o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նաիրա Զոհրաբյանը սպառնում է ՀՀԿ կին պատգամավորներին

20.06.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Նաիրա Զոհրաբյանը սպառնում է ՀՀԿ կին պատգամավորներին

Խորհրդարանում երեկ, երբ ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցն էր քննարկվում, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ սկսեց ամենավերջին վիրավորանքներով գնահատական հնչեցնել` մյուսներից էլ ավելի սրտացավի ու հուզվածի տպավորություն թողնելով: Սակայն, Մ. Գրիգորյանին ու ԱԱԾ հայտնի տեսանյութը մոռացավ, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները սկսեցին նրա բարձրացրած աղմուկին ի պատասխան, լքել դահլիճը: Այստեղ Ն. Զոհրաբյանը չխնայեց անգամ գործընկեր կին պատգամավորներին, ու հայտնի խոսք դարձած «Նառա, դու սուս» կարգախոսը հօդս ցնդեց:

«Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանը պատմություն է կերտել». Ռեֆորմիստների փոխնախագահ

«ՀՀԿ-ական պատգամավորների` դահլիճը լքելը« հատկապես` կանանց« ովքեր մայր են« ովքեր պիտի որ ցավ զգային« որ զինվորի հացը գողանում է իրենց խմբակցության անդամը« խոսում է այն մասին« որ իրենք կրում են քաղաքական պատասխանատվություն»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը: Իսկ դահլիճից դուրս արդեն Ն. Զոհրաբյանն ինքը լծվեց պատասխանատվության ենթարկելու գործին` նախ միջանցքում բանավիճելով ՀՀԿ-ական կին պատգամավորների հետ, ապա նաեւ միջանցքներով մեկ գոռգոռալով ու սպառնալով, թե «սատկացնելու է...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА