o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Ձկները հաջողակ կլինեն, Կարիճները թող զբաղվեն իրենց արտաքին տեսքով. Օրվա աստղագուշակ

04.07.2018 12:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Այսօր Ձկները հաջողակ կլինեն, Կարիճները թող զբաղվեն իրենց արտաքին տեսքով.  Օրվա աստղագուշակ

Խոյ       

Այսօր հիշողությունների գիրկը կընկնեք, կվերհիշեք հինն ու նորը, լավն ու վատը, վատ հիշողությունները տխրություն կառաջացնեն։

Ցուլ

Աստղերը հուշում են, որ պետք չէ միանգամից գործի անցնել.Օրվա աստղագուշակ

Ձեզ լավություն արեք՝ մութ պատմությունների մեջ մի ներքաշվեք, տուժողը դուք եք լինելու։

Երկվորյակ

Փորձեք իրավիճակը սթափ գնահատել, մի գերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները։

Խեցգետին

Դուք անհիմն խանդում եք ձեր զուգընկերոջը, ինչը բազում վեճերի առիթ է տալիս ու լարում հարաբերությունները։

Առյուծ

Բավական բարդ ու լարված օր է սպասվում, բայց ամեն դեպում մի ընկճվեք, ամեն խնդիր իր լուծումն ունի։

Կույս

Մի տխրեք, բայց այսօր ամեն ինչ ըստ ձեր պլանավորածի չի ընթանա, կյանքը ինքնին անկանխատեսելի է։

Կշեռք

Այսօր դուք ընկերների կարիք կզգաք, զանգեք ձեր հին ընկերոջը, որի հետ հնարավոր է՝ երկար ժամանակ չեք խոսել։

Կարիճ

Կարիճներ, սկսեք ձեզ ժամանակ տրամադրել, զբաղվեք ձեր արտաքին տեսքով, դուք վերջին ժամանակներս ձեզ լրիվ աչքաթող եք արել։

Աղեղնավոր

Համբերատար եղեք, սա այս փուլում միակ բանն է, որ կարող եք անել։ Հակառակ դեպքում գործերը հաջող չեն ընթանա։

Այծեղջյուր

Այսօր ձեզ ձեր ընկերներից մեկը մեծ գաղտնիք կվստահի, աշխատեք ուրիշի գաղտնիքը պահել ու ոչ մեկի չասել։

Ջրհոս

Մտազբաղ օր է սպասվում, մտածմունքները ձեզ հանգիստ չեն տալիս, դրանք հատկապես վերաբերում են անձնական կյանքին։

Ձկներ

Ձկներն այսօր հաջողակ կլինեն ամեն ինչում։ Ինչ էլ որ ձեռնարկեք, հաջող ավարտ է ունենալու։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА