ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը սկսել է սողացող պատերազմ

21.06.2018 18:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ադրբեջանը սկսել է սողացող պատերազմ

Հունիսի 26-ին ադրբեջանական բանակը կներկայանա զորահանդեսով, ինչպես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, զորահանդեսի ընթացքում կցուցադրվի նոր զինատեսակներ:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի, այս ամենով ադրբեջանական բանակը պատրաստում են պատերազմի, ավելին` պատրաստ են ազատագրելու «օկուպացված» տարածքները:
Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ խոսքով`  նման հայտարարություն ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ, որ անում է. «Ադրբեջանի նախագահի ախորժակը ոչ միայն Արցախի, այլեւ Երեւանի գրավումն է: Ես վստահ եմ, որ այս հայտարարությունները ոչ միայն ներքին ու արտաքին լսարանի ուշադրությունը գրավելու համար են, այլեւ խոսում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է լուրջ ռազմական գործողությունների»,-նշեց Գ. Այվազյանը: Ըստ նրա, Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն հայտարարություններ է անում, այլեւ այդ հայատարություններն ուղեկցում է գործողություններով. «Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում  ադրբեջանական կողմը բավականին ակտիվ գործողություններ է իրականացնում Նախիջեւանի տարածաշրջանում, որտեղ իրենց ռազմական դիրքերը մոտեցրել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհին: Իհարկե, այս ամենը լուրջ ռազմական գործողություններ են»,-ընդգծեց ադրբեջանագետը:
Ըստ Գրիգորի Այվազյանի, որքան էլ որ ցավալի է ճշմարտության ընդունումը, այդուհանդերձ ժողովուրդը պետք է պատրաստ լինի պատերազմի: Սակայն լայնածավալ պատերազմ ասելով, ադրբեջանագետը բոլորովին նկատի չունի, որ հենց վաղը թշնամին կհարձակվի: Այստեղ խոսքը սողացող պատերազմի մասին է, այսինքն` աստիճանաբար դիրքերի առաջ տալը, այս կամ այն շրջանի վրա հարձակվելը  եւ այլն: Այս պատերազմի միջոցով  Ադրբեջանը նպատակ ունի գրավել հայկական տարածքները:
Ադրբեջանագետը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության եւ բոլոր կուսակցությունների ուշադրությունը ցանկանում է սեւեռել այս հարցի վրա:

Պետք է վերահաստատել` Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում. Աշոտյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА