ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմավիրի մարզպետարանն առաջարկում է անհամեմատ ցածր գնով բարձրորակ գյուղմթերք

04.07.2018 23:56 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզպետարանն առաջարկում է անհամեմատ ցածր գնով բարձրորակ գյուղմթերք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից վերջին օրերին համայնքներում եւ գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ եւ 20 000 տոննա կարտոֆիլ:

ԼԳԲՏ ֆորումի անցկացումը ոչ միայն անընդունելի է, այլեւ` հակասահմանադրական

Նշված գյուղմթերքները շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու համար ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանին: 
Հեռախոսահամար՝ 077 11 44 66»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА