ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՎԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԹԱԼԱՆՎՈՒՄ ԷՐ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԹԱԼԱՆՎՈՒՄ Է

11.07.2018 22:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՎԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԹԱԼԱՆՎՈՒՄ ԷՐ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԹԱԼԱՆՎՈՒՄ Է

«Իրավունքը» բազմաթիվ անգամներ առիթ ունեցել է անդրադառնալու Սեւանից ձկնագողության թեմային: Խնդիրն այն է, որ մասնագետների պնդմամբ, լիճը դեռ գտնվում է կենդանական աշխարհը կորցնելու շեմին: Սակայն ինչքան էլ Սեւանի որսն արգելված է, մեկ է՝ լճի սիգն անարգել վաճառվել եւ վաճառվում է ամեն քայլափոխի: Այսինքն, եթե չկա վտանգ, ինչո՞ւ է որսն արգելվում: Իսկ եթե վտանգը կա, եւ պետք է արգելել, ինչպե՞ս է, որ պատկան պետական կառույցներն այդպես էլ մտահոգության նշույլ անգամ չեն ցուցաբերում: Այսպիսով, ինչո՞ւ տարիներ շարունակ այս խնդիրը այդպես էլ իր լուծումը չի ստանում, փորձեցինք հետաքրքրվել կրկին «Սեւան ազգային պարկի» տնօրեն ՎԱՀԵ ԳՈՒԼԱՆՅԱՆԻՑ, ով հետեւյալ կերպ բացատրեց ստեղծված իրավիճակը.

«Խստորեն դատապարտում եմ հարձակումները Ամենայն Հայոց Հայրապետի դեմ»

- Դեռեւս նախորդ կառավարության օրոք երկու անգամ ծրագիր եմ ներկայացրել՝ խնդիրը կարգավորման դաշտ բերելու ուղղությամբ, բայց, չգիտես ինչու, երկու անգամ էլ կառավարության կողմից ընդունելի էր, բայց կոնկրետ շահագրգիռ մարմինների հետ քննարկման արդյունքում պարզվեց, որ ահագին դեմ դուրս եկող պետական պաշտոնյաներ կան: Որից հետո այդ հարցը մնաց օդից կախված: Հիմա` նոր կառավարության օրոք, երբ հարց բարձրացվեց սիգի ապօրինի որսի հետ կապված, մեր կողմից ձեռնարկվեցին շատ խիստ քայլեր: Գրեթե երկու օր առհասարակ չէինք թողնում որեւիցե որս իրականացվի, բայց այս դեպքում էլ դեմ առանք բավականին մեծ բունտի: Ժողովուրդը` նախ փակեց Ճամբարակ-Վարդենիս- Սեւան ավտոճանապարհը, ապա՝ այդ բողոքողները տեղաշարժվեցին առաջ եւ փակեցին Սեւան-Երեւան ճանապարհը: Մեկ օր ճանապարհը փակ պահելուց հետո ղեկավարությունից մարդիկ եկան եւ ասացին, որ ինչ-որ այլ եղանակով խնդիրը կարգավորենք, ժողովրդի վրդովմունքը մեղմենք, մինչեւ այդ հարցը կլուծենք: Խնդիրն այսօր ավելի քան արդիական է, եւ դրա վերաբերյալ արդեն իսկ կազմակերպվել են քննարկումներ: Առաջին իսկ քնարկման ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության կենտրոնի դիրքորոշումը բացասական էր: Բացահայտ դեմ էին, որպեսզի իրականացվի արտոնագրված որս` պատճառաբանելով, որ դա կնպաստի գերորսին: Երկրորդ հանդիպման ընթացքում մի կերպ համաձայնություն ձեռք բերվեց, որ ինչ-որ թույլատրելի քանակ որսան: Այս պահին այդ փաստաթղթերի կազման, հիմնավորումների իրական ակտերի ներկայացման փուլն է: Մենք առաջարկություն էինք արել, որ կառավարության առանձին որոշմամբ դա կարգավորվեր, բայց կարծես թե այդ դիրքորոշումը չի ընդունվում: Ավելի շատ հակված են, որպեսզի կենդանական պաշարների օգտագործման կառավարության որոշման սահմաններում այդ հարցը լուծվի: Ներկայումս հենց այդ քննարկման փուլն է: Թեեւ, ըստ իս, դա պետք է լիներ կամ առանձին կառավարության որոշում, կամ այլ հիմնարար իրավական ակտ, որը կսահմաներ Սեւանա լճում առհասարակ արդյունագործական ձկնորսության եւ խեցգետանաորսության ընդհանուր կարգը: Մենք նախատեսել ենք, որ այդ որոշմամբ սահմանվի նաեւ հետազոտության, պաշարների եւ քվոտաների տրամադրման հստակ կարգը:

- Ինչո՞վ եք պայմանավորում, որ որոշ գերատեսչությունների պաշտոնատար անձինք, փաստորեն դեմ են արտոնված, օրինական որս թույլտվություն տրամադրելուն: Հնարավո՞ր է, որ այդ դեմ արտահայտվողները, եթե ոչ անմիջական, ապա՝ աննուղղակի կապ ունեն որսագողությամբ զբաղվողների հետ:

«Ովքե՞ր են իրենք, որ պատերազմից վերադարձած տղերքին համարեն պատուհաս պետության գլխին»

- Դա մի քանի տարի առաջ, երբ գործում էին ձկնորսական կլաններ, գուցե հնարավոր վարկած լիներ: Բայց հիմա, հավատացեք, որ չկան ո՛չ կլաններ, ո՛չ էլ ապօրինի ձկնորսությամբ զբաղվող կլաններ ¥լավ էլի- Հեղ.¤: Հիմա ամեն մեկն էլ ունի իր նավակը, եւ ամեն մեկն իր գլխի տերն է, այսօր չկան կլանային խմբեր: Այստեղ ուղղակի պետական կառավարման ապարատում աշխատող անձանց ամբիցիաների խնդիր է: Ասում են՝ ինչո՞ւ պետք է «Սեւան ազգային պարկը» որոշի, թե ոնց կարելի է ապօրինի որսի դեմն առնել: Առանց մտածելու, որ հենց «Սեւան ազգային պարկն» է, որ ամեն վայրկյան առերեսվում է այդ խնդրին: Ես անկեղծ չգիտեմ, թե ինչի են իրենք այդպես պահել իրենց, բայց ներկայիս նախարարի հետ մեծ հույսեր եմ կապում: Որովհետեւ ինքը ունի երկաթյա բռունցք, որ եթե ձեռքը խփում է սեղանին, ուրեմն պետք է կատարվի: Նախկին նախարարները վախենում էին քաղաքական կամք դրսեւորելուց, ասում էին` ինչի պետք է մեր ժամանակ արտոնագիր գրվի եւ այլն:

- Փաստորեն՝ նախարարների անգործության հետեւա՞նք է, որ լիճը դատարկվում է: Չնայած նրան, որ նախկին նախարար Մինասյանը ¥ներկայիս տնտեսական զարգացման նախարարը¤ պարբերաբար խոսում էր ձկների ապօրինի որսը խստացնելու մասին:

- Ախր էս անտեր բնապահպանությունը խոսելով չի: Բնապահպանությունն Ազգային ժողով չի, որ սիրուն ելույթներ ունենան: Ես մեռա կաշվից դուրս գալով, ասելով, որ Գեղարքունիքի մարզի գլխավոր երկու ուղղությունները պետք է լինեն տուրիզմը եւ արդյունագործական ձկնորսությունը: Այս երկու ուղղությունների վրա պետք է պետությունը փողեր դնի, քան հարյուր հազար հատ սոցիալական այլ ծրագրեր իրականացնի:

- Լավ, ասացիք, որ ներկայիս իշխանությունների հետ հույսեր եք կապում: Հիմա կարո՞ղ եք ասել, թե երբ ապօրինի սիգի փողոցային վաճառք չենք տեսնի:

- Այսպես ասեմ, այս խնդիրը միանգամից չի լուծվելու, փուլ առ փուլ լուծում է պահանջում (մի խոսքով, բան  չի փոխվելու- Հեղ.): Ապօրինի որսը նաեւ ժողովրդի մենթալիտետի փոփոխություն է պահաջում: Հիմա հստակ կարող եմ ասել, որ կա քաղաքական կամք, նախարարն անձամբ չի խուսափում խնդիրը կարգավորելուց (նույն բանը հազար անգամ լսել ենք, ամեն մի նոր նախարարի գալուց- Հեղ.): Ներկայումս քննարկման փուլերի ավարտից հետո կարծում եմ, որ մինչեւ այս տարվա վերջի արգելքը, հնարավորություն կունենանք ժողովրդին թույլ տալու՝ օրինական որս կատարեն (Այդ թույլտվությունը ոչ մեկին էլ պետք չէ, առանց դրա էլ շատ լավ որս անում են- Հեղ.), ինչը կնպաստի նաեւ, որպեսզի մենք պատշաճ արգելք իրականացնենք:

«Վրաստանում ունենք բոլորից շատ ազգային ու մշակութային տոներ»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА