ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկեղեցու դեմ դուրս եկածներին կոչ եմ անում խաղաղվել».գրականագետ

11.07.2018 18:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Եկեղեցու դեմ դուրս եկածներին կոչ եմ անում խաղաղվել».գրականագետ

Գրականագետ, գրաքննադատ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ առաջարկում է հանրակրթական դպրոցներում վերացնել «Հայոց եկեղեցու» պատմություն առարկայի դասավանդումը եւ այդ առարկան կցել «Հայոց պատմություն» առարկային: Գրականագետը նաեւ հորդորում է ուսուցիչներին, որպեսզի նրանք երեխաներին դպրոցներում առավոտյան չստիպեն ասել Տերունականը. «Այս ընթացքում մեր եկեղեցին ձեռքից բաց թողեց ամենակարեւորը, այլադավանների` հայոց եկեղեցուց հեռացողների դեմ հավատավոր պայքարը, ոչ թե ուժային: Դե ճիշտ էին ասում, որ եթե այսպես գնա մեկը կդառնա այս ինչի, մյուսն` այնինչի վկա: Այս ամենով հանդերձ չեմ կարող մեկ ծանր երեւույթի վրա ուշադրություն չդարձնել`այ մարդ, հոգեւոր դասի այդ ներկայացուցիչներին տրված է աննյութեղեն կյանքով ապրելու երջանկությունը, նրանք բոլորը դարձել են շատ նյութապաշտ, այդ ամենը տեսել եմ մոտիկից գիտեմ, այ մարդ բա չե՞ք ամաչում»,-նշեց Դավիթ Գասպարյանը, անդրադառնալով վերջին շրջանում հայ եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին: Նա կոչ արեց, որպեսզի եկեղեցու դեմ դուրս եկածները խաղաղվեն, քանի որ այն ինչ եղավ եւ նրանք արեցին, եկեղեցական դասի համար արդեն դաս էր:

Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА