հայ տղամարդ կա՞, ոչ բռնի, ոչ քյառթու, թավշյա, գամ՝ ընտանիք կազմեմ, ես էլ քսան տարուց ավել է Հայաստանը լքել եմ․․

Yulya Hakobyan

Պարոն Փաշինյան, խնդրում ենք վերացնել դպրոցականներին և ուսանողներին սթրեսի ենթարկող քննությունները։

Anahit Barsegyan

Բարև ձեզ Պարոն Փաշինյան։ Մեզանից գազի սպասարկման վարձ են ուզում Մենք պետք է վճարենք, թե՞ ոչ

Marina Tagakchyan

Դու՞ք էլ ջրի հետ խնդիր ունեք..գոնե ասեք այո՝ մխիթարվեմ, որ միայն մեզ մոտ չի))))

Ruzanna Sargsyan

Պարոն Փաշինյան Արուսը,Նաիրան և ես ուզում ենք հարցնել ձեր որպիսությունը,ասեմ ախր շատ լավնեքքքք

Վարդան Անահիտ Տերտերյան-Զարգարյան

Բարև Պարոն Փաշինյան ջան, ընենց արա որ խոպանչիները վերադառնան, կարոտել եմ ամուսնուս։

Hripsime Engoyan

Պարոն Փաշինյան խնդրում ենք լուծել շենքի առնետների հարցը։ Խոսքը Չեխովի 8 մասին է։ Շենքի մուտք վերանորոգված չէ։ Ինչպես եք նայում այդ հարցին

Tathevek

Պարոն Փաշինյան, Սուրենյանին կասե՞ք օրենքի տառին համապատասխան տաք հոսանքները ուղարկի հետ։ ))

Կան նաև հումորային հարցեր, որոնք նուրբ կերպով շոշափում են վարչապետի մոտեցումը ասենք ազատ խոսքի հումորի նկատմամբ։ Այդպիսի մի հարց կընդգրկեմ․

Armen Dulyan

Յոժի կատակները ընդունելի՞ են Ձեզ համար...

Movsisyan Rouben

Պարոն Վարչապետ առաջարկում եմ պատասխանեք ոչ միայն շատ լայքեր հավաքած հարցին, այլ կարդալով ընտրված արժեքավոր հարցերը, որովհետև ով ավելի վաղ է գրում և ունի մեծ ընկերություն՝ հավաքում է շատ լայքեր․․․

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА