o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՎԱՐԿԱՆԻՇԸ

26.06.2018 23:00 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Փարիզում ավարտված «Grand Chess Tour» շարքի երկրորդ փուլի շրջանակներում կայացած կայծակնային խաղի մրցաշարում 36 հնարավորից վաստակեց 20 միավոր եւ գրավեց չորրորդ տեղը: Հաղթեց Նակամուրան՝ 23 միավորով: Երկրորդ տեղը 21,5 միավորով զբաղեցրեց Կարյակինը, երրորդ տեղը՝ 21 միավորով Սոն:

18 տարի անց Ռուսաստանը դարձյալ թիմ չի ունենա եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆում

Հայ գրոսմայստերը պարտության մատնեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի, ռուսաստանցինր Սերգեյ Կարյակինի եւ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Իսկ «Grand Chess Tour» շարքի Լյովենի փուլում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20.5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը: Հայ գրոսմայստերը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում անչափ անհաջող ելույթների պատճառով՝ 2015թ. հոկտեմբերից հետո առաջին անգամ լավագույն տասնյակից դուրս էր մնացել եւ մինչեւ հիմա էլ շարունակում է զբաղեցնել 12–րդ հորիզոնականը: «Grand Chess Tour»-ի ընդհանուր արդյունքներով` Արոնյանը, ով վատ տպավորություն չթողեց, հնարավորություն ունի առաջխաղացման, գուցե հաջողվի վերադառնալ եւ եզրափակել վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը: Իսկ Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի 72 պատվիրակներ: Որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների մեջ են 20 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն կունենան լրացնելու գրոսմայստերի նորմա: Մասնակիցների թվում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայի խորհրդի եւ նախագահության անդամ, միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի գլխավորած «Chessify» թիմի անդամները, որը նոր է հռչակվել Հայաստանի չեմպիոն, այս մրցաշարից հետո ակումբի անդամները կնախապատրաստվեն հոկտեմբերին Հունաստանում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը: Այսպիսով, հուշամրցաշարի շրջանակներում կայացած 3 տուրերից հետո Ղազախստանը ներկայացնող գրոսմայստեր Ռինատ Ջումաբաեւը սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը, ի դեպ միայն նա էր, ով երրորդ տուրում խաղատախտակը լքեց հաղթանակով: Իսկ 12 շախմատիստ, որոնց թվում են Հայաստանի 8 պատվիրակ, վաստակել են 2.5-ական միավոր եւ առաջատարին զիջում են կես միավորով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА