ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոլորն էլ իրենց թալանածը, սկսած սեփականաշնորհման սկզբից, պետք է վերադարձնեն ժողովրդին

23.06.2018 12:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բոլորն էլ իրենց թալանածը, սկսած սեփականաշնորհման սկզբից, պետք է վերադարձնեն ժողովրդին

Շատ լավ է, որ մեր նոր «փողոցահրապարակային» իշխանությունները զբաղվում են  ապօրինի հարստացածներով, սակայն ,չգիտես ինչու, այս հարցում ջոկողություն են անում եւ «թափ են տալիս» միայն Սերժ Սարգսյանի շրջապատի, այն էլ` պատերազմին մասնակցած ապօրինի հարստացածներին: Բա մյուսներին ո՞վ պետք է թափ տա, չէ՞ որ Հայաստանում արդար քրտինքով գրեթե հնարավոր չէ հարստանալ այն աստիճանի, որ ասենք «Մոնումենտում», նախկին ավիրված այգու տեղը, պալատներ ու դղյակներ ունենաս, որ քշես 100 հազար դոլարանոց մեքենա, որ կոստյումը գնես 20 հազար դոլարով:

«Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջու՞մ, հեղափոխությու՞ն, թե հակահեղափոխությու՞ն». թուրք վերլուծաբան

Երբ  արտասահմանից մարդ է գալիս Հայաստան հարց են տալիս, որտեղից ձեզ այսքան հարուստներեր այս աղքատ երկրում: Դե արի բացատրի, որ սեփականաշնորհում կար, մոնոպոլիաներ, կոռուպցիա, ու ամեն նոր իշխանություն «էդ յուղոտ կտորները» հներից խլում, իր մոտիկներին էր տալիս, բայց հները այնքան էին լափել, որ ինչքան էլ նորերին տալիս էին, էլի իրենք մինչեւ թոռ ու ծոռ ապահովված էին: Դրա համար էլ երկիրդ աղքատ է, իսկ հարուսները` շատ:Եվ ինչքան շատ են հարուստները, այդքան աղքատ է երկիրը, որովհետեւ մեր տեղական հարուստները, չնչին բացառությամբ, ոչ թե քրտինք թափելով են հարստացել, այլ` թալանով: Դրանց մի մասը հարստացել է Լեւոնի ու Քոչարյանի ժամանակվա ձրի սեփականաշնորհմամբ, մի մասը վարկ է կերել, մի մասը դրամաշնորհ է ստացել, մի մասը կաշառք է վերցրել, մի մասը հարկ չի մուծել` նաեւ վերջին հեռացված իշխանությունների օրոք: Բա հո 150 հազար դրամ աշխատավարձով այդպես չէի՞ն հարստանա: Մենք կողմ ենք, որ թափ տան բոլորին, հարցնեն` քեզ այս դղյակը որտեղի՞ց, քեզ այս գործարանը, հողերը, ռեստորանները, խանութները, մեքենաները որտեղի՞ց: Միայն այս դեպքում կլինի արդար, եթե հարցնեն բոլորին: Իսկ եթե մեկին հարցնեն ,մյուսին չհարցնեն` արդար չի լինի: Արդար չի լինի, եթե հարցնեն մանր-մունր «տուշոնկաներից», մի քանի հարյուր հազար դրամ չմուծած հարկերից, բայց այն հիմնականը չհարցնեն, թե օրինակ, այս հսկա գործարանը ժողովրդի սեփականությունն էր, ո՞նց ես վերցրել ու դրել գրպանդ: Մի քանի կոպեկ մուծել ես, ժողովրդի ունեցվածքը դրել ես տակդ ու դարձել «մեծ ու տռզած բիզնեսմեն»: Բա ինչո՞ւ դրանց չեք հարցնում...իսկ հարցնելուց հետո էլ պետք է այդ մի քանի կոպեկը հետ շպրտել,վերադարձնել ու ասել, դե գործարանն էլ վերադարձրու ժողովրդին: Միայն այս դեպքում բոլորն էլ կհասկանան, որ այն, ինչ այսօր կատարվում է, սա ոչ թե հաշվեհարդար է` այս թիմի հաշվեհարդարը այն թիմի դեմ, այլ, որ սա ժողովրդից, բանակից, մանկատներից, դպրոցներից, քաղաքներից, գյուղերից եւ վերջապես երկրից գողացած, թալանած փողն է հետ բերվում ժողովրդին: 

Էդ Ազգային ժողովում, որ Մանվելին այդքան եռանդով դատապարտեցին ու դատեցին, քանի՞ հոգի սեփական գազանանոց ունի, քանի՞ հոգի դղյակներ, խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ, գործարաններ, գերթանկարժեք ավտոմեքենաներ ունեն եւ հիմա իրենց սրբի տեղ դրած` մի բան էլ իբր թե շոկի մեջ են: Ինչի Մանվելի «բեսպրեդելի» մասին կյանքում ոչինչ չէի՞ք լսել: Իսկ  որ բանակում համատարած փող է ֆռում, էլի չգիտեիք: Կամ ինչի՞ Սեյրանի գազանանոցը պակաս գազանանոցա՞, Սեյրանի տունը, որը Էջմիածին քաղաքի նախկին մշակույթի պալատն էր, պակաս տո՞ւն է, որ Սեյրանը այդպես զարմանում է, գլուխը բռնում ,չոքերին է խփում: Կամ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների 70 տոկոսի ունեցվածքը վերցրեք, համեմատեք Մանվելի ունեցվածքի հետ, տեսեք ինչո՞վ են Մանվելից պակաս: Տեսնես ուրիշների գազանանոցների գազանները խո՞տ են ուտում, թե` ձկան կեր:

Անվտանգության ընկերությունները հայտնվել են ծանր վիճակում. «Հրապարակ»

Կամ էլ թե չէ Էջմիածնում էլ բիրդան աղա չկա՞, որ ստեղից- էնտեղից բան-ման են թռցրել: Բա էդ ճոյտը, արդար քրտինքո՞վ է միլիարդներ ձեռք բերել: Մենակ 2000-ականների սկզբին գյուղնախարար Զադոյանի «պասով» ճապոնական գյուղատնտեսության գծով 20 միլիոն եվրո դրամաշնորհ տակով անելը երկու օրվա ընթացքում, չեղա՞վ թալան, չեղա՞վ երկրի հարստահարում, չեղա՞վ  մտնել գյուղացիների գրպանը, չեղա՞վ գյուղացիների երեխաներին սոված թողնել, չեղա՞վ ապօրինի հարստացում:

Իսկ դատավորները ովքե՞ր են, ովքեր են ,որ պետք է ասեն` ով է ազնիվ, ով` ոչ, ով է գող, ով արդար: Էդ այսօրվա դատավորների տները տեսել ե՞ք, կամ տների մեջ տեսել ե՞ք, կամ դրանց դաչաները տեսել ե՞ք: Իսկ կա՞ մեկը Հայաստանում, որ չգիտի, թե դատավոր- դատախազները ոնց են էդ հարստնությունները դիզել, կարո՞ղ է արդարադատությունը վաճառելով չեն դիզել, որ հիմա իրենք պետք է արդարադատություն իրականացնեն: Իհարկե, կան նաեւ ազնիվները, բայց դե դրանք բացառություն են եւ ոչ թե օրինաչափություն:

Կամ էլ թաքցված հարկերից եք խոսում, բա էդ հարկահավաքները ովքե՞ր են: Էդ ոնց եղավ` դրանց քթի տակ մոնոպոլիաներ աճեցին, իրենց ձեռքով փոքր եւ միջին բիզնեսի տունը քանդեցին, իրենք էլ դրա հետ մեկտեղ տռզեցին: Հիմա էլ հարկայինի «քյարթու» պետ Մաշադյանը, որին պաշտոնի բարձրացում տվեցին «նոր» Հայաստանի պայմաններում, առաքյալի թեւեր առած ,նստել է գլխավոր հարկահավաքի առաջին տեղակալի պաշտոնում: Հա, ի դեպ, էն 11 սուպերխանութպանների գործը ի՞նչ եղավ: Բա ասում էիք` վայ-վայ խաբեցին, հարկերը չտվեցին, բա ո՞նց է, որ դրանց տները ԱԱԾ-ն չի գնում, թե՞ անցավ, գնաց: Էն Մաշադյանների ու իրա նմանների իմացած ու հին Հայաստանից «նոր» Հայաստան տեղափոխված մեթոդներով հարցերը լուծվեցին, թե՞ ԱԱԾ-ն, ասենք ,ՍԱՍ-ի Արտակի տան տեղը չգիտի: Իսկ գուցե Լֆիկի միամիտ դեմքին նայելով` հավատացե՞լ է նրան, թե փող չունի: 

Իսկ դուք ասում եք 7 միլիոն դրամի տուշոնկա: Չէ, չենք ասում, որ տուշոնկի գողը գող չի, ասում ենք դրանից մեծ գողերի ու մեծամեծ թալանչիների վրա, երբ աչք եք փակում, այդտեղ է, որ այդ ամենը դառնում է «Մասկի շոու»: Թե չէ մենք ոչ մի թալանչու պաշտպանելու ցանկություն չունենք, բոլորն էլ իրենց թալանածը, սկսած սեփականաշնորհման սկզբից, պետք է վերադարձնեն ժողովրդին: 

Արմենակ Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА