ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հ1-ի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում քննարկվում է Վահագն Թևոսյանի թեկնածությունը

22.06.2018 17:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հ1-ի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում քննարկվում է Վահագն Թևոսյանի թեկնածությունը

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում քննարկվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահագն Թևոսյանի թեկնածությունը: Նա սոցցանցի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այդ պաշտոնում աշխատելու առաջարկություն ունեցել է և հիմա դա քննարկվում է: «Քանի որ իմ նշանակումը Հ1-ի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում դեռ չի եղել, ու ես չեմ բացառում, որ ինձ պես առաջարկ են ստացել ևս որոշ մարդիկ ու նրանց հետ նույնպես ընթանում են կոնսուլտացիաներ, նախ կոռեկտ չեմ համարում ընդունել շնորհավորանքներ, երկրորդ՝ նույնիսկ եթե միակ թեկնածուն եմ, այդ մասին, միևնույն է, խոսելը դեռ վաղ է: Այո, ես ստացել եմ նման առաջարկ, այո, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը: Ավելի ինֆորմացիան, հավատացեք, ո՛չ հետաքրքիր է, ո՛չ նպատակահարմար»,- գրել է Վահագն Թևոսյանը: 

Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ իր դեմ ներկայացրած հայցի մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА