ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԵԴ-ը մերժել է վերանայել Անդերս Բրեյվիկի բողոքը բանտում իր իրավունքների խախտման մասին

21.06.2018 21:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԻԵԴ-ը մերժել է վերանայել Անդերս Բրեյվիկի բողոքը բանտում իր իրավունքների խախտման մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է տասնյակ մարդկանց մահվան համար դատապարտված Անդերս Բրեյվիկի հայցը բանտում իր իրավունքների խախտումները վերանայելու մասին:

«Ստրասբուրգյան դատարանը որոշել է, որ այդ գործի քննությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ չի բացահայտել և մերժել է ընդունել բողոքարկումը», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի կայքում հրապարակված կոմյունիկեում:

Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին


2017 թվականին Բրեյվիկը պետական մակարդակով ներկայացրած հայցում բողոք էր հայտնել, որ իրեն այլ բանտարկյալներից առանձին են պահում, հաճախ խուզարկում են և ձեռնաշղթաներով են պահում: Այնուամենայնիվ նորվեգական պետության պաշտպանությունը հայտարարել է, որ բանտում նրա հանդեպ հարգալից և մարդասիրաբար են մոտենում:

Հիշեցնենք, որ Բրեյվիկը 2011 թվականին ահաբեկչություն էր իրականացրել, որի հետևանքով 77 մարդ էր զոհվել, իսկ 2012-ին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման:

Ժամկետը կարող է երկարաձգվել, եթե իշխանությունները գտնեն, որ Բրեյվիկը նախկինի պես սպառնալիք է ներկայացնում հասարակության համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА