ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՕ-ի փոփոխության շուրջ ի՞նչ են պայմանավորվել խորհրդարանական ուժերը

22.06.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԸՕ-ի փոփոխության շուրջ ի՞նչ են պայմանավորվել խորհրդարանական ուժերը

Խորհրդարանում երեկ դռնփակ կայացավ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով կոնսենսուսով ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հանդիպումը: Սակայն «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` որեւէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել, այլ միայն աշխատակարգային հարցեր են քննարկվել: Արդյունքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները պայմանավորվել են հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 4-ին, ներկայացնել արդեն իրենց առաջարկները: Ըստ էության, «Ելքի» ներկայացուցիչներն առանձնապես նոր առաջարկներով չեն շտապում հանդես գալ` համարելով, որ իրենց ցանկություններն արդեն արտացոլված է եղել կառավարության ծրագրում: Այնպես որ, կարեւոր է դառնում, թե ինչ առաջարկներ են պատրաստելու ՀՀԿ-ականները, եւ ինչպես են դիմակայելու այդ դրույթներին նոր իշխանությունները: Չէ որ, կոմպրոմիս չունենալու դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը դառնում է, եթե չասենք անհնար, ապա բավական բարդ: Եվ այս դեպքում նոր իշխանություններին չի մնա ոչինչ, բացի վերադառնալ փողոց ու այնտեղից ճնշում գործադրել պատգամավորների վրա, ապա «սիրո ու հանդուրժողականության» անվան տակ ստիպել ընդունել այն կոմպրոմիսային տարբերակը, որը ձեռնտու է սուպերվարչապետին:

ԸՕ կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ հեռացվել են

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА