o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արենիի մի հատվածը թշնամու տեսադաշտում է, սակայն հրաձգային զինատեսակներից խոցելի չէ.փորձագետ

03.07.2018 18:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արենիի մի հատվածը թշնամու տեսադաշտում է, սակայն հրաձգային զինատեսակներից խոցելի չէ.փորձագետ

Ադրբեջանի հարցերով փորձագետ ՏԱՐՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  անդրադառնալով Նախիջեւանում տեղի ունեցող իրադարձություններին, փաստեց, որ այս ուղղությամբ Ադրբեջանը հիմնական շարժեն իրականացրել է մայիս ամսին մինչեւ հունիսի սկիզբ: Այս ընթացքում Ադրբեջանը որոշակի հատվածներում դիրքերն առաջ էր բերել, որոնք Տ. Հովհաննիսյանի խոսքով` այս պահին դեռ դիրքեր չեն, նրանք փորձել էին կրակակետեր սարքել մեկ-երկու տեղում, իսկ մյուս հատվածներում պարկեր են շարել, որ ստեղծեն կրակակետեր. «Պետք է նկատենք, որ այդ ամենը չի իրականացվել հայկական  բանակի դիրքերի հաշվին: Եթե որոշակի տեղերում մեր եւ Ադրբեջանի միջդիրքային տարածության հեռավորությունը 3-4 կմ էր, այժմ որոշ տեղերում մինչեւ 500 մետրի սահմաններում է: Գյուննութի մոտ դրված կրակակետերն անհարմար են հենց  Ադրբեջանի համար, քանի որ մեր դիրքերից այդ կրակակետերը դիտարկվում են: Այս պահին ռազմավարական առումով դեռ անհասկանալի է, թե ինչու են նրանք այդպես մոտեցել»,-նշեց Տարոն Հովհաննիսյանը: Նրա կարծիքով` այս ամենի նպատակը Նախիջեւանի հատվածում լարվածության տարածումն է, քանի որ Նախիջեւանը եղել է համեմատաբար հանգիստ շրջաններից մեկը:

«Անգամ «Իմ քայլը» խմբակցությանը հարող իրավաբաններն ասում են, որ սա նոնսենս է»

Տարոն Հովհաննիսյանը չի կիսում այն կարծիքները, որ ադրբեջանական կողմը դիտարկում է Զանգակատուն գյուղը, նա չի կարող դիտարկել գյուղը, քանի որ նրանց դիրքերի դիմաց  հայկական դիրքերն են:
Ինչ վերաբերում է Արենի գյուղի հատվածին, ապա Տ. Հովհաննիսյանը նշեց, որ Արենիում մի բարձունք կա, որտեղ հակառակորդը դրել է իր կրակակետը եւ այնտեղից որոշակի հատված դիտարկում են: Նրանց տեսադաշտում է նաեւ Արենի գյուղի մի հատվածը, սակայն հրաձգային զինատեսակներից  խոցելի չէ. «Կրկնում եմ այս ամենի նպատակն այս ուղղությամբ լարվածության տարածումն էր: Կարծում եմ` առաջիկայում նրանք այստեղ կգնան լարվածության, փոքր կրակոցների , սադրանքներ կինեն»,-հավելեց փորձագետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА